Երևան
12 °C
Վերջին օրերին ընդդիմադիր քարոզիչները շրջանառության մեջ են դրել մի «գաղափար», ըստ որի՝ կոռուպցիան, պարզվում է, այնքան էլ վատ բան չէ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կառավարման ամենաարդյունավետ ձեւն է։ Սա, հասկանալի է, արվում է նախկին իշխանությունների «ռեաբիլիտացիայի» ծրագրի շրջանակներում․ իբր՝ նախկիններն, այո, կոռուպցիոն սխեմաներ կիրառել են, բայց դա արել են հանուն պետության, եւ արդյունքում՝ նախորդ երկու տասնամյակներում Հայաստանն աշխարհի ամենաէֆեկտիվ կառավարվող երկիրն է եղել։
Այս «գաղափարն» ինքնին նոր չէ, բայց առաջին անգամ է բաց տեքստով հնչեցվում։ Նախկինում ավելի մեղմ էր ասվում («բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրե՞ն»)։ Ընդ որում՝ «էֆեկտիվ կառավարման» առումով ասվածի մեջ ճշմարտության հատիկ կա։ Օբյեկտիվ պայմանները հաշվի առնելով (շրջափակում, պատերազմական վիճակ, էներգետիկ ռեսուրսների բացակայություն եւ այլն)՝ Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակն իսկապես ավելի լավ էր, քան կարող էր լինել ցանկացած այլ պետության դեպքում։ Պարզապես դրա պատճառը ոչ թե իշխանությունների «էֆեկտիվ կառավարումն» էր, այլ մեր ժողովրդի բացառիկ հնարամտությունը եւ ամենածանր պայմաններում անգամ կենցաղային տանելի պայմաններ ստեղծելու կարողությունը։
Բայց վերադառնանք բուն հարցին։ Վերահսկելի կոռուպցիան, իհարկե, կառավարման որոշակի համակարգ է եւ կարճաժամկետ կտրվածքով անգամ կարող է որոշակի դրական էֆեկտ ապահովել։ Բայց՝ միայն այն դեպքում, երբ պետություն եւ պետականություն չկա։ Ընդ որում՝ մեր ժողովուրդն այդ ճանապարհն անցել է։ Միայն մի օրինակ բերենք։ Պետություններն իրենց անվտանգությունն ապահովում են հետեւյալ սխեմայով․ զարգացնում են տնտեսությունը, հարկեր են հավաքում եւ այդ հարկերով բանակ են պահում։ Իսկ եթե պետականություն չկա՝ գործում է բոլորովին այլ սխեմա․ մաուզերներով զինված խմբերը մտնում են մեծահարուստների դղյակները եւ գումար հանգանակում ինքնապաշտպանական ջոկատներ զինելու համար, որից հետո, հասկանալի է, այդ գումարների կեսը յուրացնում են, մյուս կեսով իսկապես ինչ-որ գործ անում։ Պետականության բացակայության պայմաններում այս սխեման, իհարկե, չեղածից լավ է, բայց պետություն ունենալու դեպքում միանշանակ անընդունելի է։
Մինչդեռ նախկին իշխանությունները այս սխեման կիրառում էին նաեւ պետականության պայմաններում։ Ընդ որում՝ խոսքը բանակը զինելու մասին չէ (այդ ոլորտում կոռուպցիոն սխեմաներ կիրառելը երբեմն անխուսափելի է լինում), խոսքը սխեմայի համատարած կիրառման մասին է։ Օրինակ՝ ստվերի դեմ պայքարելու, բյուջեի մուտքերը կտրուկ ավելացնելու եւ այդ միջոցներով բազմաթիվ հարցեր լուծելու փոխարեն ընդունելի էր համարվում, որ, ասենք, պետավտոտեսուչները կաշառք վերցնեն, այդ փողի մի մասով բենզին գնեն ու կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, կամ՝ նորմալ էր համարվում, որ որեւէ գործարարի թույլ տրվի թաքցնել հարկերը՝ պայմանով, որ նա, ասենք, գումարներ հատկացնի շախմատի ազգային հավաքականին, «իրա ջեբից» հովանավորի այս կամ այն մարզաձեւը, եւ այլն։ Իհարկե սա ավելի էֆեկտիվ է․ հարցերը լուծվում են կես ժամում՝ մի հեռախոսազանգով, մինչդեռ նորմալ, բնականոն զարգացման համար տարիներ են պետք։ Բայց եթե մենք ուզում ենք նորմալ պետություն դառնալ՝ պետք է առավելագույնս հրաժարվենք կոռուպցիոն սխեմաներից։
Այսօրվա իշխանությունների համար, ի դեպ, ամենահեշտ ճանապարհը կլիներ այդ սխեմաները պահպանելն ու «էֆեկտիվ կառավարում» ապահովելը։ Նորերը հաստատ ի վիճակի են ավելի գրագետ ու համոզիչ ձեւակերպել «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞» կամ «դե զենք ա, բան ա, հո ամեն ինչ բարձրաձայն չե՞նք ասելու» նախադասությունները, բայց երկարաժամկետ կտրվածքով դրա հետեւանքներն անդառնալի կլինեն։ Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի «ամենաէֆեկտիվ կառավարման» տարիներին էր, որ ամեն տարի Հայաստանի բնակչության 1,5 տոկոսն արտագաղթում էր։
Իսկ ընդդիմախոսներն իզուր են փորձում ժողովրդին համոզել, թե նախորդ 20 տարիներին իշխանությունները կոռուպցիոն համակարգը կատարելության էին հասցրել բացառապես պետության շահերից ելնելով, իսկ անձամբ իրենց միլիարդներն ընդամենը «հարակից անցանկալի երեւույթներ» են՝ դե հիմա ո՞ր դեղամիջոցը դրանցից չունի։ Իրականում մարդկանց հիշողությունն այդքան կարճ չէ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT