ՄԻԵԴ-ն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհվածների մարմինները խոշտանգելու փաստով Ադրբեջանի դեմ ներկայացրած 22 գործերը

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների մարմինները խոշտանգելու գործով Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Այս մասին ասված է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի հայտարարության մեջ:

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը հայտարարություն է տարածել 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ ՄԻԵԴ ներկայացված գանգատների վերաբերյալ:

«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ:

Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով: Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության և մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։

Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որևէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։ Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց։

Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի և քաղաքների հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:

Հայտնի է նաև, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի և Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, և 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեև Ս․Խուդունցը ներկայացրել է տան և հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։

Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում և Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձևավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում  պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է և նպատակային շեղումներ չունի։

Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռևս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միևնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների և ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Հաղորդակցված, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար  կտրամադրի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հայտարարությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4987 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ