Դանիելյանը անձնական խնդիրներ է ունեցել Գասպարյանի և Արշակ Հակոբյանի հետ. ըստ գործի՝ նա փոխել է փորձաքննության արդյունքը

HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության փորձի համար ամբաստանվող Դանիել Դանիելյանի գործով այսօրվա նիստում պարզվեց, որ նա անձական խնդիրներ ունի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ վերջինիս թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:

Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց գործում եղած ապացույցները, որում հետաքրքրական էր հատկապես ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության գրությունը՝ հասցեագրված ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ըստ գործի նյութերի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ Դանիել Դանիելյանից արյան, մազի եւ մեզի փորձանմուշ է վերցվել, որի արդյունքում ստացվել է, թե իբր Դանիելյանի օրգանիզմում թմրամիջոց է հայտնաբերվել:

Ինչից հետո Դանիել Դանիելյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ ինքը թմրամիջոց չի օգտագործել, ավելին՝ պնդել է, որպեսզի նոր փորձաքննություն նշանակվի, ինչը արվել է եւ ըստ նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի՝ հաստատվել է, որ Դանիելյանի օրգանիզմում թմրանյութ չի եղել:

Ոստիկանությունը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ Դանիելյանի վերաբերյալ թմրամիջոցի ձեռք բերման, օգտագործման, իրացման հանգամանքը պարզելու համար հանձնարարություն է տրվել «Վարդաշեն» ՔԿՀ-ին: «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղեկություն է ստացվել, որ Դանիելյանից վերցված մազի եւ մեզի փորձանմուշը դատաբժշկական փորձաքննության կենտրոնում փոխարինել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, քանի որ վերջիններիս հետ անձնական խնդիրներ ունի:

Դանիելյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, սակայն, չմանրամասնեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ անձնական խնդիրներ է ունեցել Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի հետ: «Տարաձայնությունների հիման վրա է, որ նման արարք է կատարվել, հայտնի չէ՝ ինչ տարաձայնությունների մասին է խոսքը»,- ասաց պաշտպանը: Այս մասով, ըստ պաշտպանի, առանձին քննություն պետք է իրականացվի, կա՞ արդյոք հարուցված քրեական գործ, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:

Դատարանում այսօր հետազոտվեցին նաեւ գործում եղած իրեղեն ապացույցները. մասնավորապես, Կենտրոնի նստավայր էր բերվել ոստիկանության գնդապետ Դանիելյանի «Տոյոտա Յարիս» ծառայողական մեքենան: Դեպքից առաջ Դանիել Դանիելյանը իր ծառայողական մեքենան կանգնեցրել էր դեպքի վայրից ոչ հեռու՝ այն շենքի բակում, որտեղ ապրում էր իր գործընկերներից մեկը եւ վարում էր կրկին նույն մեքենայից՝ նմանատիպ համարանիշով: Մեքենան մեկ տարի է՝ կանգնեցված է ՃՈ 1-ին գումարտակի հատուկ պահպանվող տարածքում, կնիքները ըստ էության անձրեւից պոկվել էին: Դատավարության մասնակիցների ներկայությամբ մեքենայի դռները բացվեցին. մեքենայի սրահը մանրակրկիտ զննեց տուժող «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի իրավահաջորդ Արմեն Գալստյանը, ապա նրանց ներկայությամբ կնիքվեց: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, զննությանը մինչեւ վերջ ներկա չգտնվեց:

Նշենք, որ խուզարկությամբ Դանիել Դանիելյանի ծառայողական մեքենայում հայտնաբերվել է կոնյակի պիտակով տափակ շիշ՝ կիսով չափ կոնյականման հեղուկով լի, երկու հատ հարյուրական գրամանոց չբացված վիսկիի շշեր, «կես տաբլետկա փիրուզագույն դեղ», մեքենայի մեջ է եղեկ նաեւ Դանիել Դանիելյանի համազգեստը՝ կոշիկները, սպորտային դատարկ պայուսակ:

Դատարանում հետազոտվեցին նաեւ ըստ մեղադրանքի՝ Դանիելյանի կողմից HSBC բանկից հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար եւ 700 ՄԱԷ դիրհամ, փողը նախ լցրել է Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարկի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Հետազոտվեցին նաեւ HSBC բանկից առգրավված տեսանյութերը:

Գործում առակա ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ ամբաստանյալ Դանիելյանի հարցաքննությանը: Գնդապետն ասաց, որ ասելիք ունի ասելու, սակայն դրան պատրաստվելու համար ժամանակ խնդրեց:

Այնուհետեւ տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը միջնորդեց դատարանին՝ թույլատրել իրեն առանձին հանդիպել Դանիել Դանիելյանի հետ քրեակատարողական հիմնարկում: «Ես նպատակ չունեմ  վիրավորելու մեղադրյալին, զրույցս կկրի կոռեկտ բնույթ: Նրա հետ ցանկանում եմ խոսել մեր հետագա հարաբերությունների մասին, որպեսզի թշնամության զարգացման փոխարեն մեր միջեւ հաշտություն ձեւավորվի»,- նշված է Գալստյանի միջնորդության մեջ: Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը ասաց, որ «Վարդաշեն ՔԿՀ-ն չունի այնպիսի միջոցներ, որպեսզի  ապահովի իր պաշտպանյալի անվտանգությունը: Ինքը՝ Դանիելյանը, դեմ չէր հանդիպմանը: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը հետեւյալ հիմնավորմամբ. «ՔԿ-ում անձանց տեսակցությունների կարգը եւ ընթացակարգը նախատեսված է Կառավարության համապատասխան որոշումներով, դատարանը լիազորված չէ այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, թույլտվություն տալ տեսակցություններ ունենալ կալանավորված անձանց հետ: Տուժողի իրավահաջորդը զրկված չէ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին այդ խնդրանքով դիմելու եւ նրանցից համապատասխան թույլտվություն ստանալու հնարավորությունից, դատարանը այդ գործընթացներին միջամտելու, առավելեւս թույլտվություն տալու լիազորություն չունի»,- ասաց նախագոհղ դատավորը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 3-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Դանիել Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետեւ դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար եւ դիմել փախուստի:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ եւ նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է:

Քաղաքացիները հետապնդելով Դանիելյանին, վնասազերծել էին նրան. նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ձերբակալել ու կալանավորել:

Տպել
11080 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին