Երևան
12 °C
2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ՝ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը: Առաջին իսկ օրվանից նախկին իշխանությունների այս քայլը դիտարկվեց գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից հերթական նվեր ու եւս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք:
Անկախ ամեն տեսակի քննադատությունենրից ու պիտակավորումներից Հրանտ Թոխատյանը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի վերանորոգման եւ բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու մասին: Փաստաթղթերով կենտրոնի տրամադրումից հետո փաստացի անցել է գրեթե մեկ ու կես տարի, բայց այն դեռ չի վերանորոգվել եւ անորոշ վիճակ է:
Պարզվում է, քաղաքապետարանը, մասնավորապես ավագանու անդամները այնքան էլ նպատակահարմար չեն գտնում մշակութային կենտրոնի տրամադրումը: Կամ էլ նպատակահարմար են գտնում, բայց հստակ քայլեր չեն ձեռնարկում ու Թոխատյանի խնդրանքը ամիսներով ձգձգում: Մեր նախորդ զրույցում նա ասել էր՝ ցանկանում է պայմանագրի ժամկետը երկարաձգել, քանի որ 10 տարին շատ քիչ է իր ներկայացրած ծրագիրը կյանքի կոչելու համար: Սակայն քաղաքապետարանն անընդհատ ձգձգում է եւ ամեն անգամ մի նոր պատճառ կամ խոչընդոտ առաջ քաշում:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, որը մանրամասնել է մշակույթի կենտրոնի հետ կապված ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու Երեւանի քաղաքապետարանի քաշքշուկները:
- Պարոն Թոխատյան, մեր նախորդ զրույցի ժամանակ կարծես թե նման խնդիրներ չկային, հիմա ինչն է փոխվել: Ինչու են աշխատանքները կասեցվել:
- Երազանքս էր ունենալ մանկական ստուդիա, մանկական ներկայացումներ պատրաստել: «Կանազ» մշակույթի պալատը մեզ տալուց առաջ էլ օդում կախված էր, որեւէ ռեգիստրացիա չուներ, որեւէ մեկի անունով չէր, բայց շենքում անընդհատ ինչ-որ մարդիկ կային: Երբ մշակույթի կենտրոնը մեզ տվեցին, ես հասկանում էի, որ շատ դժվար է լինելու հանդիսատեսին սովորեցնել կենտրոնից հասցնել Արաբկիր, որպեսզի նայի մեր ներկայացումները, բայց վստահ էի, որ եթե լավ բան ես անում, ապա հանդիսատեսին աշխարհագրությունը չի խանգարում: Դրա վառ ապացույցներից էին Գյումրիի ներկայացումները, երբ մարդիկ սկսեցին Երեւանից գնալ Գյումրի, որպեսզի ներկայացում նայեն: Մեր թատրոններից շատերը բողոքում են, որ հանդիսատեսի պակաս կա: Ուզում եմ ասել՝ եթե լավ բան մատուցենք, հնարավոր չէ չուզենան: Կոնկրետ մեր ներկայացումները միշտ էլ ունեցել են հանդիսատես, որովհետեւ կարողացել ենք բեմից անկեղծ խոսել բոլոր այն թեմաներով, որոնք արդիական են տվյալ պահին: Իհարկե՝ դրանք հրապարակախոսային են, բայց դա էլ թատրոնի մի ուրիշ ձեւ է: Մի ժամանակ դրան էլ սկսեցին պիտակավորել, նախ, ասեցին՝ շոու, հետո կոմերցիոն թատրոն դրեցին մեր անունը: Հիմա էլ շարունակում են ասել, որ «Կանզ» մշակութային կենտրոնն իմ շահերին եմ ծառայեցնելու: Թող նստեն քաղաքապետարանի եւ կառավարության ֆինանսիստները ու հաշվարկեն, թե այդ ի՞նչ եկամուտ պետք է լինի մանկական դպրոցից: Անընդհատ խոսում են՝ ներդրումներ չի կատարվում, ներդրումային ծրագրեր չունենք, այստեղ խոսքը մոտ 2 միլիոն ներդրումային ծրագրի մասին է՝ մշակույթի դպրոցի զարգացման մեջ, քի՞չ է: Մի ցենտ ես պետությունից չեմ ուզում: Դե թող թույլ տան:
- Թույլ չե՞ն տալիս, ինչն է խնդիրը:
- Ես իրենց ոչ ասում եմ՝ նվեր տվեք, ոչ էլ ասում՝ գումար տան, որ կառուցեմ: Պարզապես ասում եմ՝ երկարացրեք ժամկետը, որ կարողանամ աշխատանք կատարել, ծրագիր իրականացնել: Կընկնեմ աշխարհով մեկ, իմ ընկերներից գումարները կհավաքեմ, ներկայացումներիս գումարները կդնեմ, բայց թող չխանգարեն: Այն ժամանակ էլ, երբ շենքն ինձ տվեցին, ասեցի, որ 10 տարին շատ քիչ է, բավարար չէ: Այնտեղ նվազագույնը 3 տարվա աշխատանք կա, մանավանդ բեմի համար բավականին ժամանակ կպահանջվի: Տակը մնում է 7 տարի եւ ես չգիտեմ, թե այդ ընթացքում ինչ կհասցենենք: Ես երաշխիք էլ չունեմ, որ ավագանին կեսից չի փոշմանի, բա որ վերանորոգենք, վերջացնենք, ասեն, որ այդտեղ այլ բան են ուզում լինելի:
- Այսինքն, այդ մտավախությունն է ձեզ խանգարում, որ մինչեւ հիմա շինարարություն չեք սկսել:
- Միայն դա չէ: Երբ մենք նոր մտանք շենք, այնտեղ այլ խնդիրներ էլ կային: Երբ սկսեցինք գույքագրել, պարզվեց, որ ամբողջովին չի գործում կոյուղին: Հիմա էլ՝ շենքը չունի գազ, էլեկտրական լարերը շարքից դուրս են եկած, քանի որ տարածքը առնետաշատ էր, լարերը կրծել էին, մի տեղ լույս էինք վառում հանկարծակի մի բան պայթում էր: Սարսափելի անմխիթար վիճակում է շենքը:
- Իսկ ինչքա՞ն գումար է անհրաժեշտ՝ շենքը խելքի բերելու համար:
- Այն ժամանակ մասնագետները հաշվարկել էին 1 միլիոն դոլար, բացի բեմի կահավորումից: Բեմի կահավորումն ահավոր մեծ գումարներ արժե, եւ հետո տանիքն էլ է պետք փոխել, ջեռուցման ու հովացման համակարգերը: Աշխատանք շատ կա անելու, դրա համար էի ուզում ժամկետներ երկարաձգել: Նախորդ իշխանության օրոք դիմում էի գրել, մինչեւ պետք է քննարկեին, եկան ապրիլյան դեպքերը, թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն եւ դիմումս այդպես էլ մնաց:
-Նոր ավագանուն դիմե՞լ եք:
- Այո, 2018 թվականի հոկտեմբերից եմ դիմել, հայտնել, որ պատրաստ եմ ներդրումային ծրագիրն էլի ավելացնել: Ավագանու հետ հանդիպել եմ, գնացել ենք շենք, իրենք իրենց աչքով ամեն ինչ տեսել են: Անգամ ավագանու նիստին չի հասել հարցը, բոլոր փաստաթղթերը ներկայացրել էի, անցավ մի քանի ամիս, նոր որոշեցին, որ պետք է բոլոր փաստաթղթերը հավաքեմ եւ նորից մի պատուհանից ներս տամ: Ասում եմ՝ հարգելիներս, 4 ամիս առաջ դուք դրա մասին չգիտեի՞ք: Անգամ նամակներ եմ տարել այն մարդկանցից, որոնք գումարներ են նվիրաբերել, դա ինձ համար ամենաամոթալի բանն էր: Ամեն ինչ արել եմ, բայց ոչինչ չի փոխվել: Հարց բարձրացվեց, որ եթե մի տարի գործ չի արվել, կարող է տուգանքներ լինեն, ես պատրաստ եմ այդ տուգանքներին, միայն ժամկետը երկարացնեն, կարողանանք հանգիստ ու վստահ աշխատել: Կարող էինք մտնել, ներկեր վերցնել եւ աչք փակելու համար ներկել, ասել, տեսեք՝ ինչ թարմ է, բայց իրականում, այդ թարմությունը մի քանի օր էր տեւելու, մի տեղից կոյուղին էր պայթելու, մյուսում լույսերը չէին աշխատելու, քանի որ հիմնանորոգում է անհրաժեշտ:
- Իսկ որքան գումար է հավաքվել:
- Այս պահին 1 միլիոն 500 հազար դոլար ունենք: Ամենապարադոքսալն այն է, որ գումարը կա, բայց շենքը դատարկ ու վատ վիճակում կանգնած է եւ ոչ մի լուծում չի գտնվում: Ինչ տարօրինակ բաներ ասես լսել եմ, թե՛ հների, թե՛ նոր իշխանությունների ժամանակ:
- Ի՞նչ եք լսել:
- Նախկիները ասում էին՝ ախր, հիմա մնացածը կասեն՝ բա ինչի մեզ չտվեցիք շենք, ինչի հենց Թոխատյանը: Ես էլ ասում էի՝ հարգելիներս, ծրագիր ներկայացրե՞լ են, եթե ներկայացրել են ու լավն է՝ տվեք իրենց: Բոլորն այսօր ասում են՝ տվեք մեզ շենք, որը կլինի վերանորոգված եւ կահավորված, մենք այդտեղ կանենք մեր ներկայացումները, կամ չգիտեմ՝ մեր ցուցահանդեսը:
- Իսկ նորե՞րը:
- Իրենց կողմից էլ հնչում է նման ֆրազա՝ ռիսկեր ենք տեսնում: Շենքը իրենցն է՞ այո՛, գումարը ե՞ս եմ ներդնում՝ այո, եթե պայմանագրի կետերը չկատարեմ, ե՞ս եմ տուգանվում՝ այո: Հիմա ի՞նչ, ռիսկի տակ իրե՞նք են, թե՝ ես: Այսպես մի քանի ամիս շարունակ, մի քանի շաբաթը մեկ հանդիպում ենք նույն խնդրի շուրջ եւ ամեն անգամ ինչ-որ նոր պատճառներ, նոր խոչընդոտներ: Ծրագիրը հավանում են, շատ մեծ գոհունակություն հայտնում, բայց հարց չի լուծվում:
- Իսկ քաղաքապետին դիմե՞լ եք առանձին:
- Քաղաքապետի հետ այդ հարցով մի անգամ ենք հանդիպել, ասեց՝ շատ լավ ծրագիր է, բայց որոշողը ավագանին է: Գիտեք՝ ժամանակն եմ ափսոսում, շա՜տ եմ ափսոսում:
- Այս պահին շենքում ինչ-որ աշխատանք կա՞ արված, թե՝ ոչ:
- Այնպես չէ, որ այնտեղ ոչինչ չի արվել, չափագրումն է արված, որը բավականին թանկ է, տանիքն է մի փոքր վերանորոգվել: Աղբի մի մասն ենք վերացրել, որը տեսել էիք, թե ինչքան շատ էր: Բայց բացի ժամկետից, այլ խոչընդոտներ էլ կային սկզբում, որովհետեւ ինչքան խորանում էինք, այնքան ավելի մեծ թերություններ էինք գտնում: Հին տնօրենը ինչ-որ գույք ունի այնտեղ թողած, նախորդ օրը ոստիկանություն էր բերել, փորձեցինք բացատրել, որ մեզ մոտ չգան, եթե ինչ-որ հարցեր ունեն, քաղաքապետարանի հետ լուծեն, որովհետեւ գույքը քաղաքապետարանում է հաշվարկած:
- Հիմա, եթե ավագանին որոշի եւ շենքի հանձնման ժամկետը երկարաձգվի, որքա՞ն ժամանկում կվերջացնեք աշխատանքները:
- Ըստ շինարարների՝ մոտ 3 տարի: Հիմնական աշխատանքներից՝ գազը, էլեկտրականությունն ու կոյուղին ամբողջ շենքում միանգամից պետք է արվի: Հետո մնացած հարկերը ընթացքում կանենք: Առաջին հարկը հենց դպրոցի տարածքն է՝ իր փոքրիկ դահլիճով, դա կանենք սկզբում: Ուզում եմ, որպեսզի այնտեղ լինի թատերական դպրոց, դպրոց՝ շատ լայն իմաստով, որովհետև երեք տարիքային խումբ լինի մեզ մոտ, լինեն՝ 6-ից 10 տարեկանն երեխաներ, 11-ից 16 եւ 16-ից բարձր: Երեխաները սովորելու են տարբեր թատերական մասնագիտություններ, սկսած դերասանի վարպետությունից, վերջացրած ձայնից, ինտոնացիայից: Դերասանը պետք է փոքրուց բեմական շարժում իմանա, պարել, նկարել, խեցեգործություն և այլն: Ուզում եմ նաեւ, որ լինի պրոֆտեխուսումնարան, որտեղ կպատրաստվեն նաեւ թատրոնի ու կինոյի համար միջին տեխնիկական մասնագետներ: Եթե թատրոնում կա ձայնային ռեժիսոր, նա պետք է ունենա իր տեխնիկները, մենք դրա դպրոցը չունենք, պատահական մարդիկ են գալիս, պետք է սովորել, սովորեցնել: Հրավիրելու եմ դրսի իմ ընկերներին, որոնք պարբերաբար մաստերկլասներ կանցկացնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT