Պետական շահն ու «դրսից տղա բերողների» խղճուկությունը

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, եւ այդ այցն առիթ դարձավ, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում հերթական անգամ ակտիվանան քննարկումները հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։ Ինչպես միշտ՝ ամենաակտիվը նախկին իշխանությունների քարոզչամիջոցներն էին, որոնց պահվածքը, մեղմ ասած, ահավոր տգեղ էր։ Սրանք շտապել էին օգտվել առիթից եւ Ռուսաստանի վարչապետին հիշեցնել, թե Նիկոլ Փաշինյանի որոշ զինակիցներ ինչպես էին ժամանակին բողոքի ցույցեր կազմակերպում Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, ու ինչպես էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անձամբ քննադատում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դժվար է ասել՝ սեփական երկրում «ծեծ կերածների» ու դրսից իրենց «ծեծողների» վրա «մարդ բերելու» այս խայտառակ պահվածքը սովորական անմեղսունակությո՞ւն էր, թե դավաճանություն, բայց նկատենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը «փչացնելու» թիկունքում կանգնած է քաղաքական այն ուժը, որն ամեն առիթով հայտարարում է, թե Հայաստանի գլոբալ անվտանգությունը գրեթե բացառապես կախված է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից։ Ինչեւէ։

Ինչպիսի՞ն է, ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, եւ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Սա հասկանալու համար նախ պետք է արձանագրել հետեւյալը։ Հայաստանի ներսում, այո, իրավիճակ է փոխվել, եւ փոխվել է արմատապես, բայց ոչ Հայաստանի արտաքին-քաղաքական միջավայրն է փոխվել, ոչ աշխարհաքաղաքական իրողությունները, ոչ էլ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները։ Ռուսաստանը նույնն է, Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատումը՝ նույնպես, ղարաբաղյան հարցում կանգնած ենք նույն խնդիրների առաջ, Ադրբեջանն էլ չի հրաժարվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից՝ ավելի ու ավելի մեծ հույսեր կապելով Թուրքիայի ուղղակի աջակցության հետ։ Իսկ եթե արտաքին մարտահրավերները չեն փոխվել՝ Հայաստանը կարող է փոխել ընդամենը նույն իրավիճակում նույն խնդիրները լուծելու եւ նույն նպատակներին հասնելու մարտավարությունը։ Հասկանալի է, չէ՞, օրինակ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը չեն վերացնելու, կամ չեն ազդելու մեր տարածաշրջանում գերտերությունների հավակնությունների վրա։

Իսկ ի՞նչն է փոխվել մեր մարտավարության մեջ։ Փոխվել է այն, որ Հայաստանը փորձում է տարածաշրջանային ինքնուրույն գործոն դառնալ։ Հայաստանն, իհարկե, մինչ այդ էլ էր գործոն, նույնիսկ՝ հաղթաթուղթ, բայց՝ խաղաթղթերի «ռուսական տրցակում»։ Եվ Ռուսաստանում այն ընկալումը կար, որ Հայաստանն «իրենց գրպանում է», «ո՞ւր պիտի փախչի»։ Ու դա ժամանակ առ ժամանակ իրական կյանքում մեզ համար նվաստացուցիչ դրսեւորումներ էր ստանում՝ «զուտ որպես բիզնես» Ադրբեջանին մատակարարվող ժամանակակից սպառազինության տեսքով, պարտքի դիմաց ռազմավարական ենթակառուցվածքներ վերցնելու տեսքով եւ այլն։ Հիմա Ռուսաստանի վիճակն ավելի բարդ է՝ պատժամիջոցները խստացվում են, հակառուսական օղակը սեղմվում է, Արեւմուտքն էլ հասկացնում է, որ Հայաստանի հաղթաթուղթն իրենց նույնպես հետաքրքրում է։ Այս իրավիճակում Ռուսաստանը, բնականաբար, պիտի փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ ավելի հարգանքով ու պատասխանատվությամբ հաշվի առնի նաեւ մեր շահերը, իսկ մենք մեր հերթին պիտի ոչ թե փորձենք օգտվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դժվարություններից ու տրվենք «հակառուսական օղակին» միանալու գայթակղությանը, այլ օգտվենք նրանից, որ տարածաշրջանում Հայաստանի կարեւորությունն օրեցօր մեծանում է, եւ հայ-ռուսական հարաբերությունները դարձնենք իսկապես փոխշահավետ եւ իսկապես դաշնակցային։

Հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ շահերի, եւ ոչ թե լիդերների անձնական հարաբերությունների վրա։ Որովհետեւ անձնական հարաբերությունները որքան էլ կարեւոր լինեն (որեւէ մեկը դա չի ժխտում), պետական շահերը միշտ ավելի կարեւոր են։ Եվ, ի դեպ, ավելի տեւական։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8320 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան