Երևան
12 °C
Օրգանների դիակային փոխպատվաստման տարբերակին անցնելու հեռանկարը հանրության շրջանում որոշակի մտավախությունների տեղիք է տվել։ Շատերը կարծիք են հայտնում, թե կարող են որեւէ թեթեւ խնդրով գնալ հիվանդանոց եւ այնտեղից այլեւս դուրս չգալ, որովհետեւ իրենց օրգանները ինչ-որ մեկին անհրաժեշտ են եղել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կփարատի այդ անհանգստությունները։
«Իրականում անհանգստանալու որեւէ առիթ չկա, որովհետեւ նախ փոխպատվաստման մասին օրենքը եւ իրավական կարգավորումները շատ վաղուց կան, պարզապես որեւէ բան չի արվել այդ համակարգը ներդնելու տեսանկյունից։ Այսինքն՝ մենք որեւէ բան չենք հնարել։ Պարզապես համարում ենք, որ մեր ապրող քաղաքացիներին փրկելու համար պետք է օգտագործենք նաեւ դիակային օրգանները։ Այդ ամեն ինչը խիստ կանոնակարգված է՝ սկսած թե՛ մահվան հանգամանքը ինչպես պետք է հաստատվի, որ դեպքում է կարելի է օրգանը վերցնել, ներդրվելու է համակարգ, երբ որ մարդիկ կկարողանան հրաժարվել իրենց օրգանները փոխպատվաստման համար տրամադրելուց, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Հնչող «մտահոգությունների» մեծ մասը այն շրջանակներից են, որոնք Հայաստանում ամեն հաջորդ օրը ապոկալիպսիս են կանխատեսում տարբեր ուղղություններով, հետեւաբար կարծում եմ, որ մեր քայլերը պարզապես ուղղված պետք է լինեն այդ համակարգը ներդնելուն, ապահովելու, որ որեւէ խնդիր չլինի, եւ հույս ունենամ, որ մեկ-երկու տարվա մեջ մենք կկարողանանք դա անել»,- ասաց նախարարը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է լինելու վերահսկողությունը, քանի որ սոցկայքերում հնչող մտահոգությունները հիմնականում վերաբերում են տարբեր երկրներում գոյություն ունեցող օրգանների մաֆիային, նախարարը նկատեց․ «Շատ երկրներում տարբեր վատ բաներ կան, մենք մեզ չենք համարում նման երկիր եւ փորձում ենք դառնալ օրինակելի ու զարգացած երկիր, որտեղ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած քաղաքացիների օրգաններով, որոնք չեն վնասվել, փրկվում են այլ մարդկանց կյանքեր։ Ես կարծում եմ, որ պետությունը պարզապես պետք է ապահովի այդ ամբողջ պրոցեսի թափանցիկությունը, անվտանգությունը։ Եվ կապահովի»։
Նախարար Թորոսյանը նաեւ հայտարարեց․ «Ես պատրաստ եմ իր օրգանները իմ մահից հետո տրամադրել որեւէ անձի, որը դրա կարիքը ունի»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT