Երևան
12 °C
Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որեւէ կերպ ընկալելի չեն լինում եւ հրաժարականի դիմում են ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա։
ԱԺ հանձնաժողովն այսօր քննարկում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության հնարավոր գրագողության հարցը, որի մասին հայտարարել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
«Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսել այդ մասին։ Նախ, մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վաչապետը հարաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, եւ չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին եւ ինձ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։
Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ՝ խորհրդարանի նկատմամբ։
Ի դեպ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքել էր Գոգյանի հայտարարությունը, թե իր ատենախոսության մի մասն արտագրված է։
«Ինձ թվում է՝ արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»,–ասել էր դատավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT