Պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որեւէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու. նախարար

Հայաստանը ԵԱՏՄ տարածքներում ունի արտահանման չօգտագործված հնարավորություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու վերաբերյալ հարցին:

«ԵԱՏՄ անդամակցությամբ մենք բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էինք անցումային ժամանակահատված, եւ դրանք մի օր ավարտվելու են: Տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի: Կարծում ենք, որ արտահանումը ամենաառաջին հարցերից մեկն է: Մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ-ի տարածքներում: Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության: Այսինքն, մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները: Սա չափազանց կարեւոր հարց է»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը մի կողմից կտուժի, որովհետեւ կունենանք որոշակի բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ: Սակայն նախարարը նշում է, որ պետք է խոսել նաեւ այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ հենց եվրասիական տնտեսական տարածքում: Այդպիսի հնարավորություններ են ստեղծվում նաեւ այն ազատ առեւտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում եւ ստորագրվում են:

«Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի հետ ժամանակավոր առեւտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել: Օրինակ միսը Իրանի շուկա արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցվում է: Հետագայում պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որեւէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու»,- ասաց նախարարն ու նշեց, որ նույն կերպ կարող է լինել նաեւ այլ երկրների հետ, որտեղ ԵԱՏՄ-ի միասնական ուժն առեւտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որեւէ մեկի հետ:

Խաչատրյանը նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման դեպքում տուրքի դրույքաչափերի բարձրացումը, որը կկիրառվի անցումային ժամանակն ավարտելուց հետո, որոշակիորեն ազդելու է սպառողական ապրանքների գների վրա եւ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց դրանք նաեւ տնտեսական հնարավորություններ են, որոնք Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ արտադրելու, ավելի շատ վաճառելու, բարձր եկամուտների ունենալու հնարավորություն են տալու:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաեւ ավտոմեքենաների մաքսատուրքի հարցում առաջացած խնդիրներին:

Հարցին, թե շատ է ասվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետեւանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 8 անգամ թանկանալու է: Արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան:

Խաչատրյանը պատասխանեց. «Վարչապետն ասել է՝ քննարկումները գնում են, որոշում դեռ չկա: Բոլորս հույս ունենք, որ հնարավորություն կա, դեռեւս դիմում չի եղել պաշտոնապես, բայց քննարկումներն ընթացքի մեջ են»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե տրված է եղել անցումային ժամանակաշրջան ու եթե հարցը միայն Հայաստանի շուկային վերաբերեր, հարցն ավելի կանխատեսելի կլիներ:

Խաչատրյանի խոսքով պետություններ կան, որտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաներն այնքան շատ են, որ հարցնում են, թե ինչու պետական տուրքերը չեն վճարվում այդ երկրում, այլ Հայաստանում:

Ինչ վերաբերում է այն հակասություններին, որոնք կարող են առաջանալ «GSP+»-ի հետ կապված, նախարարն ասաց. «Դա «GSP+»-ի հարց չէ: Դա ուրիշ պատմություն է, հակասություն չկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2326 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ