Նախարարությունը քոփի է արել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետի բաց նամակը

ՀՀ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Գեւորգյանի կնոջը՝ Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները:

Նրանց վստահեցմամբ՝ նախարարության պահանջը ոչ միայն հակասում է օրենքներին, այլեւ այս պարագայում առկա է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված շահերի բախում, քանի որ նշված հանձնարարությունները մշակվել են Արտակ Գեւորգյանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական վարչության կողմից, որի պետը նաեւ Քրիստինե Նաղդալյանի հետ ունի շատ մտերմիկ հարաբերություններ:

Օպերային թատրոնի աշխատակիցները պատմում են, որ տարիներ առաջ, երբ Օրբելյանն ազատվեց հինգ փոխտնօրեններից, աշխատանքից հեռացրեց նաեւ Քրիստինե Նաղդալյանին: 2017 թվականի հոկտեմբերին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը որոշեց լուծարել իրավաբանական բաժինը, որի պետը Քրիստինե Նաղդալյանն էր։

Թատրոնում 2013 թվականից իրավաբանի հաստիքը զբաղեցրած Քրիստինե Նաղդալյանը դրական եզրակացությամբ տնօրենի ստորագրմանն է ներկայացրել բազում օրենքի ուժով չկնքված վարձակալության պայմանագրեր, որից հետո չի ձեռնարկել վարձակալության վճարները գանձելու որեւէ միջոց։ Օպերային թատրոնի աշխատակիցների խոսքով՝ այդ մասին կարելի է տեղեկանալ թատրոնի՝ մշակույթի նախարարությանն ուղարկված գրությունից։ Հիմնական շարժառիթներից է եղել վերջինիս աշխատավարձի կտրուկ եւ պարբերական բարձրացումը՝ ընդհուպ կես միլիոն դրամ:

Քրիստինե Նաղդալյանը դատարան չի դիմել եւ չի բողոքել, սակայն որոշ լրատվամիջոցների միջոցով է բարձրացրել իր ձայնը: Նաղդալյանը բողոքների մեջ մատնանշել է Օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի զբաղեցրած օրենքով անթույլատրելի մեկից ավելի հաստիքները: Օպերային թատրոնի աշխատակիցների խոսքով՝ այն ինֆորմացիան, որը տարիներ առաջ եղել է Քրիստինե Նաղդալյանի բողոքում՝ տպված irakanum.am կայքում, այսօր մշակույթի նախարարության կողմից նույնությամբ վերցվել եւ դրվել է այն փաստարկների մեջ, որն էլ հիմք է հանդիսացել Կոնստանտին Օրբելյանի տնօրենի պաշտոնից ազատելու համար: 

«Այդ ինչպես է պատահել, որ նույն բողոքները ինչ-որ լրատվամիջոցից գնացել են մշակույթի նախարություն, «քոփի փաստ» են արվել եւ նույն տեքստով ներկայացվել ազատման հիմք»,-նկատեցին աշխատակիցները՝ կարծիք հայտնելով, թե շատ հավանական է, որ մշակույթի նախարարության աշխատակից Արտակ Գեւորգյանի թեթեւ ձեռքով է վերցվել իր տիկնոջ՝ Քրիստինե Նաղդալյանի հրապարակած բաց նամակն ու որպես 100 տոկոսանոց ճշմարտություն ներկայացվել նախարարության անունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2621 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի