Պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ մարդը ոգևորվի իր աշխատանքից և ուրիշներին ոգևորի աշխատանքով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:

Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից:

«Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա: Այստեղ մենք տեսանք առաջարկներ և նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, այստեղ տեսանք հետաքրքիր, գյուղատնտեսական, զբոսաշրջային ծրագրեր: Այստեղ, իսկապես, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել թե՛ օրենսդրական, թե՛ կառուցակարգային, թե՛ բարոյահոգեբանական այնպիսի միջավայր և պայմաններ, որպեսզի մարդը ոգևորվի իր աշխատանքից և ուրիշներին ոգևորի աշխատել: Առանց աշխատանքի հնարավոր չէ որևէ հարց լուծել, առանց աշխատանքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել, և սա ամենակարևոր արձանագրումն է:

Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետև մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ: Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն: Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում: Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին և մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետև իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձևավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել: Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց: Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է:

Մեր ժողովրդի, մեր պետության, մեր քաղաքացիների հաղթանակի միակ գրավականն այն է, երբ ամեն քաղաքացի և ժողովուրդը հավաքականություն է, ինքն իրեն հավատում է: Ես ուրախ եմ, որ այս դահլիճից, այս բեմից մենք տեսանք բազմաթիվ մարդիկ, ովքեր առաջին հերթին հավատում են իրենք իրենց: Մեր ամենօրյա առաքելությունն է, որպեսզի այդ մարդիկ իրենց ամեն օրվա հետ, ամեն ժամի, ամեն շաբաթվա հետ ավելի ու ավելի շատ հավատան, որովհետև ինչքան իրենք իրենց են հավատում, այնքան ավելի շատ հավատում են մեր ընդհանուր հայրենիքի այսօրվան և ապագային, որը մենք իրար հետ քայլ առ քայլ կառուցում ենք և կառուցելու ենք: Մեզ բոլորիս եռանդ եմ մաղթում և բոլորիս լավատեսություն եմ մաղթում և որևէ կասկած չկա, որ ՀՀ քաղաքացին իր հաղթարշավը շարունակելու է և դա ավարտ այլևս չի ունենալու: Ամեն նոր հաղթանակից հետո մենք նոր հաղթանակ ենք պատրաստելու և կերտելու, որովհետև դա մի աստիճան է, ամեն աստիճան ոտք դնելը մեր նախապատրաստությունն է մյուս աստիճանին ոտք դնելու: Այնպես որ մեր քայլը ոչ թե պետք է լինի ուղղակի առաջ, այլ նաև դեպի վերընթաց:

Այսօր իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արել է, անում է և կանի իր քայլը հանուն Սյունիքի մարզի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության: 

Շնորհակալություն»:

Նշենք, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր և ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր:

Տպել
1363 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է