Երևան
12 °C
Երեւան քաղաքի «Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները բողոքում են ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի դրածոների ճնշումներից, որոնք պարբերաբար անդրադառնում են մի քանի անձնաց վրա եւ արդեն երկար տարիներ է՝ սկսել են ֆիզիկական բնույթ կրել:
Նույն տարածքի Խորենացի 1 հասցեի բնակիչ Ալեքսանդր Ղասաբյանն այդ ամենի հիմնական տուժողներից է: Ղասաբյանը 2000 թվականից իր տանը կից ավտոտնակն օգտագործում է որպես ավտոլվացման կետ, օրինական կարգով բացված ընտանեկան փոքրիկ բիզնեսը քաղաքացին չի կարողանում առանց խոչընդոտի աշխատեցնել, քանի որ տարածքում մեկ մեքենայից ավելի չի կարող կայանել:
Ղասաբյանը նշում է, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել՝ ավտոլվացման կետի աշխատանքը խափանելու համար, ինչի ականատեսը եղավ նաեւ «Հայկական ժամանակ»-ը: Ավտոլվացման կայանին հարող ամբողջ տարածքը զբաղեցված է տարբեր մեքենաներով, որոնց մեծ մասը Աբրահամյանին են պատկանում, կայանված են նաեւ մի քանի գազել մակնիշի մեքնենաներ՝ իջեցված անվադողերով, որոնք հնարավոր չէ տեղաշարժել:
Քաղաքացին հայտնում է, որ Վաղարշ Աբրահամյանը շենքերի փակուղու տարածքն ապօրինի կերպով օգտագործել է որպես կայանատեղի, որի համար իր աշխատողները գումար են գանձում այնտեղ կայանվող ավտոմեքենաներից: «Աբրահամյանին եւ իր թիկնապահներին պատկանող հին ու նոր մեքենաները զավթել են ողջ հարակից տարածքը՝ բլոկադայի ենթարկելով եւ խաթարելով ավտոլվացման կետի աշխատանքը»,-ասաց Ղասաբյանը:
«Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի իրավաբան Վլադիմիր Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց կողմից ոչ մի օրինախախտում չի եղել: «Թե՛ մեր, թե՛ իրենց կողմից դիմումներ են եղել ոստիկանություն, համապատասխան մարմինները բազմաթիվ անգամ եկել են, տարածքը նայել եւ եթե ինչ-որ խնդիր լիներ, կարծում եմ՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեր: Այս տարածքը համայնքի տարածքն է եւ արգելող նշան չկա»,-ասաց ոսկու շուկայի իրավաբանը:
Լուսանկարում՝ Վլադիմիր Գաբրիելյան
Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ եթե համայնքին պատկանող տարածք է, ապա որքանո՞վ է արդարացի, որ այդ տարածքը ծառայեցվի միայն մեկ անձի, քանի որ ամբողջ երկայնքով երկու կողմից էլ Աբրահամյանի մեքենաներն են: Վլադիմիր Գաբրիելյանը մեքենաների կայանումն օրինական է համարում, իսկ այն մասերում, որտեղ մեքնեա չկա, նրանք աթոռներ եւ երկաթներ են դրել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այդ տարածքը զբաղված է:
Ավտոլվացման կետից եւ կայանատեղիից ընդամենը մի քանի մետր այն կողմ մեկ այլ վտանգավոր եւ խնդրահարույց իրավիճակի բախվեցինք:
Վաղարշ Աբրահամյանը բնակելի տներին հարող տարածքում բացօթյա պահեստավորում է թթվածնի եւ գազի բալոններ, ինչը սպառնում է նրբանցքի բնակիչների անվտանգությանը: Երկար տարիներ է՝ բնակիչներն ահազանգում են, իրենց անհանգստությունը հայտնում ոսկու զտման եւ ոսկու հետ առնչվող այլ աշխատանքների հետեւանքով արտանետվող թունավոր նյութերի մասին, որն ամեն վայրկյան վտանգում է բնակիչների առողջությունը, սակայն ոչ ոք ականջալուր չի լինում:
Բնակիչները պատմեցին, որ ավելի վաղ Վաղարշ Աբրահամյանը բարձր լարմամբ տրանֆորմատոր էր տեղադրել նրբանցքում, իրենց բազմաթիվ դիմում բողոքներից հետո Երեւանի քաղաքապետարանից գնացել եւ տրանսֆորմատորը հեռացնել են տվել: Նրանց խոսքով՝ Արահամյանն այդ դեպքից հետո առանձնակի է լարվել նրանց հանդեպ:
«Կիսլառոդնի բալոններ է տեղադրել, եւ այդ ոսկու ձուլարանի ծուխը, պատկերացրեք՝ շրջապատում ինչքան մարդ կա եւ բոլորը անհանգստացած են: Ամառները շտապօգնության ամենաշատ կանչերը մեզ մոտ են լինում: Այդ մարդը Մոնումենտում իր դղյակներն է սարքել ու ծաղիկ է աճեցնում, թող տանի իր բալոնները դնի իր երեխեքի մոտ: Մեր երեխաների խաղալու, մեր հանգստի հաշվին ինչի պիտի քաղաքի կենտրոնում նման բան անի»,-ասում են նրանք:
Ոսկու շուկայի իրավաբանը նշեց, որ եթե նման խնդիր կա, թող դիմեն համապատասխան մարմիններին:
Բնակիչները մտահոգված հայտնեցին, որ թաղապետարանից մարդ են տարել, ցույց տվել, ներկայացրել իրավիճակը, բայց ոչ մի փոփոխություն. «Ասեցին՝ կզբաղվենք, «զբաղվում են», թաղապետարանի աշխատակիցն ասում է՝ ես չգիտեմ՝ այդ ինչ ծուխ է, պետական ատյանի ներկայացուցիչ է, դիմում ենք, ասում է՝ ես չգիտեմ: Ի՞նչ է՝ խորովածի ծու՞խ է դուրս գալիս: Ով է տեսել քաղաքի սրտում բերեն թույն արտադրեն»:
Համաձայն Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականին տրված տեղեկանքի, տարածքը Երեւան համայնքի սեփականություն է հանդիսանում: Սակայն տեղացիների վստահեցմամբ՝ Աբրահամյանն իր գործունեության ընթացքում հատել է շրջապատի բոլոր ծառերը՝ կանաչ ծածկույթից զրկելով ողջ տարածքը:
Լուսանկարում՝ հայր եւ որդի Ղասաբյանները

Հերթական կռիվը ավտոկայանատեղիի տարածքի համար մի քանի օր առաջ է եղել: Ալեքսանդր Ղասաբյանի խոսքով՝ Աբրահամյանի մարդիկ մի քանի հոգով ծեծի են ենթարկել իրեն եւ 80-ամյա հորը՝ Սերգեյ Ղասաբյանին. «Հորս գցել էին գետնին, իմ վրա էլ ամբողջը կապտուկներ են, հարեւաններս են ոստիկանություն կանչել, ես էլ չեմ հիշում, ասեցին, որ մի 6 հոգով են եղել»:
Մենք զրուցեցինք Վաղարշ Աբրահամյանի թիկնապահներից մեկի՝ Սահակյան Էդգարի հետ, որը ժխտեց մի քանի օր առաջ կատարվածն ու իրենց կողմից հայր եւ որդի Ղասաբյաններին ծեծի ենթարկելու հանգամանքը: «Հոր սիրտն էր վատացել, տղայինն էլ, ոչ մի մարմանական վնասվածք չկա»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե Ալեքսանդր Ղասաբյանի ամբողջ մարմինը կապտուկներով է պատված, թիկնապահը ասաց. «Կարող է՝ ինքն է իրեն դիտավորյալ վնասել, նա շեղումներ ունի»:
Լուսանկարում՝ Էդգար Սահակյան
Բնակիչները տեղեկություններ ունեն, որ Աբրահամյանը մտադրվել է ոսկու շուկային հարող ամբողջ տարածքը զավթել, առնել նաեւ նրանցից մի քանիսի տները. «Տեռոր է անում, որ ինչ գին էլ առաջարկի, հոգնած զզված թքենք, գնանք, միայն թե մեզ հանգիստ թողնի: Ես բազմիցս ասել եմ՝ նա Մանվել Գրիգորյան երկրորդն է, նույն բանն այստեղ է կատարվում՝ ինչ երկար տարիներ Էջմիածին քաղաքում: Իրավապահ մարմինների անտարբերությունն ու իմիջիայլոց վերաբերմունքը ուղղակի սպանում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT