Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այլեւս իր աշխատավարձը չի փոխանցում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: ՀԺ-ի հետ զրույցում Բալասանյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար է գտնում սոցիալական այլ ծրագրերի իրականացմանն ուղղել այդ գումարը:
Արդյո՞ք որոշումը կապված է վերջին շրջանում հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձությունների, խոսակցությունների եւ կոռուպցիոն բնույթի շահարկումների հետ, ՀԺ-ի հարցին, քաղաքապետը պատասխանեց՝ երեւի:
«Դե սկզբում ես իմ ամբողջ աշխատավարձը, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները, մեր ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն իրենց աշխատավարձի 1 տոկոսն էինք տալիս, ես նույնիսկ կոչ արեցի, որ բուժհաստատություններն ու մյուսներն էլ միանային: Նպատակն ի սկզբանե բարի էր, ուզում էինք օր առաջ, տարի առաջ քաղաքն ազատել տնակներից: Դե դա պարտադրաբար չի եղել, որ ասեմ անպայման տվեք էդ գումարը: Չեմ կարող ասել, թե հիմա ով է էդ գումարը տալիս, ով չի տալիս: Հիմա իրենց խնդիրն է, եթե ուզեն փոխանցել էդ 1 տոկոսը, կփոխանցեն: Երեւի կան մարդիկ, ովքեր շարունակում են փոխանցել հիմնադրամին: Ես համենայնդեպս, իմ աշխատավարձն էս պահին փոխանցում եմ այլ սոցիալական ծրագրերի»:
Երեկ հարուցված քրեական գործից Սամվել Բալասանյանն ասաց՝ շատ բան չգիտե, սակայն ով մեղավոր է, ապօինություն է թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Ով մեղավոր է, եւ ինչ-որ խախտումներ են կատարել, թող գնան պատասխան տան, էսպիսին է իրականությունը: Ով ուզում է լինի: Ոնց որ թե հին աշխատողներ են հիմնականում, էնտեղ հաղորդագրություն կա: Հետագայում կուզեի, որ Սրբազանը նախ եւ առաջ շարունակեր ղեկավարել այս հիմնադրամը, վերադառնար, եւ մենք կարողանայինք էն լավ հունի մեջ դրված աշխատանքը շարունակեինք: Մոտ 18 բնակարան տրվեց հիմնադրամով: Դե հիմա աշխատում ենք, տեսնենք մինչեւ հունիսի 30-ը կառավարությունն ինչպիսի որոշում կկայացնի: Կան նաեւ բարերարներ, հիմա Համահայկական հիմնադրամն է ուզում բնակարաններ կառուցել, Սրմաքեշի ծրագիրն է ավարտին մոտենում, սպասում ենք գումարի փոխանցմանը»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Արդյո՞ք հարուցված քրեական գործից հետո հիմնադրամը կկարողանա շարունակել իր գործունեությունը: Սամվել Բալասանյանն ասաց՝ այո: «Թող էս ամեն ինչն անցնի, պարզվի, պազաբանվի, ամեն ինչ լավ կլինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT