Նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում. Մանե Ադամյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մայիսի 27-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում էին՝ AfD խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ամին-Պաուլ Համփելը, Մարկուս Ֆրոնմայերը, Վալդեմար Հերթը, ինչպես նաև Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորներ Անդրեաս Քալբիցը, Անդրեաս Գալաուն և Բիրգիթ Բեսինը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցերին։

Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրել է հյուրերին, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնությանը։

Անդրադառնալով երկրի տնտեսական ներկայիս վիճակին՝ նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումները, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, գործող առևտրային ռեժիմները։

Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել Մանե Ադամյանին  Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումների համապարփակ ներկայացման համար։ Այնուհետև հյուրերը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող հարցեր են ուղղել նախարարի տեղակալին․ մասնավորապես նրանց հետաքրքրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորությունները։

Տպել
650 դիտում

Օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ. պետական ապարատն աշխատում է ուժերի գերլարումով

1 օրում ախտահանվել է Արցախ մտնող 148 տրանսպորտային միջոց

Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Այսօր գիշեր ՀՀ որոշ շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն

Ռազմարդյունաբերական գերժամանակակից բազմապրոֆիլ համակարգը ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում. Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին. բուժքույրերին փոխարինող ռոբոտը լավ գաղափար կլինի

Հրաժարականիս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են. Ճաղարյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնության թիմերը պատրաստվում են մրցաշրջանը վերսկսելուն

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը. Աննա Հակոբյան

290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ

«Zoom» և «Skype» հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանի շրջանակներում

Կհայտարարվի ծրագրավորման առցանց դասընթացի մրցույթ. Հակոբ Արշակյան

Առաքվել է թոշակների 96 տոկոսը, նպաստների՝ 77 տոկոսը. դժվարություններ կան արտերկրի առաքումների հետ կապված

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Գողություն, սպանության փորձ, ծեծ. ոստիկանությունը 1 օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել

Օն-լայն առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է. օն-լայն նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվում են

Թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծումը 1-2 ամսվա գործընթաց չէ. միանալու պատրաստակամություն են հայտնել շատերը

Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու նոր միջնորդություն են ներկայացրել. դատավորը դեռ անաշխատունակ է

Մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

Երեւանում հայտնաբերվել է դասալքության համար նախորդ տարվանից հետախուզվող երիտասարդը