Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում էր Երեւանի Մովսես Խորենացու փողոցն անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու փողոց, Մաշտոցի պողոտան անվանակոչել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոցը անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոց: Համապատասխան նախագծերն ընդգրկված էին ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
Թեհմինա Վարդանյանն այդ մտադրության մասին բարձրաձայնել էր դեռ ապրիլի մեկին, որն, ի դեպ, շատերն ընդունել էին որպես ապրիլմեկյան կատակ: Ավագանու նիստում նշված առաջարկները բուռն քննարկումների առիթ դարձան: Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները մի շարք հարցեր ուղղեցին նախագծերի հեղինակին:
Էռնեստ Ավանեսովին հետաքրքրեց, թե նա հաշվարկե՞լ է՝ ինչ ֆինանսական ծախսերի հետ է կապված այս անվանափոխությունը՝ հաշվի առնելով շենքերի վրա ցուցանակների փոփոխությունը, անձնագրերում փոփոխությունները: Վարդանյանն ասաց, որ նման ուսումնասիրություն չունի: Խոստացավ, որ եթե ցուցանակներ փոխելու կարիք առաջանա, օգնության համար դիմել եկեղեցուն: «Ինչ վերաբերում է անձնագրային, կադաստրային կամ նոտարակական խնդիրներին, ինձ քաղաքապետարանի տվյալ վարչությունից ասացին, որ ընդունման պարագայում դիմումներ են գնում բոլոր ենթակա մարմիններ՝ նոտար, կադաստր, անձնագրային եւ այլն, որտեղ ասվում է, որ այսուհետ այս փողոցը կրում է հետեւյալ անունը: Այսինքն՝ այդտեղ եւս բնակիչների համար որեւէ խնդիր չի առաջանում: Իսկ եթե երբեմն առաջանա, քաղաքապետարանը տեղադրում է համապատասխան տեղեկանք»,- ասաց նա:
Դավիթ Խաչատրյանը հիշեցրեց, որ 2015 թվականին եկեղեցին սրբադասել է Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին, որոնց թվում են, օրինակ Սիամանթոն, Դանիել Վարուժանը: Նրանց անուններով այսօր Երեւանում փողոցներ ու դպրոցներ կան, ուրեմն արդյոք Թեհմինա Խաչատրյանի մոտեցումը խտրական չէ՝ առաջարկելով «սուրբ» բառն ավելացնել միայն Խորենացու, Մաշտոցի եւ Լուսավորիչի անունը կրող փողոցների դեպքում:
«Սրանք այն պատմական կերպարներն են, որ առաջնային էին ինձ համար»,- նշեց Թեհմինա Վարդանյանը՝ պատրաստակամություն հայտնելով հաջորդիվ քննարկել նաեւ մյուս փողոցների հարցը: Իզաբելլա Աբգարյանը դիտարկում արեց, թե նման դեպքերում արդյոք չպե՞տք է առաջնորդվել երեւանցու, քաղաքի ու պետության համար կարեւորությամբ: Թեհմինա Վարդանյանը նրան հիշեցրեց, որ Աբգարյանը Մաշտոցին չի ընդունում եւ որ երեխան մեծանալով կարող է պարզել, որ նա բոլորովին էլ սուրբ չի եղել: Աբգարյանն արձագանքեց, թե իր ասածն այն է եղել, որ հարյուր տարի հետո տարբեր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, հետեւաբար պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին:
Նա էլ իր հերթին հիշեցրեց Վարդանյանի մեկնաբանությունները, թե նախագծին դեմ երեւանցիները աղանդավոր են: Ավագանու անդամն, ի պատասխան հայտարարեց, թե դա բոլորովին չի նշանակում, որ աղանդավոր կամ աթեիստ լինելն ինքը վատ բան է համարում:
«Ես ճիշտն ասած չեմ հասկանում՝ ինչ ենք քննարկում: Եթե կարող եք ունենալ ազնվություն եւ այս տակից գլխից նախադասություններն ու ձեւակերպումների փոխարեն ազնվորեն ասեք, որ այստեղ «սուրբ» բառը կա, դրա համար է մեր կռիվը, ես ձեզ կհասկանամ: Ինչն է խնդիրը, մեզնից որեւէ մեկը կարծում է՝ Խորենացին սուրբ չէ, Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ չե՞ն: Ասեք իմանանք, որ այդպես եք կարծում, մենք էլ ասենք՝ դե դա ձեր դիրքորոշումն է: Խոսում եք Ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն զոհերի մասին: Մեսրոպ Մաշտոցը եղել է վարդապետ, արդեն իսկ հոգեւոր դասի ներկայացուցիչ, Խորենացին եպիսկոպոս, Լուսավորիչը ինքը հենց քրիստոնեության տարածողն է եղել եւ եղել է եպիսկոպոսապետ: Եթե չգիտեք, գնացեք հայոց պատմություն կարդացեք եւ միլիոնուկես զոհերին մի խառնեք այս դեպքի հետ: Սա բոլորովին այլ բան է: Խնդիրը սուրբ լինելո՞ւ հետ է: Ինչն է ձեզ տանջում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:
Նրան հակադարձեցին, որ «Սուրբ» բառի խնդիր չկա եւ պետք է չէ այս ամենին կրոնական ենթատեքստ տալ: Փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունները դեռ բավական երկար շարունակվեցին: Ընդդիմությունը իշխանությանը մեղադրեց աթեիզմի, սրբապղծության մեջ, համեմատեց ՀՀԿ-ի հետ, անվանեց «դիշովկա»: Հնչեցին համերաշխության կոչեր ու առաջարկվեց աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Ի վերջո քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ավագանին դեմ է նախագծերից երկուսին, եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցները չեն անվանափոխվի: Ինչ վերաբերում է Գրիգոր Լուսավորչի փողոցին, ապա այսուհետ այն կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց: Ավագանու անդամներից 30-ը կողմ էր նախագծին, 7-ը դեմ եւ 12-ը՝ ձեռնպահ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT