Ալսուի դստեր հաղթանակը «Ձայնը» նախագծում չեղարկվել է. եզրափակչի նոր թողարկում կլինի

Ռուս հայտնի երգչուհի Ալսուի դստեր՝ 11-ամյա Միկելա Աբրամովայի հաղթանակը մանկական «Ձայնը» նախագծում չեղարկվել է: Այս մասին հայտնում է կազմակերպիչը՝ Ռուսաստանի առաջին ալիքը: Նման որոշում է կայացվել 6-րդ եթերաշրջանի եզրափակչի քվեարկության արդյունքների վերստուգումից հետո:

Ապրիլի 26-ին կայացած եզրափակչից հետո նախագծի բազմաթիվ երկրպագուներ, ինչպես նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղեր քննադատել էին արդյունքները: Նրանք կարծում էին, որ կային այլ մասնակիցներ, որոնք Միկելայից ավելի շատ էին արժանի հաղթանակի ու որ նա հաղթել է մոր կապերի ու հոր փողերի միջոցով:

Դրանից հետո Առաջին ալիքն արդյունքները ստուգելու համար դիմել էր մասնագիտացված Group-IB ընկերությանը: Ընթացիկ ստուգումները ցույց է տվել, որ ձայների հաշվարկման համակարգի վրա կիբեռհարձակում չի եղել, սակայն նկատվել է, որ մասնակիցներից մեկի օգտին ավտոմատացված քվեարկություն է եղել:

Առաջին ալիքը նաեւ նշում է, որ աննախադեպ որոշում է կայացվել: Ուղիղ եթերով հատուկ թողարկում կլինի, որտեղ հանդես կգան եզրափակչի բոլոր մասնակիցները: Դա տեղի կունենա մայիսի 24-ին:

Հեռուստաալիքը նաեւ պատրաստվում է կատարելագործել քվեարկության համակարգը: Գործընթացը կավարտվի մինչեւ հաջորդ եթերաշրջանի մեկնարկը:

6-րդ եթերաշրջանում կար նաեւ հայ մասնակից՝ 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը:

Տպել
2808 դիտում

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում