«ԳեոՊրոՄայնինգը» մեծ շուքով նշեց մայիսյան եռատոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Մայիսի 8-ին և 9-ին «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին։

Տոնական միջոցառումների շրջանակում, մայիսի 8-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում և Վարդենիս քաղաքում, ընկերության ղեկավարությունը և ներկայացուցիչները, նվերներ ու դրամական պարգևներ հանձնեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների հարազատներին։ Թե՛ Գեղամասարում, և թե՛ Վարդենիսում, տոնական օրը եզրափակվեց հիշարժան միջոցառումներով։

Մայիսի 9-ին Արարատ քաղաքում և Արարատ գյուղում ևս «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը կազմակերպել էր տոնական միջոցառումներ։ Դարձյալ ուշադրության կենտրոնում էին Մեծ Հայրենականի վետերանները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների հարազատները։

Իսկ ահա Սյունյաց աշխարհի Մեղրի և Ագարակ քաղաքներում տեղի ունեցավ տոնական շքահանդես։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը պատկանող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը հուշանվերներով և դրամական պարգևներով հյուրընկալեց Մեծ Հայրենականի վետերաններին։

«Հարգանքով, պատվով և սրտի թրթիռով, շնորհավորում եմ հաղթանակի օրվա առթիվ։ Հավերժ փառք հերոսներին, երախտագիտություն՝ մեր գլխավերևում խաղաղ երկնքի համար, խոնարհում՝ առանց պատերազմի սարսափի, առանց վախի և ցավի ապրելու իրավունքի համար։ Թո՛ղ ոչ մի սերունդ այլևս չտեսնի վիշտ, կորուստներ, թշնամու լուծ։ Թո՛ղ սխրանքները, խիզախությունը, արիությունը ոգեշնչեն մարդկանց, իսկ տոնը թողնի երջանկության արցունքներ և հուզիչ ուրախություն սրտերում ՝ միավորելով հոգիները»,- շնորհավորական այս ուղերձով հանդես է եկել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

Ավելի քան 10 տարի, «ԳեոՊրոՄայնինգ»-ը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը նշում է մեծ շուքով՝ այդ ամենի մասնակիցը դարձնելով Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի ազգաբնակչությանը։

Հարկ է նշել, որ «ԳեոՊրոՄայնինգ»-ն այս տարի հանդիսացավ նաև Երևանում անցկացված «Անմահ գունդ» խորագիրը կրող միջոցառման հովանավորը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
59326 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին