Անցումային արդարադատությունը «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ․ Արարատ Միրզոյան

Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են անցումային արդարադատությանը, եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ միասնական, ներառական, լայն հանրային քննարկման ճանապարհով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա մի քանի կարեւոր հարցեր ընդգծեց, որոնց պետք է նախ եւ առաջ պատասխաններ տալ։ Նախ՝ ի վերջո ինչ է անցումային արդարադատությունը, ինչպիսի գործիքներ ունի, որքանով է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, դրանցից որոնք պետք է կիրառել, ինչ չափով, որն է վերջնանպատակը եւ ինչպիսին է միջազգային փորձը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ փաստ է՝ մեր դատական համակարգն ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ, եւ անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության։

ԱԺ նախագահն ասաց, որ մենք պետք է հասկանաք՝ ի վերջո մեր դատական համակարգը ներկայացնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնո՞ւմ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՞ ոչ, եւ եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել։

Միրզոյանը նաեւ շեշտեց՝ մենք պետք է հասկանանք ինչ չէ՛ անցումային արդարադատությունը․

«Անցումային արդարադատությունը եռյակ՝ «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, անցումային արդարադատությունը պիտի օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի գործող դատական համակարգը․ դա ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք»,-եզրափակեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ ուղերձից եւ անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում ընթանում են անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ, որոնց մասնակցում է 250-ից ավելի մարդ։

Տպել
1018 դիտում

Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալով սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» ՀՀ-ում. Արմենպերս

ԱՀ անունից դրամահավաքի իրավասություն ունեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և Հայաստան Համահայկական Հիմնադրամը

Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալով սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» ՀՀ-ում. Արմենպրես

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով

Էրդողանը Օսմանյան կայսրության վերականգնման տեսլական ունի, բայց նրա ու Ալիեւի մտածած բլից-կրիգը տապալվել է. Մ. Զոլյան

Ռուս ֆուտբոլիստը պատրաստ է կամավոր գրվել և մեկնել առաջնագիծ

Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ տարածք չի մտել, մեր անգլերեն թվիթերում թարգմանչական սխալ է եղել. Razm.info

Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար նրանց տասնյակ տարի է հարկավոր լինելու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան օրվա առթիվ

Էրդողանն իր պանթյուրքական շքեղ երեւակայության մեջ հույս ունի իրականություն դարձնել նոր օսմանյան կայսրության երազանքը

Թուրքական Bayraktar TB-2 մարտական ԱԹՍ-ն այս պահին պտտվում է Գյումրիի Շիրակ օդանավակայանի մերձակայքում. Razminfo

Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը կենդանի վահան են դարձնում իրենց իսկ քաղաքացիներին. ՊՆ (տեսանյութ)

«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում

Ամուր ենք կանգնած մեր հողին ոչ միայն մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաեւ մեր խորը հավատքի շնորհիվ. ԱՀ նախագահ

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից. ապաստանի կամ այլ առաջարկի դեպքում համագործակցել

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից կամավորներ են մեկնել առաջնագիծ. ովքեր են եւ քանիսն են նրանք

Համարժեք պատասխան կլինի տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին. վարչապետ

Թուրքիային հետաքրքիր չի Արցախը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)