Քոչարյանի աջակիցների շոուն եւ իրական «գործ անողները», խմբագրական

Հայաստանի իշխանությունները բավականին հետաքրքիր իրավիճակում են հայտնվել։ Ընդդիմությունը նրանց մեղադրում է իրենց նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրելու մեջ, իսկ սեփական թիմակիցներից ու համակիրներից շատերը, հակառակը, իշխանություններին կշտամբում են չափից դուրս մեղմ, «թավշյա» գործողությունների եւ բացառապես օրենքների շրջանակներում գործելու համար։ Իբր՝ «ի՞նչ օրենք, ի՞նչ բան, ի՞նչ եք ձեւականությունների ետեւից ընկել, ժողովրդի վստահության մանդատն ունեք՝ վերջ, գազ տվեք, դուխով»։ Եվ երկու կողմերից իշխանությունների նկատմամբ իրականացվող այս ճնշումները երբեմն նրանց ստիպում են սխալվել, ինչից էլ վարպետորեն օգտվում են ներքաղաքական ու մերձքաղաքական ինտրիգներում «քոքված» նրանց հակառակորդները։

Ընդհանրապես՝ սեփական սխալներն ընդունելն ու դրանցից հետեւություններ անելը ցանկացած իշխանության ամրության կարեւորագույն գրավականներից մեկն է։ Հետեւաբար՝ կարեւոր է հասկանալ, թե կոնկրետ ի՞նչն էր սխալ վերջին օրերի այս «մերձդատական» գործընթացներում, եւ ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ։

Իշխանությունների առաջին սխալը թերեւս այն էր, որ նրանք կարծեցին, թե բավական է, որ գործադիր իշխանությունը չմիջամտի դատարանների գործունեությանը, եւ վերջ, դատարանների անկախությունն ու անկողմնակալությունը երաշխավորված են։ Պարզվեց՝ այդպես չէ․ պետք էր ոչ միայն չմիջամտել դատարանների գործունեությանը, այլեւ թույլ չտալ, որ ուրիշնե՛րը միջամտեն։ Այսինքն՝ պետք էր պաշտպանել դատարանները ցանկացա՛ծ միջամտությունից։ Դա չարվեց, եւ աղմկահարույց գործերով մեղադրյալներն օգտվեցին հնարավորությունից ու դատարանների վրա տարատեսակ ճնշումներ կիրառեցին։

Դրան հաջորդեց երկրորդ սխալը։ Երբ Քոչարյանի դատավարության ժամանակ նրա մի քանի տասնյակ աջակիցները դատարանի շենքի դիմաց ցույցեր էին անում, իշխանությունների աջակիցները դա գնահատեցին որպես դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ եւ որոշեցին նույն տեղում շատ ավելի հզոր ցույց անել՝ դրանով իսկ ավելի մեծ ճնշում գործադրելով դատարանի վրա։ Պետք էր ճնշում գործադրել ոչ թե դատարանի վրա, այլ նրանց վրա, ովքեր դատարանի վրա ճնշում են գործադրում։

Ընդ որում՝ դատարանի առջեւ Քոչարյանի կողմնակիցների ցույցն ընդամենը շոու էր, դա այն ճնշումը չէր, որի առջեւ որեւէ դատավոր տեղի կտա։ Բուն ճնշումն ամենայն հավանականությամբ իրականացվում էր այլ տեղերից՝ այլ ձեւերով ու լծակներով։ Քոչարյանին աջակցող ցուցարարները, հնարավոր է, չգիտեին էլ այդ մասին ու անկեղծորեն հավատում էին, որ եթե Քոչարյանն ազատ արձակվի՝ իրենց շնորհիվ է ազատ արձակվելու, բայց ցույցն ինքը ընդամենը ծխածածկույթ էր։ «Գործ անողներն» ուրիշներն էին։ Այնպես, ինչպես անցած դարի 30-ականներին էին ջրանցքներն ու երկաթուղիները կառուցվում իբր էնտուզիաստ-կոմերիտականների ուժերով (բոլոր թերթերի առաջին էջերում նրանց լուսանկարներն էին), մինչդեռ իրականում աշխատանքի 90 տոկոսը կալանավորներն էին անում, կամ ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երբ քարոզչական շոուն ապահովում էր Կարեն Կարապետյանը (հեռուստաէկրաններին միայն նա էր), իսկ ձայներ բերելու բուն գործն անում էին չերևեւացողները՝ այլ ձեւերով ու լծակներով։ Իշխանություններն ահա այդ ձեւերն ու լծակները պիտի կանխեին, եւ ոչ թե արհեստականորեն կազմակերպված շոուին պատասխանեին նույնպիսի շոուով։

Ի դեպ՝ դեռ ուշ չէ։ Իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու համար դատավորի նկատմամբ կիրառված ապօրինի լծակները (եթե այդպիսիք եղել են) եւ այդ հիմքով էլ չեղարկել դատարանի որոշումը։ Իսկ եթե դա հնարավոր չէ՝ գոնե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի հետագայում նման ապօրինի միջամտությունները բացառվեն։ Ձեւեր կան։ Կարելի է «վեթթինգ» կիրառել, կարելի է հասնել նրան, որ նախկին կոռումպացված համակարգի հետ տասնյակ թելերով կապված դատավորները հրաժարական տան, կարելի է կտրել այդ թելերը եւ թույլ չտալ, որ «տիկնիկավարները» դրանց միջոցով ղեկավարեն դատարանների գործունեությունը, եւ այլն։

Բայց որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում՝ դա միանշանակ է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23128 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել