Երևան
12 °C
Հեղափոխությունից մեկ տարի անց հակահեղափոխությունը գլուխ է բարձրացրել եւ ակնհայտորեն պատրաստվում է անցնել հակագրոհի ամբողջ ճակատով։ Իրավիճակը բավականին լուրջ է, եւ, եթե հաշվի առնենք հակահեղափոխականների «գործիքակազմը», շատ դժվար է լինելու խուսափել ցնցումներից։
Եվ այսպես, ի՞նչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, որ նախկինում «նոր իրողությունները ողջունողները», «հեղափոխությանն անվերապահորեն աջակցողներն» ու պարզապես ասպարեզից հեռացած ու սսկվածները հիմա բացահայտ պայքարի են ելել իշխանությունների դեմ ու իրենց բավականին հանդուգն են պահում։
Տեղի է ունեցել հետեւյալը։ Թեեւ մեկ տարի առաջ համաժողովրդական շարժման հզորությունից սարսափած քաղաքական ուժերն ու քրեաօլիգարխիկ համակարգը մեկը մյուսի ետեւից իրենց հավատարմությունն էին հայտնում հեղափոխության գաղափարներին ու նոր իշխանություններին, այնուհանդերձ դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ բոլոր այդ ուժերը ներքուստ դեմ են հեղափոխությանը, եւ հարմար պահի (հենց որ էյֆորիան անցնի, եւ իշխանությունները փոքր-ինչ թուլանան), միանգամից անցնելու են հակահարձակման։ Պարզ ասած՝ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի, նրա միակ դաշնակիցը ժողովրդի մեծամասնությունն է։ Պարզապես մեկ տարի առաջ դա լավ չէր երեւում, իսկ հիմա ավելի ակնհայտ է։
Դրան գումարվել են նաեւ հետեւյալ գործոնները։ Առաջին՝ Ռուսաստանում այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում կարող է հեղափոխություն տեղի ունենալ, որի արդյունքում այդ երկիրը կսկսի շարժվել սեփական ներքաղաքական օրակարգով։ Ու քանի որ Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր երկրի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, նրանք որսացին Ռուսաստանից եկող ազդակները եւ կտրուկ ակտիվացրեցին իրենց գործունեությունը։ Հասկանալի է՝ դա ներկայացնելով որպես մտահոգություն պետության անվտանգությամբ (թեեւ բուն նպատակն այդ հարցերը շահարկելով ռեւանշի հասնելն է)։
Երկրորդ՝ Արեւմուտքն էլ իր հերթին տասնամյակներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձում էր ազդել մեր հանրային գիտակցության վրա եւ հասարակության մեջ այնպիսի արժեհամակարգ ձեւավորել, որն ի վերջո կհանգեցներ ժողովրդավարական անշրջելի բարեփոխումների։ Արդյունքում՝ իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, որն էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին։ Բայց հեղափոխությունը, պարզվեց, «գունավոր» չէր եւ բացառապես ներքաղաքական օրակարգ ուներ․ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մեծ հաշվով, չփոխվեց։ Սա էլ իր հերթին նպաստեց, որ Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգի անվերապահ նվիրյալները «սառեն» հեղափոխությունից (սովորաբար չափազանց ակտիվ այդ երիտասարդները չմասնակցեցին դատարանների շրջափակման ակցիաներին ու մի կերպ թաքցված հրճվանքով ազդարարում էին, թե ակցիաներին շատ քիչ մարդ է մասնակցել)։
Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն, հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը վայելող իշխանություններ (եթե անգամ այդ քաղաքացիները մեկ տարի առաջվա պես պատրաստ չեն վարչապետի կոչով վայրկենապես դուրս գալ փողոց), եւ կտրուկ ակտիվացած ռեւանշիստական շարժում, որին տարբեր դերակատարումներով մաս են կազմում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ժամանակավորապես գունափոխված քրեաօլիգարխիկ համակարգը, նախկինից մնացած դատական համակարգը, նախկին իշխանությունները՝ իրենց կառույցներով, քարոզչամիջոցների 80-90 տոկոսը, եւ այլն։ Մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մինչեւ հեղափոխությունն իրենց ավելի լավ էին զգում։
Մի խոսքով՝ իշխանություններն ու հեղափոխության կողմնակիցները պետք է հանեն վարդագույն ակնոցներն ու սթափ գնահատեն իրավիճակը։ Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է։ Անհրաժեշտ է իրական աջակցություն, եւ այդ աջակցությունը կարող է ցույց տալ միայն ժողովուրդը։ Որովհետեւ հեղափոխության միակ շահառուն ժողովուրդն է։ Այլ շահառուներ չկան, ու հենց դա է, որ բարդացնում է իրավիճակը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT