Խոշոր չափի հափշտակություններ և կեղծիքներ Լոռու Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: 

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի  «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների  տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ 

Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում  դպրոցում  դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել  3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»՝ դրանում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով  տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել  իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։ 

Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում  նույն կազմակերպությունում  որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել  իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել  են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։ 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: 

Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր  8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:

Տպել
3092 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց