Երևան
12 °C
Մայիսի 23-ին, Երևանում անցկացվեց Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ։ Պատվիրակությունը գլխավորում էր ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։
Ինչպես հայտնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվեց Հայաստանում։
Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
Հայաստան այցի շրջանակներում ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ՝ ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտի գլխավորությամբ, շուրջ մեկ շաբաթ՝ խմբերի բաժանվելով, շրջագայելու են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերում, ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ՝ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ-ներով ներկայացնելու նպատակով։
Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում զարգացման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Շվեյցարացիները շատ են ճամփորդում, իսկ Հայաստանում կա շատ լուրջ զբոսաշրջային պոտենցիալ։ Հայաստանը հետաքրքիր է շվեյցարացիների համար, որովհետև շվեյցարացի տուրիստին շքեղ հյուրանոցներով և լողափներով, ծովափնյա հանգստով չես զարմացնի․ իրենց ավելի շատ հետաքրքրում են յուրահատուկ երկրները։ Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային ժառանգությամբ, հետաքրքիր է իր քրիստոնեական ժառանգությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, հետաքրքիր է որպես երկիր, որտեղ կարող են իրականացնել արշավներ և այլն։ Հայաստանն իրենց համար յուրահատուկ, դեռևս չբացահայտված ուղղություն է, իսկ նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացնելը ևս մեկ հնարավորություն է զբոսաշրջիկներին Հայաստանի մասին տեղեկատվություն տրամադրելու»։
Ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտն իր հերթին նշեց․ «Ինքս շատ եմ ճամփորդել, տարբեր երկրներում եմ եղել, բայց Հայաստանի մասին երբեք չէի լսել: Նախորդ տարի, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, սիրահարվեցի Հայաստանին, որոշեցի ուսումնասիրել Հայաստանը և հասկացա, որ պետք է անպայման այցելեմ ձեր երկիր, Հայաստանն այն երկրներից է, որն ունի խիղճ և հոգի և դրանով է գրավիչ․ մենք դա ենք ներկայացնելու շվեյցարացիներին»։
Ավելացնելով, որ իրենք պարբերաբար նման բնույթի ճամփորդություններ են կատարում տարբեր երկրներ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով՝ նա նաև նշեց, որ Հայաստանում բաժանվելու են խմբերի և տարբեր ուղղություններով շրջագայեն։ «Կլինենք նաև Թումոյում և Մատենադարանում․ մտադրություն ունենք այս համադրությունն օգտագործելով՝ Հայաստանի անցյալի և ապագայի մասին ֆիլմ նկարահանել։ Իսկ շրջագայության արդյունքները կներկայացնենք շվեյցարական մամուլում», - ավելացրեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT