Աշխատանքի մեծ դաշտ ունենք. վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահին

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երեկ մենք հնարավորություն ունեցանք հանդիպել ոչ պաշտոնական ձևաչափով և քննարկել համագործակցության հարցեր, մտքեր փոխանակել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շուրջ, որն, իհարկե, նշանակալի իրադարձություն է: Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Միությունում: Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»:

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի պարոն նախագահ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար: Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի:

Կցանկանայի նշել, որ մք հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին:

Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ  ուղղությամբ»:

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Տպել
884 դիտում

Հակառակորդի ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (տեսանյութ)

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 36 զինծառայողների անուններ

Հովիկի և Մարիամի պսակադրությունն ուղերձ է՝ ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

Ադրբեջանցի գերեվարված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ՊՆ խոսնակ

Կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. կիրառվել են սմերչ հրթիռներ

Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱՀ ԱԳՆ

Երբ մեզնից շատերը հանգիստ նստած են, հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ զենքերով. Շոն Պեն

Արկերի տարափի ներքո «պեչենի» համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի մտքերն իր զինակից ընկերների հետ են (տեսանյութ)

Մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 120-ը

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը (տեսանյութ)

Հեռախոսահամարներ, սոցցանցի էջեր գնելու, տարածք նկարահանելու հայտարարություններն ադրբեջանական հետք ունեն. ԱԱԾ

Կորոնավիորւսի 2213 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 12 նոր մահ

Երեկ երեկոյան ու գիշերը Արցախի բնակավայրերի ուղղությամբ կիրառվել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ. Ա. Բեգլարյան

Անհետ կորածներ կան մի շարք համայնքներից, չի բացառվում, որ նրանք սպանվել կամ ենթարկվել են խոշտանգումների. ԱՀ ՄԻՊ

Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցի չէին, այլ լեզվով էին խոսում. պատմում է ադրբեջանցի ռազմագերին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի առգրավված զինտեխնիկայից (տեսանյութ)

Տեղային մարտեր են ընթանում ճակատային գծի ամբողջ երկայնքում. երեկոյան հրետակոծվել են խաղաղ բնակավայրերը. ՊԲ