Երևան
12 °C
Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ, նոր ձևաչափ պետք է գտնել: Այս մասին ասված է Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ:
«Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի առջև դրված 6 խնդիրներից հիշեցնեմ առնվազն մեկը․ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը”։ Այսինքն ՀՀ Սահմանադրությունն ասում է ՀՀ կառավարությանը՝ խորհրդակցի՛ր Հանրային խորհրդի հետ։
Միանգամից ասեմ, որ այս հանդիպման 2 ժամը երկուստեք անարդյունավետ ծախսեցինք։ Հանրային խորհուրդը, ի դեմս Վազգեն Մանուկյանի, պետք է նման հանդիպումների և քննարկումների համար ավելի արդյունավետ նոր ֆորմատ գտնի։ Պետական պաշտոնյաների հետ այսպիսի մարդաշատ հանդիպումներն անարդյունավետ են, սրանք միայն մի նպատակ են հետապնդում, ասելու համար, որ Հանրային խորհուրդը կա՛, է՜, հետո՞ ինչ, եթե կոնկրետ հարցի վերաբերյալ քննարկում չկա, բանավեճ չկա, արդյունքում՝ չկա կոնսենսուսով ընդունված տարբերակ։ Ինչո՞ւ են նման հանդիպումների ժամանակ բարձրացվող հարցերի քննարկումներն անարդյունավետ, որովհետև հավաքվում են մոտավորապես 40 հոգի, որոնցից յուրաքանչյուրն էլ հարց ունի,սակայն այդ հնարավորությունը ստանում են լավագույն դեպքում մոտ 10 հոգի, շա՜տ-շատ հարցեր են հնչեցվում, ժամանակն էլ սահմանափակ է, հետևաբար պատասխանները տրվում են շատ լակոնիկ, երբեմն՝ ոչ ըստ էության ու չես կարող պարզաբանող հարցի միջոցով պարզել, թե այդ ոչ ըստ էության պատասխանը ժամանակի սղության պատճառո՞վ էր, թե՞՝ հարցի լուծումը դեռևս չի գտնվել։ Ես ստացա հարց տալու հնարավորություն և բարձրացրեցի հետևյալ հարցերը նախապես նշելով, որ նախորդ օրը ծայրից ծայր լսել եմ նախարարի ֆեյսբուքյան ասուլիսը, որը նշանակում էր, որ կրկնվելու կարիք չկա․
Քանի որ ԿԳ նախարարն իր բացման խոսքում հիշատակել էր դպրոցներում առկա քրեական գործերի առատության մասին, ես նաև շատ կոնկրետ հարցրեցի, թե ինչո՞ւ է Երևանի թ․42 ավագ դպրոցի տնօրենը շարունակում պաշտոնավարել։ Պատասխանեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածն անցյալ տարի փոփոխության է ենթարկվել, այդ պատճառով այն չեն կարող կիրառել։ Բացեցի 152-րդ հոդվածը, որտեղ վերջին փոփոխությունը սա է․ (152-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն), այսինքն անցյալ տարի այս հոդվածը փոփոխության չի ենթարկվել։
Եղան բազմաթիվ այլ հարցեր ու պատասխաններ, որոնք ոչ մի կողմին ոչնչով պարտավորեցնող չեն, հետևաբար հարց եմ բարձրացնում, երկուստեք ի՞նչ տվեց այս հանդիպումը, ի՞նչ շահեց հանրությունն այս հանդիպումից, իմ կարծիքով՝ ոչինչ։ Պետք է գտնել նոր ձևաչափ, որի ժամանակ քննարկման դրվեն ոլորտային կոնկրետ խնդիրներ՝ կառավարության հրավիրված անդամների և Հանրային խորհրդի տվյալ ոլորտի փոքրաթիվ անդամների հետ և համատեղ լուծում գտնեն, որի մասին կտեղեկանա հանրությունը։ Ավելի օգտակար կլինեն հատկապես տվյալ պահին հանրային քննարկման դրված օրենքների և իրավական այլ փաստաթղթերի վերաբերյալ քննարկումները, օրինակ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վիճահարույց նախագիծը կարելի էր քննարկել, իհարկե փոքր կազմով։ Այնինչ, ապրիլի 30-ի հանդիպման մասին լրատվությունն այնքան անհետաքրքիր էր, հագեցած ստանդարտ նախադասություններով, բայց խոստումնալի վերնագրով, օրինակ՝ «Հանրային խորհուրդը կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները» (iravaban.net/224781.html)։
Վերջում շնորհակալ եղանք միմյանցից միայն նրա համար, որ ժամանակ ծախսեցինք», -ասված է նրա հայտարարության մեջ։
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT