Թավշյա «թերապիան» եւ «վիրահատական» վեթինգը. վտանգներն ու հեռանկարը

Հայաստանում դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտություն կար դեռեւս մինչեւ հեղափոխությունը: Հեղափոխության առաջին հաղթանակից՝ գործադիր իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց անմիջապես հետո հասունացած էր իշխանության այլ ճյուղերը եւս հանրային լեգիտիմությամբ օժտելու պահը: Տարբեր պատճառներով գործադիր իշխանությունը որոշեց չգնալ օրենսդիր եւ դատական իշխանության «վիրահատական միջամտության»:

«Թավիշը», որը հասարակության մի մեծ մասի կողմից ներկայիս կառավարությանն ուղղված դժգոհության հիմնական պատճառն է, ժամանակ էր տվել դատական իշխանությանը ինքնամաքրվելու, ինչն, ակնհայտորեն, տեղի չունեցավ: «Թավշյա» գործելաոճը Ազգային ժողովի պարագայում հանգեցրեց հոկտեմբերի 2-ի խնդրահարույց նախագծին, որով կարող էին հետաձգվել արտահերթ ընտրությունները, իսկ դատական իշխանության դեպքում՝ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը, ինչն, ըստ որոշ տեղեկությունների, ծրագրված էր դեռեւս մինչեւ նիստը:

Դատական համակարգի բարեփոխումները հետհեղափոխական երկրներում, թերեւս, ամենաբարդն են՝ ելնելով ոլորտի յուրահատկությունից: Ուկրաինական «արժանապատվության» հեղափոխությունից հետո դատական իշխանության բարեփոխումը երկրի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերներից էր, որի թերի լուծումն ի թիվս այլ բացթողումների, ի վերջո հանգեցրեց նախագահ Պյոտր Պորոշենկոյի ջախջախիչ պարտությանը վերջին նախագահական ընտրությունների արդյունքում:

2014-15 թթ. գործնական փուլ մտած դատական բարեփոխումների արդյունքը գոհացուցիչ չէր Ուկրաինայի հասարակության համար: Շատերի կարծիքով՝ բարեփոխումներ չէին իրականացվում, փոխարենը տեղի էր ունենում դրանց իմիտացիան: 2015 թ. USAID-ի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ դատարաններին վստահում էր բնակչության ընդամենը 5 տոկոսը: 4 տարի անց այդ թիվն աճել էր, հասնելով 20 տոկոսի, ինչը, սակայն, միեւնույն է բավարար չէր դատական իշխանության լեգիտիմության մասին խոսելու համար:

Հետհեղափոխական Հայաստանում այս ուղղությամբ կտրուկ գործնական քայլեր առայժմ չեն արվել: Ինչպես արդեն նշվեց՝ ժամանակ էր տրվել ինքնամաքրվելու: Մայիսի 18-ի որոշումն ազդակ էր, որն արձանագրեց՝ ինքնամաքրում տեղի չի ունենալու: Այսինքն «թերապեվտիկ» միջոցները բավարար չեն եւ անհրաժեշտ է «վիրահատական միջամտություն», ինչի մասին էլ մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես հայտարարեց, որ Հայաստանի առանց բացառության բոլոր դատավորների պետք է ենթարկվեն վեթինգի, ինչպես նաեւ նշեց Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն մասին:

Վեթինգն անցումային արդարադատության մեխանիզմներից մեկն է եւ տարածված երեւույթ է հետհեղափոխական կամ հետպատերազմական երկրներում, թեեւ, ելնելով կոնկրետ հասարակության առանձնահատկություններից, կարող է զգալիորեն տարբեր կերպ արտահայտվել ըստ երկրների: Այն ենթադրում է ծառայողական քննություններ, պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ մասնագիտական հմտությունների ստուգումներ, ինչպես նաեւ այդ պաշտոնյաների՝ հանցագործ տարրերի հետ փոխկապակցվածության ստուգումներ:

Իրավական տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի վեթինգն, ինչպես նաեւ անցումային արդարադատության այլ մեխանիզմներն իրականացվեն օրենքներին համապատասխան: Սակայն դա բավարար պայման չէ: Ձեւավորվելիք դատական իշխանությանը լեգիտիմ կարող է լինել միայն այն պարագայում, եթե վեթինգն ու անցումային արդարադատության այլ միջոցառումներն անցկացվեն հասարակության վստահությունը վայելող ուժերի կողմից: Հակառակ պարագայում հարց կառաջանա, թե ո՞վ է ստուգել ստուգողներին, արդյո՞ք իրենք բավականաչափ կոմպետենտ են այդ գործառույթը կատարելու համար:

Վտանգներ կան նաեւ արտաքին քաղաքական հարթությունում: Այս պահին վարչապետի հայտարարությանն արձագանքել է միայն ԱՄՆ դեսպանատունն՝ ի պատասխան Aysor.am-ի հարցմանը նշելով, որ «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը»: Ու թեեւ Փաշինյանը հույս հայտնեց, որ բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին՝ միայն ԱՄՆ-ի արձագանքը արհեստական լարվածություն կարող է առաջացնել այլ ուժային կենտրոնների հետ, ուստի, թերեւս, ավելորդ չի լինի ապահովել այս գործընթացում բոլոր գործընկերների մասնակցություն՝ ողջամիտ սահմաններում:

Սակայն ամենագլխավոր խնդիրը սպասվում է հետագայում՝ վեթինգից եւ անցումային արդարադատության ակտիվ փուլից հետո: Օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո անհրաժեշտ են լինելու նոր կադրեր՝ լրացնելու վեթինգի հետեւանքով նոսրացած դատական համակարգը: Հենց այդ գործընթացի արագությունն էլ ցույց է տալու, թե որքանով է հաջողվել դատական համակարգի «վիրահատությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21864 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ