Երևան
12 °C
«Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ մեծածավալ աշխատանքի կարիք կա: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին՝ միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ սա չի կարող լինել միայն մեկ պետական կառույցի խնդիր: Չկա մի երկիր, չկա հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող լուծել այս խնդիրը՝ աչք փակելով դրա վրա»,- այս մասին Երևանում մեկնարկած «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» ազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ըստ նախարարի՝ կարևոր է նաև պետական աջակցության ավելացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև՝ կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Զ. Բաթոյանը նշել է, որ շատ կարևոր են օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան. «Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին»:
Համաժողովը, որ կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը.
«Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- այս մասին համաժողովի բացման խոսքում ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ավելացրել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը:
Նշենք, որ փետրվար ամսից գործող պետական 6 ճգնաժամանային կենտրոնները մինչ օրս աջակցություն են ցուցաբերել ընտանեկան բռնության 180 դեպքով, որոնցից միայն 2-ն է ուղղորդվել մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից, մյուսները՝ ոստիկանության: Եռամսյա վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցության զգալի մասը ցուցաբերվել է ֆիզիկական բռնության դեպքերով, միայն մեկ դեպք է եղել անտեսման հիմքով, ինչը հուշում է, որ պետք է առավել զգայուն լինել ընտանեկան բռնության մյուս ձևերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT