Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է խնդրին, որ նախկին իշխանությունների ժամանակ դեռեւս կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը (այժմ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե) յուրաքանչյուր ամիս մի կլորիկ գումար է տվել 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին (Բուլկի Արամ) պատկանող «Հանարդ» ընկերությանը:
Բանն այն է, որ 2003-ից 2007 թվականներին, երբ Արամ Հարությունյանը քաղաքաշինության նախարար էր, կարողացել է մասնավորեցնել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող պետական շինությունը: Այնուհետեւ քաղաքաշինական նորմերը խախտելով, իհարկե, դրա համար օրինական փաստաթղթեր սարքելով՝ շենքի վրա հարկ է ավելացրել: Ու տարիներ շարունակ այն մաս-մաս վարձակալության է տվել ու ահռելի գումարներ է աշխատել: Իսկ պետգույքի կառավարման վարչությունը, տարածքի կարիք ունենալով, ամեն ամիս դրա վարձակալման համար պետբյուջեից մեծ գումար է տվել «Հանարդ» ընկերությանը:
Պետական բյուջեից միայն 2016 թվականին 127,2 մլն դրամ է հատկացվել կառավարության «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150 քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում էին տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ: 2017 թվականին 103 մլն 614 հազար դրամի չափով գումար է տրամադրվել ընկերությանը՝ վարձակալության դիմաց:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն որոշակի ուսումնասիրություններ է արել ընկերությունում. «Որոշակի ուսումնասիրություն արվել է եւ որոշ խնդիրներ իհարկե այդտեղ կան, թե տարբեր նախարարություններ, տարբեր աշխատողներ, որոնց անունը իհարկե մեզ համար հայտնի չէ, ինչպես են պետության շահը ստորադասել եւ նման գործարքներ արել, որի շնորհիվ պետական բաժնեմասը այդ ընկերությունում նվազել է նախ 50 տոկոսից ավելի, հետո արդեն լրիվ մասնավորեցվել է: Բայց միեւնույն ժամանակ մենք ամբողջական ինֆորմացիա չունենք, թե ովքեր են եղել եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Բայց մյուս կողմից էլ վաղեմության ժամկետն անցել է եւ երբ նման դեպքերում իրավապահները զբաղվում են եւ տեսնում են օրենքի կոպիտ ոտնահարումներ, այդուամենայնիվ որեւէ քայլ չեն կարողանում ձեռնարկել՝ իմ իմանալով: Խնդիրը նաեւ այդտեղ է»:
Մեր հարցին, թե այս պահին պետությունը այդ շինությունում տարածքներ վարձակալե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Այդ շենքից որոշ բաներ արդեն դուրս են եկել եւ Երեւանի վիճակագրական վարչությունը նույնպես դուրս է գալու: Այսինքն, մենք անում ենք որոշ քայլեր, որպեսզի պետությունն այդ շենքից որեւէ բան չվարձակալի, բայց անկախ նրանից՝ այդ վարձակալությունը կա, թե չկա ձեր բուն հարցը այդքան էլ դրա հետ փոխկապակցված չէ: Եթե օրինակի համար պետությունը ստիպված լինի որոշ դեպքերում վարձակալել, այդքան էլ էական չէ, թե որտեղ եւ ումից է վարձակալում: Այստեղ էականն այն է, որ պետության շահերը ոտնահարվել են ժամանակին, երբ այդ շենքն անցել է մասնավորի»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն շենքը պետությունից մասնավորի է անցել, մասնավորն էլ դա պետությանն է վարձով տալիս եւ այստեղ շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի անունը եւ նշվում է, որ նա է իրենով արել այդ շենքը, Բաբայանն արձագանքեց. «Բոլոր հիմքերը կան՝ նման կասկածներ ունենալու: Պարզապես մեզ մոտ որեւէ նման տվյալներ չկան: Եթե վաղեմության ժամկետը չլիներ, այդ գործը կուսումնասիրվեր իրավապահների կողմից: Կպահանջեին, թե ովքեր են այդ ժամանակ աշխատել տվյալ կառույցներում, ովքեր են այդ եզրակացությունները տվել, ովքեր են ստորագրել այդ որոշումները, ում որոշումով է եղել այդ ամեն ինչը: Եթե գնար այս ընթացակարգով, այդ հարցով կզբաղվեին իրավապահ մարմինները կամ պետական վերահսկողական ծառայությունը եւ համապատասխան հետեւությունները կարվեին: Ցավոք, մենք թե՛ մարդկային եւ թե՛ այլ ռեսուրս չունենք այս հարցով զբաղվելու ու նաեւ ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից՝ բախվելու ենք վաղեմության ժամկետի հետ»:
Անդրադառնալով հարցին, թե այժմ, երբ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում եւ օպտիմալացումներ են լինելու, կառավարությունը կարիք ունենալո՞ւ է մասնավոր ընկերությունների հետ տարածքներ վարձակալելու պայմանագրեր կնքել, Բաբայանը պատասխանեց. «Եթե խոսքն այդ շենքին է վերաբերվում. այդ շենքում եղել է ֆինանսների նախարարության մի հատված, այդ շենքում եղել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գրասենյակը եւ վիճակագրական վարչության Երեւանի գրասենյակը: Առաջին երկուսը արդեն դուրս են եկել, իսկ երրորդի մասով կա համապատասխան որոշում, որ իրենք պետք է տեղափոխվեն: Պարզապես այն տեղը, որը մենք հատկացնում ենք իրենց, նախ պետք է վերանորոգվի ու դրա համար գումար է պահանջվել, որոշումն ուղարկվել է կառավարություն: Մնացած մասով, իհարկե, Երեւանում նամանավանդ մենք չպետք է այլեւս կարիք ունենանք, բայց մարզերում խնդիրը մի քիչ այլ է, որովհետեւ օրինակ կադաստր, ոստիկանություն եւ այլ տարածքային կառույցներ ունեցող շատ մարմիններ ունեն վարձակալված տարածքներ: Այդ տարածքները ավելի բարեկարգ են եւ ենթադրենք այն, որ ասենք կա ազատ պետական գույք, վատթար վիճակում է կամ չկա: Բնականաբար հասկանալի է, որ շատ ավելի ձեռնտու է, որ վերանորոգվեն, եթե կան ազատ պետական տարածքներ ու այլեւս նրանց վարձավճար չտրվի: Օրինակ պետգույքում կա 3 ՊՈԱԿ, որից 1-ը կրճատվելու է՝ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվելու է մեր մյուս՝ «Գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին եւ աճուրդի կենտրոնի ամբողջ տարածքն ազատվելու է»:
Մեր հարցին, թե բացի այս դեպքից, այլ տեղերում կոմիտեն ուսումնասիրություններ անցկացրե՞լ է՝ հասկանալու համար, թե ինչպես է պետական գույքը մասնավորեցվել, Բաբայանը պատասխանեց. «Հիմնական եւ խոշոր գույքերը, որոնք աչքի են ընկնում եւ որոնց մասին խոսվում է, դրանք բոլորը վաղեմության ժամկետ ունեն, խնդիրը սա է: Իսկ առհասարակ այն, ինչ որ հնարավոր է լինում եւ այն, ինչ որ պարզում ենք, անպայման հետեւում ենք ու ուղարկում ենք համապատասխան իրավապահ մարմիններին ու իհարկե բավականին գործեր ուղարկել ենք, որոնք քննության ընթացքում են, մի քանի քրեական գործ էլ հարուցվել է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT