Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Լեւոն Բաղդասարյանն այսօրվա նիստում նաեւ միջնորդեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով, որպես գրավի չափ կրկին առաջարկելով 10 միլիոն դրամը։ Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, նա Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն՝ անաչափահաս:
Բաղդասարյանը կրկին պնդեց, որ Մանվել Գրիգորյանը պետք է իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:
Նշենք, որ Գրիգորյանը դատարան չէր ներկայացվել, քանի որ ըստ «Նաիրի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ ստացիոնար բուժում է ստանում եւ առողջական վիճակից ելնելով՝ չի կարող մասնակցել նիստին:
Գործով մեղադրող դատապազ Վահե Դոլմազյանն էլ դիրքորշում հայտնեց՝ նշելով, որ կալանավորման պարագայում է հնարավոր այս գործով ճիշտ եւ օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավն ըստ նրա՝ չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Ապա Դոլմազյանը դատարանին ներկայացրեց «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ–ի պետի կողմից՝ վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։ 2019թ. ապրիլի 8–ին, պատասխանելով քննիչի հարցմանը, ՔԿՀ–ի պետը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանին բազմիցս առաջարկվել է սնվել ըստ շաքարային դիաբեդ հիվանդության համար նախատեսված սննդակարգի։ «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու չէ սահմանափակել եւ նրան չթույլատրել սնվել համապատասխան սննդակարգով հակացուցված սննդամթերքով, ինչպես նաեւ, որպես հանձնուք ընդունել միայն այդ հիվանդությանը չհակացուցված սննդամթերք: Կալանավոր Մանվել Գրիգորյանի համար, որպես հանձնուք բերվել եւ ընդունվել է իր հիվանդությանը հակացուցված սննդամթերք»,–ասված է քննիչին ուղարկված պատասխանում։ Վահե Դոլմազյանը նշեց, որ պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնում է շաքարային դիաբետի հարցը, իսկ ներկայացված փաստաթղթով մեղադրողը կասկած է հայտնում, որ հնարավոր է սննդակարգի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը փոփոխել:
Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը դատարանը մերժել էր Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նա նշել էր, որ ամբաստանյալի՝ դատական նիտին մասնակցելու իր կարծիքը հայտնելու արգելը հիմք է տալիս ենթադրլելու, որ ուղղակի պատվեր է իջեցված այս դատարանին՝ յուրովի արդարադատություն կատարել: «Նախագահող դատավորը, ըստ էության, ունի որոշակի կաշկանդավածություն»,- հավելել էր Բաղդասարյանը: Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Դոլմազյանը՝ այն անհիմն որակելով: Մինչ այդ դատարանը նաեւ մերժել էր Լեւոն Բաղդասարյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ այս գործով «Նաիրի» ԲԿ-ում արտագնա նիստ անելու վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT