Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված քննարկում. մասնակցել է ՀՀ դեսպանը

Մայիսի 9-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Թավշյա հեղափոխության մեկ տարվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որտեղ Հայաստանի փորձը ներկայացնում էին Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը և Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության էության և ընթացքի, ինչպես նաև երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ՝ առանձնահատուկ դիտարկելով հեղափոխության ընթացքում ժողովրդի կոլեկտիվ պատասխանատվության զարգացմանն ու անցումային արդարադատությանն առնչվող հարցերը։ Մասնակիցներն անդրադարձան քաղաքացիական հասարակության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների կարևորությանը, խոսեցին մեդիայի ազատության ու հասարակության մեդիագրագիտության բարձրացման կարևորության և այս ուղղությամբ պետական մակարդակով տարվող աշխատանքի մասին։ Արձանագրվեց հեղափոխության ընթացքում ու հետհեղափոխական բարեփոխումներում կանանց ակտիվ ներգրավվածությունը։

Մայիսի 8-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում անցկացվել էր Հայաստանից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տպել
715 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը