Երևան
16 °C
Օրեր առաջ կայծակից տուժած անուշավանցի Բալոյանները ներկա պահին պատսպարվել են տան համեմատաբար անվնաս մնացած սենյակներից մեկում: Հիշեցնենք, որ մայիսի 25-ի կեսօրին կայծակից հրդեհվել էր Բալոյանների տան տանիքն, ամբողջությամբ այրվել էր կուտակված անասնակերը: Բալոյանների տունը բնակության համար դարձել է ոչ պիտանի, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ամբողջ ջուրը տանիքից լցվել է տուն:
Դեպքից անմիջապես հետո Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանը կոչով դիմել էր համագյուղացիներին եւ խնդրել օգնության ձեռք մեկնել ընտանիքին: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում համայնքապետն ասաց՝ կարողացել են գործը մասամբ գլուխ բերել:
«Առաջին օգնությունը համայնքը տրամադրևեց, կազմակերպեցինք դրամահավաք, գյուղապետարանն էլ իր միջոցներից տրամադրեց: Հիմա վերականգնման աշխատանքեր են ընթանում: Մի երկու օրից կավարտենք: Գումարը ոչ թե ընտանիքին ենք տվել, այլ շինանյութն ենք առել: 500 հազար դրամ ենք հատկացրել եւ տանիքն ամբողջությամբ զրոյից կառուցում ենք: Հիմա իրենց տանը մի հատված կա, որ չոր է մնացել, էդտեղ են բնակվում»:
Անուշավանի համայնքապետը նաեւ դիմում է հանձնել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որպեսզի հնարավորության դեպքում ընտանիքին ֆինանսական աջակցություն տրամադրվի: «Վնասի չափը փաստող հանձնաժողովի ակտը տրամադրել եմ մարզպետին, բնականաբար, մարզպետը եւս օգնելու է: Ամբողջը 850.000 դրամի մասին է խոսքը, մեր տված 500.000-ն էլ հետը: 100.000 էլ գյուղապետարանն է տալիս, մնացածը եթե մարզպետարանը տա՝ տա, եթե չէ, նորից մենք ենք հավաքելու, որ կարողանանք գործն ավարտին հասցնենք»,-ասաց Հակոբյանը:
Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: 2 անչափահասներ կան: Երեխաների հայրը մահացած է: Փոքրիկներն ապրում են մոր եւ տատիկ, պապիկի հետ: Ապրուստի միջոցը հիմնականում ընտանեկան նպաստը, տարեցների կենսաթոշակն ու համայնքապետարանից տրվող օգնությունն է: «Խոսք կա, չէ, որ ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հենց այս ընտանիքի համար է, ցավալի է, էլի, բայց հրդեհի դեպք հենց իրանց հետ եղավ»:
Անուշավանում կայծակից միայն Բալոյանները չէ, որ տուժել են: 34 ընտանիքի կենցաղային բոլոր սարքավորումները շարքից դուրս են եկել՝ համակարգիչներ, հեռուստացույցներ, սառնարաններ, հնարավոր ամեն ինչ, ինչն աշխատում է էլեկտրականությամբ: «Մասնագետներին բերել են, հերթով նայում են, որը հնարավոր է մաս-մուս փոխել, փոխում են, որն էլ չէ՝ մնում է էլի»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ