Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հստակ հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը եւ ներկայացրեց արվելիքի օրակարգը՝ բաղկացած 5 կետից։ Այդ կետերից մեկը, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանում գործող բոլոր դատավորներին, այսպես ասած, vetting-ի ենթարկելն է: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։
- Տիկին Նազարյան, վարչապետն այսօր հայտարարեց դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին։ Դատավորները հիմա էլ ներկայացնում են տարեկան հայտարարագիր, դրանից բացի՝ ինչպե՞ս է ստուգվելու նրանց գույքային վիճակը։
- Այսպես ասած, vetting-ն անցումային արդարադատության գործիքներից է եւ օգտագործվում է պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու ժամանակ: Գույքային vetting-ի ենթարկվող պաշտոնյաները պետք է ներկայացնեն է՛լ ավելի մանրամասն հայտարարագիր եւ հայտնեն այս պահի դրությամբ իրենց ունեցած գույքի մասին: Ի տարբերություն տարեկան եկամուտների մասին հայտարարագրի՝ vetting-ի հայտարարագիրը միանգամյա է: Այս հայտարարագիրն էլ հիմք կլինի vetting-ի գործընթաց սկսելու համար: Այն պաշտոնյաները, տվյալ դեպքում դատավորները եւ գուցե նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք չեն ցանկանա հանրությանը հայտնել իրենց գույքի եւ դրա ծագման մասին տեղեկություններ, պետք է հեռանան համակարգից, քանի որ իրենց ոչ թափանցիկ եւ հաշվետու վերաբերմունքով ստվեր են գցում եւ գցելու դատական համակարգի անկախության վրա: Այս պահին պարզ չէ, թե որ մարմինն է ստուգելու հայտարարագիրը: Միջազգային պրակտիկայում հայտնի է, որ դա անում է կամ հանրային հեղինակություն ունեցող հանձնաժողովը, կամ էլ հակակոռուպցիոն մարմինը: Մեր դեպքում, ամենայն հավանականութամբ, կլինի երկրորդ տարբերակը։
- Ինչո՞ւ է պետք օգտագործել vetting-ն ընդհանրապես:
- Հայաստանում դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ այս գործիքի կիրառումը դարձել է հրամայական: Ընդ որում՝ անվստահության վերաբերյալ հայտարարություններ հնչում են դատական գործընթացի՝ առանց բացառության բոլոր կողմերից: Այստեղ նույնիսկ արդեն կարեւոր չէ՝ դատարանի որոշումը օրինական է, թե անօրինական, հիմնավորված է, թե անհիմն, որովհետեւ, միեւնույն է, չկա վստահություն, եւ սա է առանցքային հարցը: Մինչդեռ, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացնում դատարանը որեւէ մեկի մոտ նշույլ անգամ կասկած չպետք է մնա, որ դատարանը գործել է անկախ: Իսկ հիմա դատարանի որոշումից դժգոհները սկսում են տարբեր ազդեցություններ փնտրել, ինչն էլ խաթարում է արդարադատության հաստատումը: Փաստաբանները, պաշտպանները, դատախազները, քննիչները, մեղադրյալները՝ դատավարության գործընթացի բոլոր կողմերի մոտ կա կասկած, որ դատարանն անկախ չէ: Սա նման է խելագարության ու մշտապես լարված վիճակում է պահում հանրությանը: Ինձ բացարձակ միեւնույն է, թե որ գործով ինչ որոշում կկայացնի դատարանը. ինձ պետք է վստահություն, որ այն պրոֆեսիոնալ է եւ անկախ: Ու այս ամենի մեջ ինձ զարմացնում է դատավորական համայնքի օդերում լինելը, բացարձակ անտարբերությունն իրենց հանդեպ ունեցած այս ծայրահեղ աստիճանի անվստահության նկատմամբ: Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում այդ համայնքը բացարձակ անհաղորդ ու անմասնակից մնաց իրենց հանդեպ հնչած մեղադրանքների նկատմամբ: Վստահության կորուստը պետք է լիներ դատավորների համար առաջին մտահոգությունը, մինչդեռ ոմանց մտահոգությունը պատուհանից դատարան խցկվելն է: Ասենք թե պատուհանից ներս մտավ, հասավ իր աթոռին՝ չի՞ մտածում, որ իր որոշումը, ինչպիսին էլ լինի, շահարկվելու է ու չի՛ ընդունվելու:
Դատավորներից մեկն էլ, անունը չնշեմ, ասում է՝ վեթթինգ է, թե ինչ է, դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է…: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկապե՞ս ստորացուցիչ է հանրությանը հայտնել տիրապետած գույքի մասին տեղեկություն: Իմ կարծիքով՝ ստորացուցիչ է հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած որոշման հանդեպ տոտալ անվստահությունը:
- Իսկ ինչպե՞ս են բացահայտվելու դատավորների ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությունը, ինչպե՞ս է հնարավոր ինֆորմացիա ձեռք բերել նրանց՝ նախորդ շրջանում ծավալած գործունեության, նրանց՝ նախկին կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների հետ կապի եւ անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։
- Հայտարարագրի իմաստն այն է, որ այդ ամբողջ ինֆորմացիան տրամադրում են պաշտոնյաները, իսկ եթե կեղծում են հայտարարագրման ենթակա տվյալները, ապա պետք է է՛լ ավելի խիստ պատասխանատվության ենթարկվեն, քան հիմա է նախատեսված տարեկան եկամուտների մասին կեղծ տվյալներ տրամադրելու համար:
- Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կոմպրոմատներ են ունեցել որոշ դատավորների վրա, եւ հավանական է, որ դրանց մասին որոշ նյութեր լինեն ԱԱԾ-ում։ Ինչպե՞ս է հնարավոր ձեռք բերել այդ նյութերը բացվելու են ԱԱԾ արխիվնե՞րը։
- Ես չգիտեմ՝ եղել են կոմպրոմատներ, թե չեն եղել: Ամեն դեպքում, իմ կարծիքով, դրանք որեւէ կերպ չպետք է օգտագործվեն: Ոչ մեկ չի ցանկանում կոմպրոմատների կամ քրեական հետապնդումների միջոցով մաքրել դատական համակարգը: Նման գործելաոճը հակասում է անցումային արդարադատության տրամաբանությանը եւ ուղղակի անընդունելի է: Անցումային արդարադատության իմաստն այն է, որ հնարավորություն է տրվում պաշտոնյաներին ինքնակամ որոշելու՝ արդյոք պատրաստ են, բացահայտելով իրենց գույքի եւ շահերի մասին տվյալները մնալ համակարգում, թե նախընտրում են չտրամադրել հայտարարագիր եւ հեռանալ համակարգից: Սա փափուկ ազդեցության գործիք է եւ ես կողմնակից եմ հենց այսպիսի մեթոդների: Անթույլատրելի են կոմպրոմատներն ու հետապնդումները: Այս գործընթացը լիովին օրինական է եւ նաեւ չի ստորացնում մարդկային արժանապատվությունը: Սա նախեւառաջ ինքնակամ գործընթաց է:
- Վարչապետը նաեւ ասաց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Ըստ Ձեզ՝ այդ դատավորները ինքնակամ կհեռանա՞ն, ինքնակամ կմաքրե՞ն համակարգը, թե՞ միջամտություն պետք է լինի, եւ ինչպե՞ս է լինելու այդ միջամտությունը։
- Միջամտությունը լինելու է բացառապես օրինական հիմքով. ԱԺ-ում ընդունված օրենքի ուժով այդ դատավորները կհեռացվեն իրենց պաշտոններից: Ընտրության չափանիշն էլ պարզ է. օրինակ հայտարարագիր չներկայացնելը կամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները: Հասկանալի է, որ գուցե շատ դատավորներ չցանկանան հայտարարագիր տալ կամ որոշեն, որ դա ստորացուցիչ է եւ հեռանան: Շատ կարեւոր է զուգահեռ մտածել նաեւ նոր եւ պրոֆեսիոնալ կադրերի համալրման մասին: Ասեմ նաեւ, որ քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը՝ վեթթինգին զուգահեռ: Հիմա դատավորը ստանում է մոտավորապես 400.000 դրամ ու այն հանգամանքը, որ ոչ մի դատավոր չի բողոքում այս խնդրից, նույնպես տարօրինակ է՝ հաշվի առնելով նրանց չափազանց պատասխանատու եւ ծանրաբեռնված աշխատանքը:
- Մոտավորապես ի՞նչ ժամանակահատվածում է իրականացվելու վեթթինգը։
- Չեմ կարող ասել: Որքան որ պետք է:
- Անցումային արդարադատության հարցով ԱԺ լսումների օր է նշանակված արդեն։ Վարչապետն այսօր այս մեխանիզմի կիրառման խիստ անհրաժեշտության մասին խոսեց՝ նշելով, որ 1-2 ամսվա ընթացքում պետք է ամփոփվի վերջին ամիսներին արված աշխատանքը։ Ավելի կոնկրետ՝ ե՞րբ է ռեալ մեխանիզմի ներդրումը։
- Մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է ամփոփովի վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ կատարված աշխատանքը։ Հնարավորինս արագ, բայց մտածված որոշումներ պետք է լինեն: Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT