Երևան
12 °C
Ընդդիմադիր քարոզչամիջոցները շարունակում են թեժ պահել «հայաստանցի-ղարաբաղցի» թեման՝ հընթացս այդ անհեթեթ դիսկուրսի համար մեղադրելով իշխանություններին։ Իսկ շարքային քաղաքացիները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, այս ինֆորմացիոն թոհուբոհում չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Հասկանալի է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանն էր ձգտում ցանկացած գնով հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջեւ, ու հիմա, երբ Հայաստանում կամ Արցախում որեւէ անուղեղ որեւէ հարթակից կամ սոցկայքերում այս թեմայով հիմարություններ է դուրս տալիս, նրան պետք է պարզապես մի կողմ քաշել եւ բացատրել (ցանկալի է՝ առանց առողջության կարճատեւ քայքայման հանգեցնող մեթոդների), որ դա անթույլատրելի է։ Ընդ որում՝ դա պետք է անել հնարավորինս անաղմուկ։ Այս դեպքում աղմուկն առաջին հերթին ադրբեջանցիներին է ձեռնտու, եւ հենց նրանք են խոշորացույցով հետեւում հայկական մամուլին ու սոցկայքերին՝ այդ թեմայով «բլթոցներ» հայտնաբերելու եւ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ։ Թեման սրվեց հատկապես Քոչարյանի դատավարության համատեքստում, ընդ որում՝ նրանց համար, ովքեր ծանոթ էին Քոչարյանի անցած ուղուն, միանգամայն սպասելի էր, որ նա անպայման շահարկելու է «հայաստանցի-ղարաբաղցի» թեման։ Վերջին հաշվով, Քոչարյանը կյանքում ինչի հասել է՝ հասել է ղարաբաղյան խնդիրը շահարկելով, դա նրա մշտական «կախարդական փայտիկն» է եղել։ 1998-ին նա Հայաստանում պալատական հեղաշրջմամբ նախագահ է դարձել՝ այն ենթատեքստով, թե «սրանք ուզում են ծախել Ղարաբաղը», 2008-ին արյան գնով ապահովել է իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին (եւ դրանով իսկ իր հետագա ապահով կյանքը)՝ այն ենթատեքստով, թե «սրանք ուզում են հասնել իշխանության, որ ծախեն Ղարաբաղը», ու հիմա էլ, բնականաբար, պիտի հայտնի դատավարությունները ներկայացնի այնպես, թե «սրանք ուզում են նախկին գործերը բացահայտելով թուլացնել մեզ, որ ծախեն Ղարաբաղը»։ Մի խոսքով՝ Քոչարյանի այս պահվածքը սպասելի էր։
Մյուս կողմից էլ՝ հեղափոխության աջակիցներից շատերն ակնհայտորեն մինչեւ հիմա էլ լավ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում մեկ տարի առաջ, ու առանց երկար-բարակ մտածելու՝ ինչ ասես դուրս են տալիս (հավանաբար հույս ունենալով, որ դա իշխանություններին դուր կգա, եւ իրենց կնկատեն)։ Նման բաները, ցավոք, անխուսափելի են․ վերջին հաշվով՝ հեղափոխությանը գրեթե ողջ ժողովուրդն է աջակցել, ու աջակիցների մեջ ինչ տեսակի մարդ ասես՝ կլինի։ Բայց վտանգը միայն այն չէ, որ ինչ-որ մեկը մի քանի հարյուր մարդու առջեւ անհեթեթություններ է դուրս տալիս, վտանգն այն է, որ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ ու քարոզչամիջոցներ մեծ ոգեւորությամբ տիրաժավորում ու օրեր շարունակ հասարակությանն են մատուցում այդ անհեթեթությունները, այսինքն՝ ըստ էության վարվում են ճիշտ նույն կերպ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցները։ Ու զարմանալի «զուգադիպությամբ»՝ դրանք ճիշտ այն նույն լրատվամիջոցներն ու «նախաձեռնություններն» են, որոնք զբաղված են բացառապես Ռոբերտ Քոչարյանին ու մյուս նախկիններին պաշտպանելով (ենթադրաբար՝ ոչ առանց նյութական խրախուսման)։ Պարզ ասած՝ հենց Քոչարյանին ու մյուս նախկիններին սատարող լրատվամիջոցներն են Հայաստանում աղմուկ բարձրացնում «հայաստանցի-ղարաբաղցի» դիսկուրսի շուրջ ու դրանում մեղադրում իշխանություններին։ Ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես «հայաստանցիների» միակ երազանքը օր առաջ «Ղարաբաղը ծախելն է», պարզապես Քոչարյանը թույլ չի տալիս։
Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախն ըստ էության միասնական օրգանիզմ են, ու Արցախին հասցված ցանկացած հարված հարված է լինելու միասնական հայրենիքին (պատասխան հարվածն էլ միասնաբար ենք հասցնելու), եւ այս անառարկելի ճշմարտությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դնում։ Բացի մի քանի անհամարժեքներից, ովքեր կամ ուղեղ չունեն, կամ դրա համար վարձատրվում են (հնարավոր է՝ տարբեր ուժային բեւեռներից)։
Հ․Գ․ Բնության մեջ տարբեր կենդանիներ վտանգի դեպքում տարբեր ձեւերով են պաշտպանվում։ Որոշ կենդանիներ փախչում են, ուրիշները՝ թաքնվում (նաեւ գույնը փոխելով), կան նաեւ թունավոր կենդանիներ, բայց ամենատհաճը սկունսն է՝ վտանգի դեպքում գարշահոտ է արձակում ու ապականում շրջապատը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT