ԲՀԿ-ն հորդորում է վարչապետին չեղարկել իր կոչը և չխոչընդոտել դատարանների գործունեությունը

20/05/2019 schedule11:14

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դատարաններն արգելափակելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Տպել
3669 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)