Երևան
12 °C
ՀՀ Բռնցքամարտի հավաքականի անդամները Եվրոպական խաղերին պատրաստվելու փոխարեն զբաղված են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված սկանդալով: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանն նշեցին, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իրենց ասել է, որ խաղերին մասնակցող թիմի կազմը պետք է փոխել. 10 քաշային կարգերից 5-ում պետք է լինեն ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկներ, 5-ում՝ նրանք, ովքեր ընդգրկված են այն ֆեդերացիայի կազմում, որը ձեւավորել են գործող ֆեդերացիայի դեմ բողոքողները: Այս թեմայի շուրջ այսօր խոսեցին նաեւ հավաքականի մի քանի մարզիկներ, մասնավորապես Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանն (51 կգ) իր վրդովմունքը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ըստ տեղեկությունների՝ մեր մարզիչների առաջ դրվել է խնդիր, որ, եթե կազմը չփոխեն, այսինքն՝ չլինեն մարզիկներ, որոնց նախարարությունն է որոշել, չեն ֆինանսավորում, չենք մասնակցում Եվրոպայի առաջնության: Իհարկե դա սխալ է. այն ժամանակահատվածը, որի ընթացքում ես պետք է լինեի հանգիստ, մտածեի իմ մրցաշարի, մարզումների մասին, լսեի մարզիչներիս, լավ պատրաստվեի, ինձ ոգեւորեր նախարարությունը, այն մարդիկ, որոնք մտածում են, որ իրենք մարզիկի կողմից են, որ իրենք պաշտպանում են մարզիկի շահերը... այսօր մենք այդ իրավիճակում չենք, քաշքշուկի մեջ ենք»,- ասաց նա:
Ռուդիկ Մկրտչյանն ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարել էր, որ չի ընդունել Ռոստոմյանի ասածը: Ընդգծեց, որ ինքը կաշխատի միայն իր թիմի հետ ու չի կարող հավաքականից դուրս թողնել հավաքներին ու մրցաշարերին մասնակցած մարզիկներին եւ նրանց փոխարեն ընդգրկել նրանց, ովքեր մոտ մեկուկես տարի հավաքականում չեն եղել, չեն մասնակցել ՀՀ առաջնությանը: Անուշ Գրիգորյանը նշեց, որ հավաքականը մարզիչների կողքին է:
«Այդ ընտրությունն այսօր չի դրվել, մոտ տարիուկես է՝ երեւի, որ ընտրությունը կա, եւ երեւի ակնհայտ է, որ մենք մեր ընտրությունը կատարել ենք: Եթե այստեղ նստած ենք, արդեն նշանակում է, որ մենք ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ենք՝ այն ֆեդերացիայի, որն օրինական է: Իսկ այն, ինչ հիմա փորձում են անել, դա միայն տանում է բռնցքամարտի անկմանը»,- ասաց նա:
ՀԱՕԿ-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է կազմակերպել: Այն մեկնարկում է այսօրվանից: Մկրտչյանին ասել են, որ այնտեղ նա ու իր թիմը պետք է մարզվեն մյուս ֆեդերացիայի հավաքականի ու մարզիչների հետ, ինչին նա չի համաձայնվել: Իր մարզիկներին նա թողել է ինքնուրույն որոշում կայացնել: Նրանք էլ այսօր Երեւանում էին, ու Անուշ Գրիգորյանի խոսքով՝ չէին պատրաստվում միանալ այդ հավաքին: Մարզուհին նշեց, որ անհրաժետության դեպքում իրենք նույնիսկ կբոյկոտեն Եվրոպական խաղերը:
«Հնարավոր է»,- ասաց նա:
Եվրոպայի չեմպիոնը խիստ անհանգստացած է ստեղծված իրավիճակի պատճառով: Նա չգիտի՝ ինչ կլինի հետագայում ու ինչպես պետք է լուծումներ գտնել: Խնդրանքով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Նույնիսկ հիմա կարող եմ դիմել վարչապետին մեծ խնդրանքով, որպեսզի այս հարցին լուծում տա»,- ասաց նա:
Անուշի հետ լրագրողների հարցերին պատասխանելու էին եկել նաեւ Էրիկ Պետրոսյանը (56 կգ) եւ Կորյուն Աստոյանը (69 կգ): Մարզիկները նշեցին, որ հավաքականի կազմը քննարկելիս Անուշի փոխարեն այլ մարզիկի ընդգրկելու հարց չի քննարկվել, սակայն Պետրոսյանին (լուսանկարում՝ ձախից առաջինը) ու Աստոյանին (լուսանկարում՝ աջից առաջինը) ցանկացել են փոխարինել: Տղաներն ընդգծեցին, որ իրենք՝ երկուսն էլ համամիտ էին Անուշի խոսքերի հետ:
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնությունն է: Ըստ Մկրտչյանի որոշման՝ տղամարդկանց պայքարում ՀՀ-ն պետք է ներկայացուցիչ ունենա 10 քաշային կարգերից 8-ում, քանի որ մյուս քաշային կարգերի մարզիկները պատրաստ չեն: Նրանք են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկներից կմասնակցի Անուշ Գրիգորյանը:
Ֆեդերացիայի շուրջ այս աղմուկը ստեղծվել է 2018 թ. օգոստոսի 2-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վերընտրվեց Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր: Նրա դեմ բողոքողները նոր ֆեդերացիա ստեղծեցին, որը, սակայն, չի անդամակցում ԱԻԲԱ-ին՝ Բռնցքամարտի միջազգային միությանը, ու ՀԱՕԿ-ին, քանի որ կա ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:
Վերջին ամիսներին ՀԱՕԿ-ը սառեցրել էր ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը: Այնուհետեւ սպորտի նախարարությունը նշել էր, որ կասեցնում է ֆինանսավորումը: Արթուր Գեւորգյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի, դատական որոշում կա, որ ֆինանսավորումը չի կասեցվելու, ինչը նախարարի պարտականությունները կատարող Ղազարյանը հետագայում հերքել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT