Լուսաբացի ողբերգությունից Բասենն ուշքի չի գալիս (լուսանկարներ)

Այսօր, ժամը 06:20-ի սահմաններում Բասեն գյուղում ողբերգական դեպքեր են կատարվել: Վաղ լուսաբացին նույն գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը սպանել է քրոջը՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանին: Կինը սպանության պահին գտնվել է անասնագոմում՝ կով կթելիս:

Լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքիԱյնուհետեւ Ալբերտը դանակի հարվածներ է հասցրել սպանվածի որդուն՝ 25-ամյա Վահագն Կանդալյանին: Կատարվածից հետո իր տան նկուղում Ալբերտը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ՀԺ-ի հետ զրույցում Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանն ասաց՝ կատարվածից գյուղը դեռ ուշքի չի գալիս: «Մենք սաղս էլ ընդեղ էինք, ես էի, հարեւաններն էին, շտապօգնության տեղ հասնելուց արդեն քույրը մահացել էր, տղուն էլ տեղափոխեցին Գյումրի: Զանգել ենք, վիճակը՝ ոչինչ, բայց մոր մասին դեռ չգիտե, էլի»,-պատմեց վարչական ղեկավարը:

Քույր ու եղբայր Կանդալյաններն ապրում էին հարեւանությամբ: Յուրաքանչյուրն իր ընտանիքով, առանձին բնակարաններում: Սպանված Սուսաննան ամուսին չուներ, մահացած էր, ապրում էր որդու՝ մարմնական վնասվածքներ ստացած Վահագնի հետ:

Ալբերտ Կանդալյանը եւս իր ընտանիքն ուներ: Ապրում էր կնոջ, որդու, հարսի, աղջկա եւ թոռների հետ: Գյուղում Կանդալյաններն, ըստ վարչական ղեկավարի, հարգված, ճանաչված մարդիկ են:

«Նոր էլ ընտանիքի անդամների հետ խոսում էի, որեւէ վեճ, նույնիսկ թեթեւ խոսակցություն չի եղել էլի»,-ասաց վարչական ղեկավարը:

Ալբերտը, ըստ Համայակյանի, հոգեբուժարանում հաշվառված էր շիզոֆրենիա ախտորոշմամբ: Երբեք, սակայն, ագրեսիվ վարք չի ունեցել: Քույր ու եղբայր չեն վիճել ոչ մի առիթով, որեւէ հարցում տարաձայնություններ չեն ունեցել: Վարչական ղեկավարի կարծիքով, հնարավոր է՝ հիվանդության սրացում է եղել:

Հիշեցնենք, որ այսօր կատարված այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով։

Տպել
7606 դիտում

Հաստատվել է կորոնավիորւսի 374 նոր դեպք. մահացել է 3 մարդ, բացի մեկից՝ մյուսներն ունեցել են հիվանդություններ

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը