Նրա կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ փողը

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ալեկոծել ու մտահոգել է հասարակությանը: Մտահոգությունները (մտահոգները) բաժանվում են երեք հիմնական խմբի: Առաջին՝ հանկարծ իշխանությունները տեղի չտան ճնշումներին, «զադնի չդնեն», ու արդյունքում Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ՝ խուսափելով պատասխանատվությունից (սա մարդկանց ամենամեծ խումբն է): Երկրորդ՝ հանկարծ Քոչարյանի կողմնակիցների եւ հակառակորդների առճակատումը չվերածվի բախումների, եւ հասարակության մեջ նոր բաժանարար գծեր ի հայտ չգան (սա նույնպես շատերին է մտահոգում): Եվ երրորդ՝ հանկարծ Ադրբեջանը սխալ չգնահատի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ չփորձի օգտվել առիթից՝ համարելով, որ եթե Արցախի նախկին նախագահը մեղադրյալի աթոռին է, ուրեմն պատերազմը վերսկսելու ամենահարմար պահն է (այս մտահոգությունը բավականին վարպետորեն բորբոքվում է նախկին իշխանությունների քարոզչամիջոցների կողմից):

Որքանո՞վ են իրատեսական այս մտահոգությունները, եւ ընդհանրապես՝ ի վիճակի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր քաղաքական բեւեռ ձեւավորել: Պատասխանը միանշանակ է՝ դա նրան չի հաջողվի: Նախ՝ որովհետեւ Հայաստանում նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է, եւ երկրորդ՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չի կարող ընդդիմադիր բեւեռ դառնալ մեկը, ով ոչ կուսակցություն ունի, ոչ էլ երբեւէ կարեւորել է կուսակցությունների դերը՝ համարելով, որ ներքաղաքական պայքարում կարեւորը բռի ուժն է ու «միակ տղամարդ» լինելը:

Եվ իսկապես, Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ուղին բավականին ուշագրավ է. ինչ-որ պաշտոնի հասնել (ընտրություններում հաղթել) նրան հաջողվել է կամ ինչ-որ մեկի հովանավորությամբ, կամ կոպիտ ուժ կիրառելով: Այսինքն՝ առանց ժողովրդի աջակցության (թեեւ ինքն իր համար կարգախոս էր հորինել՝ «իմ կուսակցությունը ժողովուրդն է»): Այդ կարգախոսի ներքո, ի դեպ, նա Հայաստանի նախագահ դարձավ ոչ թե ժողովրդի, այլ Վազգեն Սարգսյանի աջակցության շնորհիվ, բայց սա այլ պատմություն է: Փաստն այն է, որ Քոչարյանն այսօր ոչ հովանավոր ունի, ոչ ուժ կիրառելու հնարավորություն: Բայց վերադառնանք ժողովրդի աջակցությանը:

Եթե մարդը հայտարարում է, թե «իմ կուսակցությունը ժողովուրդն է», ու ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիաներին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցում (ի դեպ՝ շրջանառվող լուրերի համաձայն, նրա «կողմնակիցներին» ամսական 250-300 հազար դրամ են վճարում, ապահովում են տրանսպորտով ու հրահանգում պատրաստ լինել ցանկացած ակցիայի՝ ցանկացած բնակավայրում), նշանակում է՝ նրա կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ փողը: Ընդ որում, նրա որդիները պաշտոնապես դոլարային միլիոնատերեր են, Քոչարյանն ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, թե միլիարդատեր չէ, ու Հայաստանում իր ընտանիքի կարողության չափ կարողություն ունեցող մոտ 200 ընտանիք կա, ռուսաստանյան լրատվամիջոցներն էլ յուրովի են պաշտպանում նրան՝ նշելով, թե 4 միլիարդ դոլարն, իհարկե, ուռճացված թիվ է, ու Քոչարյանի կարողությունն «ընդամենը» 250 միլիոն դոլար է:

Ինչո՞ւ ենք այսքան կարեւորում այդ մարդու ֆինանսական կարողությունները: Ի վերջո գոյություն ունի անմեղության կանխավարկած, ապօրինի հարստացման գործով էլ դատավճիռ չկա: Բայց կա ամենակարեւորը՝ հասարակությունը լավ է հիշում, թե ինչպես է կուտակվել այդ ունեցվածքը: Այսինքն՝ եթե նա փորձում է քաղաքական բեւեռ ձեւավորել «իմ կուսակցությունը փողն է» սկզբունքով, հասարակությունը պիտի հասկանա, որ իրականում այդ կարգախոսը բոլորովին այլ կերպ է հնչում. «իմ կուսակցությունը ժողովրդից խլված փողն է, որով ես այդ նույն ժողովրդի մի մասին ուզում եմ հանել իշխանությունների դեմ»:

Կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կհամաձայնվեն «Քոչարյանին աջակցող» աշխատել անգամ իրական կարգախոսին ծանոթանալուց հետո: Երեւի կգտնվեն: Գուցե նույնիսկ բախումներ հրահրողներ գտնվեն (եթե, իհարկե, քերծվածքների համար լուրջ հավելավճար տրվի): Բայց դա վստահաբար հասարակության ներսում լուրջ առճակատման չի հանգեցնի: Նախկինում կատարված հանցանքների համար պատասխանատվության անխուսափելիության հարցում հասարակությունը միակամ է: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ դա է հետագայում նման հանցանքները բացառելու ամենահուսալի երաշխիքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3341 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել