Դեռ չգիտենք, թե մշակույթի նախարարությունն ինչ դերակատարում կունենա Օպերային թատրոնի գործունեության մեջ. Օրբելյան

Ապրիլ ամսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Ավելի վաղ մեր զրույցում Օրբելյանը հայտնել էր, որ Մետրոպոլիտան օպերային թատրոնի խորհրդի ասոցացված անդամ դառնալու առաջարկ է ստացել: Մետրոպոլիտանի խորհրդի ասոցացված անդամ դառնալու, Նյու Յորք հրավերի եւ հետագա համագործակցությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Կոնստանտին Օրբելյանի հետ:

- Մաեստրո, ինչպե՞ս անցավ ԱՄՆ ձեր այցելությունը: Մետրոպոլիտան օպերային թատրոնի հետ համատեղ ի՞նչ մշակութային ծրագրերի սպասենք:

- Ուղեւորությունը հրաշալի էր ու հետաքրքիր: Մետրոպոլիտան օպերայում հանդիպեցի Լինդեմենի Երիտասարդ արտիստների ծրագրի ղեկավար Սոֆի Ջոյսի հետ, քննարկեցինք նրա Երեւան այցի եւ մեր թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանակում համագործակցության մի շարք հարցեր: Քննարկեցինք համագործակցության բոլոր հնարավոր տարբերակները: Ներկայացրեցի Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ մեր թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների հաջողությունները Ռուսաստանում, Բելառուսում, Եվրոպայում անցկացված վոկալի միջազգային մրցույթներին, եւ իհարկե ՀՀ Նախագահի կողմից արտիստների ստացած մրցանակները: Ուստի, մեր երիտասարդական օպերային ծրագրի արտիստների համար հիանալի հնարավորություն կլինի Մետրոպոլիտան օպերայում Լինդեմեն ծրագրի լսումներին մասնակցելը: Բոլորս շատ զարմացանք, երբ տեղեկացանք, որ մեր Երիտասարդական օպերային ծրագիրը Մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհ չի ստացել եւ դա ակնհայտորեն ցույց տվեց հանձնաժողովի նախագահ Նազենի Ղարիբյանի վերաբերմունքը, որ Թատրոնի եւ Լեւոն Ջավադյանի կատարած աշխատանքը կարեւոր չեն Հայաստանի Օպերային թատրոնի ապագայի եւ զարգացման համար: Նախկին փոխնախարարն իր այդ քայլով տեղեկացրեց, որ ավելի լավ է արտիստները մեկնեն արտերկիր եւ այնտեղ շարունակեն իրենց ուսումը: Սա շատ ցավալի փաստ է Հայաստանի երիտասարդ արտիստների համար: Անշուշտ, ուղեւորությունը հաջող էր, քանի որ քննարկեցինք նաեւ Լինդեմեն ծրագրի արտիստների Հայաստան այցելության հարցը: Նրանցից շատերին ես հրավիրել եմ Ռուսաստան, նրանք ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած փառատոնին, որի կազմակերպիչը արդեն 26 տարի է՝ իմ կինն է՝ Մարիա Սաֆարյանցը: Հանդիպեցի նաեւ Մետրոպոլիտան օպերայի գլխավոր տնօրենի երաժշտական կառավարման գծով օգնական, վոկալի փորձավար Ջոն Ֆիշերի հետ, որն անհամբերությամբ սպասում է կրկին այցելել Հայաստան եւ, անշուշտ, հետաքրքրված է Օպերային թատրոնի եւ Երիտասարդական օպերային ծրագրի արտիստների համար իմ  կազմակերպած վարպետության դասերով: Քննարկեցինք Հայաստանում Մետրոպոլիտան օպերայի ներկյացումների ուղիղ հեռարձակումների ցուցադրման հարցը: Ակնհայտորեն այս բոլոր հարցերը առանձին եւ անհատական քննարկումներ են ենթադրում: Ուղիղ հեռարձակումները պահանջում են հատուկ ձայնային սարքավորումներ եւ հատուկ ինտերնետային կապ: Մետրոպոլիտան օպերայի ներկայացումները ուղիղ հեռարձակվում են աշխարհի ավելի քան 6000 թատրոններում: Օպերային արվեստը սիրողների եւ գնահատողների համար յուարահատուկ ու աներեւակայելի հնարավորություն է ուղիղ հեռարձակմամբ դիտելու Մետրոպոլիտան օպերայի հրաշալի ներկայացումները Հայաստանում: Այդ հեռարձակումները մոտավորապես տեղի են ունենում տարին 12 անգամ: Այսպիսով, ինչպես ընդունված է ասել այս պարագայում աշխատանքները շարունակվում են:

- Ճի՞շտ էին այն տեղեկությունները, որ մեկնել էիք բանակցությունների՝ հայկական ազգային առաջին բալետը՝ Ա.Խաչատրյանի «Գայանե»-ն, այնտեղի հռչակավոր բեմում ներկայացնելու համար:

- Ես քննարկում եմ Նյու Յորքում Խաչատրյանի երեք բալետների ներկայացման հարցը: Ամենայն հավանականությամբ, եթե հյուրախաղերը կյանքի կոչվեն, դրանք տեղի կունենան 2020 թվականի ամռանը Նյու Յորքի պետական թատրոնում: Ակնհայտ է, որ առանց Հայաստանի կառավարության եւ մշակույթի նախարարության աջակցության նման մասշտաբի հյուրախաղեր հնարավոր չի լինի իրականացնել: Քանի դեռ չգիտենք, թե մշակույթի նախարարությունն ինչ դերակատարում ունի Օպերային թատրոնի գործունեության մեջ, կսպասենք՝  հետագա բանակցությունները ավարտին հասցնելու համար:

Նյու Յորքի Մետրոպոլիտան-ի խորհրդի ասոցացված անդամ ընտրվեցի՞ք:

Երբ ստացա խորհրդի ասոցիացված անդամ դառնալու առաջարկը, ես զբաղեցնում էի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:Ուստի, դեռ պետք է սպասենք, ինչի արդյունքում էլ պարզ կլինի, թե ինչ հանգուցալուծում կստանան մեր քննարկումները Մետրոպոլիտան օպերայի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2954 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի