Երևան
12 °C
Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Նաիրա Գյուրջինյանի «Jazzel» ստուդիայի սաները շնորհավորեցին հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հոբելյանը` նրան նվիրելով «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մայիսի 29-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Համերգի միտքն առաջացել է դեռ անցյալ տարվա մայիսի 22-ից։ Այդ ժամանակից ի վեր սկսեցինք երգերի ընտրությունը, աշխատանքը սցենարի վրա, օգտվել ենք Շառլ Ազնավուրի հեղինակային գրքերից»,-նշեց «Jazzel»-ի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը:
Նրա խոսքով՝ «Jazzel» ստուդիայի «Only girls» և «Fresh» խմբերը երգերը կատարելու են ֆրանսերեն, բայց դրանք թարգմանվել են հայերեն, որ երգիչներն իմաստն ամբողջությամբ հասկանան, քանի որ Ազնավուրի ամեն մի երգը հետաքրքիր պատմություն է։ Գյուրջինյանը շեշտեց, որ մեկ տարվա ընթացքում երգիչները մարդկային առումով շատ են հասունացել։ «Համոզված եմ, որ երիտասարդ սերունդն ավելին ունի ասելու, քան բազմաթիվ կայացած արտիստներ»-ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե երբ է առաջին անգամ լսել Ազնավուրի երգերը՝ Գյուրջինյանը նշեց, որ իր ծնողներն էին լսում Ազնավուր, սակայն նրա ստեղծագործությունների խորությունը ընկալել է ավելի ուշ։ «Երբ սպասում էի առաջնեկիս, մտա մի խանութ, որտեղ Ազնավուրի երգերն էին հնչում։ Ես քարացա, ասես թևեր առա։ Խնդրեցի վաճառողին ձայնասկավառակը մեկ օրով տալ ինձ վերադարձնելու պայմանով։ Նա ինձ նվիրեց սկավառակը՝ ասելով, որ այն իմ և բալիկիս համար է»-պատմեց Գյուրջինյանը։
Հնչեցին Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծագերում։ Համերգային ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրեցին Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանն է, իսկ խոսքերը գրել է Դոնարա Փայտարյանը:
Երեկոյին ներկա էր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր, որը բեմ բարձրացավ և ասաց, որ եթե հայրը ներկա լիներ՝ անպատճառ կհավաներ համերգը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել
Մեզ ընտրո՞ւմ եք։ Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա
Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ
Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ
Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին
Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ
Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ
Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ
Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ
Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ
Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան
2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ
Երկրաշարժ Հայաստանում
Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ
Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար
ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը
Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ
Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
Քարոզարշավից հետո․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանը չի կարողացել արտասանել հաղթարշավ բառը. նա վատ դրության մեջ է հայտնվել. տեսանյութ
Ինչ մեղադրանք է ներկայացվել Վեդիի մանկապղծության գործով 3-րդ անձին՝ Վարդգես Եղիկյանին
Քանի մարդ է մայիսի 8-ին մասնակցել Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Տեսաք ընտրակաշառքով չի լինում, փորձում եք քֆուրով ահաբեկե՞ք․ կալուգացին մնացել է քֆուրով ձայների հույսին
Էրդողանը որոշում ունի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու. Սաֆրաստյան. տեսանյութ
Եկեք, տեսեք փոփոխությունները․հանդիպումներ, պալմաների փողոց, ճանապարհներ և զբոսաշրջիկների մեծ թիվ Գորիսում
Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը սատկել է, ընկել է մեքենայի տակ
Գնալ ընտրատեղամաս և տեր կանգնել Հայաստանի Հանրապետության հարատևության օրակարգին․ Փաշինյանի ելույթը Գորիսում
Մարտունի-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ հինգ տուժած հոսպիտալացվել է
Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները․ նախագահ
Ասում են հաղթող ենք, դուք գողցող եք, թալանչի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանն առաջնորդել եք դեպի թակարդ
Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT