Գալոյանը չի մասնակցի Վահանյանի դպրոցի տնօրենի պաշտոնի մրցույթին. ակնկալում է, որ իրեն աջակցեն այնպես, ինչպես Վահանյանին

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հրաժարվում է Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելուց: Նա որոշման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մայիսի 7-ին նշանակված է Վահանյանի դպրոցի տնօրենի պաշտոնի մրցույթը, որին ինքը՝ Վահանյանը, չի կարող մասնակցել, քանի որ լրացել է 65 տարին, եւ որ միակ թեկնածուն Լիլիթ Գալոյանն է: Սա մեծ աղմուկ բարձրացրեց: Բաց նամակով հանդես եկան դպրոցի աշխատակիցները: Հետագայում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմեցին նաեւ շախմատային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ: Նրանք նշում էին, որ մրցույթը չպետք է վերաբերվի Վահանյանի նման լեգենդին:

Իր հայտարարությունում Գալոյանը նշել է, որ մրցույթից հրաժարվում է հետագա լարվածությունից խուսափելու համար: Ընդգծել է, որ շատ է հարգում ավագ գործընկերոջը՝ Վահանյանին: Նա եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես է հղի վիճակում դուրս մնացել Հայաստանի կանանց շախմատի հավաքականից ու հույս է հայտնում, որ շախմատային աշխարհի գործընկերներն իր կողքին կանգնած կլինեն այնպես, ինչպես Վահանյանի կողքին են կանգնած:

«Սիրելի բարեկամներ,

Երեւանի քաղաքապետարանը «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ եմ ներկայացրել ես:

ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում հարուցելով Հայաստանի շախմատային աշխարհի որոշ ներկայացուցիչների դժգոհությունը:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում արձանագրել.

- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարել է՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ու կարծում եմ, որ պնդումները, թե «այդ մրցույթը չպետք է վերաբերվի» այս դեպքին, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

- Ինձ համար անհասկանալի է գնահատականը, թե այդ մրցույթի անցկացումը որոշ շրջանակների համար եղել է անակնկալ: Երեւանի քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով նախկինում եւս հայտարարել է մրցույթ, ընդ որում, ոչ մեկ անգամ: Սակայն այդ մրցույթները չեն կայացել, քանի որ որեւէ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:

Նախկին իշխանությունները, եւ առ այսօր նրանց հավատարիմ որոշ կադրեր ներքին կարգով արել են ամեն ինչ՝ այդ մրցույթին որեւէ մեկի մասնակցությունը բացառելու, ըստ այդմ՝ մրցույթը շարունակաբար չեղյալ հայտարարելու համար, եւ դա արել են անաղմուկ:

04.05.2019թ. մի խումբ գրոսմայստերներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բացասական վերաբերմունք հայտնելով մրցույթի անցկացման կապակցությամբ եւ նշելով. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի  աշխատել եւ իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին»:

Ստեղծվել է իսկապես անհարմար իրավիճակ. մի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող ոտնահարել օրենքն ու չի կարող չեղյալ ճանաչել հայտարարված մրցույթը, այսինքն՝ չի կարող բավարարել բարձրացված հարցը: Մյուս կողմից, սակայն, ստեղծված իրավիճակը կարող է կրքերի անհարկի լարման, եւ կրկին քաղաքական շահարկումների պատճառ դառնալ:

Ինքս լինելով շախմատային աշխարհի ներկայացուցիչ՝ կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ, խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաեւ հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ:

Այսքանով հանդերձ, սակայն, ցանկանում եմ արձանագրել հետեւյալ իրողությունը.

Տեսնելով անվանի գրոսմայստերների միահամուռ հրապարակային արձագանքն ի պաշտպանություն մեր գործընկերոջ, ափսոսանք եմ հայտնում, որ նրանք նույնքան միահամուռ բողոքի ձայն չբարձրացրին այն ժամանակ, երբ Հայաստանի շախմատայի ֆեդերացիայի՝ կեղծիքով ընդունված ապօրինի որոշումների հետեւանքով ինձ հղի վիճակում դուրս թողեցին Շախմատի Հայաստանի կանանց հավաքականից:

Ինչպես հայտնի է, ես դիմել եմ դատարան, ու թեեւ դեռ չի ավարտվել դատաքննությունը, բայց արդեն, ըստ էության, ապացուցված կարելի է համարել հանգամանքը, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի 16.12.2017թ. որոշումը, որով սահմանվել էր հավաքականների կազմավորման նոր կարգը, ընդունվել է օրենքի խախտմամբ. այդպես էլ խորհրդի իրավազոր նիստ տեղի չի ունեցել, քանի որ հակառակ կանոնադրության պահանջին, ներկա չեն եղել անդամների երկու երրորդը, հետեւաբար՝ նրանց ընդունած որոշումն իրավական ուժ չունի:

Բայց սա իմ կարծիքով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայացրած միակ կեղծիքը չէ: Հասկանալով, որ վերոնշյալ խորհրդի նիստը ապօրինի է ֆեդերացիայում որոշել են դիմել եւս մեկ նման քայլի. հորինել նոր կանոնադրություն, հարմարեցնելով 2018թ. ինձ հավաքականում չընդգրկելու պահանջներին:

Ահա ֆեդերացիայի կայքում, ետին թվով ներկայացված այդ փաստաթուղթը, որը պետական ռեգիստր է ներկայացվել 18.07.2018թ. եւ իբրեւ ընդունվել է դրանից մեկ տարի առաջ՝08.07.2017 տեղի ունեցած ՀՇՖ արտահերթ կոնֆերանսի կողմից:

Շատ տարօրինակ է, որ 2017թ. կայացած կոնֆերանսում իբր ընդունված նոր կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստր մեկ տարի անց, զարմանալի զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ես բողոքի ձայն բարձրացրի հավաքականների կազմավորման կարգի դեմ, երբ ամիսներ շարունակ դիմում էի ֆեդերացիա՝ խնդրելով տրամադրել համապատասխան փաստաթղթեր, բայց այդպես մնում անպատասխան:

http://chessfed.am/gallery/albums/5ad9ad84b9fffd17a0f035d7

08.07.2017թ. տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ոչ թե արտահերթ կոնֆերանս, ինչպես նշված է ՀՀ ԱՆ պետական ռեսգիստր ներկայացված փաստաթղթում, այլ անցկացվել է հաշվետու ընտրական կոնֆերանս:

Ոչ միայն ֆեդերացիայի կայքում, պաշտոնական հաղորդագրություններում, այլեւ բոլոր լրատվամիջոցների անդրադարձում եւ տեսանյութերում անգամ բառ չկա, որ կոնֆերանսի օրակարգում եղել է կանոնադրության փոփոխության հարց:

Ստացվում է՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստր է ներկայացվել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթուղթ, այդպիսով խաբելով պետությանը:

Ու հիմա, երբ ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, ըստ էության, կայացնում է կեղծ որոշումներ:

ՀՀ ԱՆ պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ արտահերթ կոնֆերանսի մասնակիցների եւ ընդունված որոշումներին կողմ քվեարկածների թվում նշված է նաեւ իմ անունն այն դեպքում, երբ ինքս ներկա չեմ գտնվել այդ միջոցառմանը, ավելին՝ այդ օրերին բացակայում էի ՀՀ-ից եւ մասնակցում շախմատային մրցաշարի: Կոնֆերանսից առաջ էլ ես չեմ ստացել պատվիրակի մանդատ կամ հրավիրատոմս: Նույնկերպ կոնֆերանսի մասնակիցների թվում նշվել են մարդկանց անուններ, որոնք եւս բացակայել են նիստից:

Ներկաներից բոլորն էլ գիտեն՝ 2017թ. կոնֆերանսի օրակարգում չի եղել ֆեդերացիայի կանոնադրությունը փոփոխելու եւ նոր խմբագրությամբ կանոնադրություն ընդունելու մասին որեւէ հարց: Ահա այդ փաստաթուղթը, որտեղ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր անունը: Նրանք, ովքեր չեն մասնակցել այդ կոնֆերանսին, բայց գրված է նրանց անունը եւ նրանք, ովքեր մասնակցել են եւ գիտեն իրականությունը, թող քաջություն եւ ազնվություն ունենան բարձրաձայնելու այդ մասին:

Ակնկալում եմ, որ իրենց գործընկերոջ պաշտպանության նպատակով բողոքի ձայն բարձրացրած այն գրոսմայստերները, ովքեր ներկա են եղել վերոնշյալ կոնֆերանսին, առաջինը ձայն կբարձրացնեն, այլապես կարող եմ մտածել, որ ձեր գործողություններում դրսեւորվում է կողմնակալ միակողմանի վերաբերմունք գործընկերների խնդիրների հանդեպ:

Սիրելի Հայկական շախմատային աշխարհ,

Այսօր ես կատարում եմ մեկ քայլ ետ, որպեսզի մարզադպրոցի հետ կապված հարցը գոնե ժամանակավոր լուծում ստանա, բայց ձեզանից էլ ակնկալում եմ, որ ուղղորդեք ինձ հասկանալու այդ ինչպես է ստացվում՝ կարելի է դիմել վարչապետին եւ քաղաքապետին ըստ անհրաժեշտության սահմանադրությանը դեմ գործողության դիմելու համար, սակայն կարելի է լռել երբ քո վերադասը կատարել է պետությանը խաբող եւ ձեզանից մեկին հարվածող գործողություն, այն էլ՝ նման նուրբ կարգավիճակում:

Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն»,- գրել է նա:

Գալոյանը հրապարակել է նաեւ հետեւյալ փաստաթղթերը:

Տպել
2532 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց