Այդ ո՞վ ՀՅԴ-ին ճնշեց, որ իրենք ինչ հայտարարեցին՝ արեցին․ գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված․ Նազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանն օրեր առաջ սահմանադրական է ճանաչել ԱԺ կանոնակարգի աղմկոտ այն փոփոխությունները, որոնք նախորդ տարի նախաձեռնել էր ՀՀԿ-ն, երբ դեռ խորհրդարանում էր։ Խոսքն այն փոփոխության մասին է, ըստ որի՝ եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, այն պետք է ընդհատվի։

Հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց ՀՀԿ-ի հեղինակած ու ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հավանությանն արժանացած՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու աղմկահարույց այս նախագիծը: ԱԺ նախկին մեծամասնությունը դրանով փորձում էր խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ արձակումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը։ Փաշինյանն այդ ժամանակ նախագծին կողմ քվեարկողներին հակահեղափոխական անվանեց ու քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Բաղրամյան պողոտայում, բոլոր կողմերից շրջափակել խորհրդարանի շենքը: Այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նախարարների եւ մարզպետների պաշտոններից հետ է կանչում՝ ազատում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներին:

Վերադառնալով սահմանադրական ճանաչված փոփոխություններին՝ նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին ստորագրեց այս որոշումը։ Սրան զուգահեռ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե՝ այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Ռուստամյանը նկատի ունի ուղիղ ժողովրդավարության միջոցով, ասել է թե՝ քաղաքացիների ուղիղ ճնշման տակ ԱԺ-ի արձակումը։

ՍԴ-ի կայացրած որոշման, ՀՅԴ-ի հայտարարության եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։

- Տիկին Նազարյան, մամուլը գրում է, որ ՍԴ-ի որոշումից հետո ՀՅԴ-ն, որն, ըստ էության ՀՀԿ-ի հետ մերժվեց ու գնաց, փորձելու է իրավական եւ քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, մասնավորապես՝ հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը՝ մեկնաբանելով, թե ԱԺ-ն արձակվել է որոշակի ճնշման տակ։ Ի՞նչ ճնշման մասին են խոսում եւ, ընդհանրապես, եղե՞լ է ճնշում պատգամավորների վրա։

- Ես նախապես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ ստիպված եմ քննարկել անցյալը՝ շատ լավ իմանալով, որ մարդկանց հիմա առավել շատ հետաքրքրում են ներկան ու ապագան, սակայն այս հարցին ճշգրիտ պատասխանելու համար պարտադրված եմ վերականգնել անցյալ օրերի իրադարձությունների պատկերը:  

2018 թ-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր խորհրդարանական ուժերի խմբակցությունների ղեկավարների հետ բանակցություններ՝ ԱԺ-ն արձակելու հարցով: Եվ, ահա, այս պայմաններում, շատ հապշտապ ԱԺ-ի պետական-իրավական մշտական հանձնաժողովում օրվա վերջում ՀՀԿ-ԲՀԿ հերթական «կոալիցիայով» (ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյան ու Գեւորգ Պետրոսյան) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում արվում է մի լրացում, որի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է եւ նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողը իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ: Այսինքն՝ այս դրույթով ԱԺ արձակման նիստը կարող էր անորոշ ժամանակով հետաձգվել, քանի որ կլինեին պատգամավորներ, որ կհայտարարեին, որ իրենց խոչընդոտում են մասնակցել նիստին՝ չգիտես՝ ով եւ չգիտես՝ ինչպես:

Մենք հայտարարեցինք, որ այս նախագիծը քաղաքական նպատակներ ունի եւ խաթարում է բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեցին այդ որոշումը: Դրանից հետո՝ հասկանալով, որ ոչ մեկը էլ չի պատրաստվում բանակցել ԱԺ-ն արձակելու հարցում, Նիկոլ Փաշինյանը հենց նույն օրը՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան, կոչ է անում, որ մարդիկ հավաքվեն ԱԺ բակում եւ հայտարարում է, որ շուտով հրաժարական է տալու, ինչին կհետեւի վարչապետի չընտրության գործընթացը եւ ԱԺ-ն իրավունքի ուժով կլուծարվի, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վիճարկում է նախագիծը Սահմանադրական դատարանում, քանի որ իր իսկ հայտարարության համաձայն՝ նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք էր տվել։ Մնացած պատմությունը հանրահայտ է:

Այսքանից հետո՝ երբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր այն, ինչ եղավ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան «սահմանադրական կարգի տապալման փորձ», ուղղակի երեւի հույս ունի, որ մենք չենք հիշեցնի, թե իրենք ինչ արեցին հոկտեմբերի 2-ին: Իսկ արեցին հետեւյալը. նախ ամբողջ կազմով ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց այդ նախագծին՝ հստակ իմանալով դրա քաղաքական նպատակը (նրանցից ոչ մեկը չասաց, որ տվյալ իրավիճակում նման գործիքի ներմուծումը կանոնակարգի մեջ լարելու է քաղաքական իրավիճակը) եւ վարչապետի չընտրության քվեարկությանն էլ չմասնակցեցին:  

Հիմա, այս պատմությունը վերհիշելուց հետո, ես էլ չգիտեմ՝ այդ ի՞նչ ճնշման մասին են խոսում ՀՅԴ-ից: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս են ճնշվել, որ հոկտեմբերի 2-ին իրենց ուզած նախագծին կողմ են քվեարկել, իսկ վարչապետի չընտրության գործընթացին, որով արձակվեց ԱԺ-ն՝ չեն մասնակցել: Այդ ո՞վ ու ինչպե՞ս իրենց ճնշեց, որ իրենք ինչ հայտարարեցին՝ դա էլ արեցին: Գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված:

- ՀՅԴ-ն մշտապես մերձքոչարյանական կուսակցություն է եղել, իսկ մերձքոչարյանական շրջանակներն անընդհատ ասում են, թե մայիսին գործողություններ են սկսելու, ըստ Ձեզ ՍԴ որոշո՞ւմն է հիմքը։

- Հոկտեմբերի 2-ի նախագիծն ընդամենը խթան եղավ, որ գործընթացն արագանա: Այն ընդամենը ազդակ էր, որ խորհրդրանական ուժերը՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, ազնիվ չեն ու բանակցությունների հետեւում պայմանավորվածություններ ունեն եւ այդ նախագիծն ընդունվեր-չընդունվեր, արդեն պարզ էր, որ այդ ուժերի հետ որեւէ պայմանավորվարծություն չէր կարող վստահելի լիներ ու պետք էր հրաժարական տալ, ինչը եւ արվեց: Իրենց ծրագրած դավադրությունը իրենց դեմ շրջվեց ու բանակցությունները խաթարվեցին, գործընթացն էլ արագացավ: ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել: ԱԺ-ն արձակվեց ոչ թե այն պատճառով, որ նախագիծը ուղարկվեց ՍԴ, այլ՝ որովհետեւ ամեն ինչ վերջացել էր, բայց ոմանք իրենց իրավաբանական գիտելիքներն օգտագործում էին՝ խութեր ստեղծելու համար: Այսքանով այս թեման պետք է փակել:

- Այնուամենայնիվ՝ ի՞նչ գործընթացներ կարող են սկսել ՀՅԴ-ականները, եւ որքանով են ամուր նրանց բերած հիմքերը, մասնավորապես՝ ներկա իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, որի մասին ՀՅԴ-ն հիշատակել է իր հայտարարության մեջ։

- Ամբողջ աշխարհն ընդունեց թավշյա, ժողովրդական հեղափոխության, սահմանադրական ճանապարհով խորհրդարանի արձակման ու նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը: Եթե սահմանդրական կարգ էր խախտվել, ինչո՞ւ էին այդ հարցը մի կողմ թողած քարոզարշավ անում ու ընտրությունների մասնակցում, որի ժամանակ ստացան քվեների ընդամենը 3,9 տոկոսը եւ չանցան խորհրդարան: Ու չեն էլ վիճարկել արդյունքները:
Թվում էր, թե հունվարին տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովում լրջորեն կքննարկեն ՀՅԴ-ի անցած ճանապարհը ու դասեր կքաղեն ու կնախանշեն առաջիկա տարիների ՀՅԴ-ի քաղաքականությունն արդեն նոր պայմաններում։ Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հայտարարեցին, որ փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը, բայց ինչպես տեսնում ենք՝ ի հակառակ հայտարարությունների՝ ՀՅԴ-ն անցյալում է մնացել:

- Պատահական է՞, որ ՍԴ-ն հենց հիմա է նման որոշում կայացրել, ասել կուզեմ՝ այս որոշումը համընկավ ակտիվ գործողություններ սկսելու մասին նշածս հայտարարությունների հետ, ֆեյքերի հարձակումների, «ՍուտՆիկոլ» նախաձեռնության ակցիաների, «Արարատցեմենտ»-ի շուրջ քննարկումների հետ։

- Ամեն պահին էլ որոշումը կարող էր համընկնել ինչ-որ իրադարձությունների հետ: Ես որեւէ կապ չեմ տեսնում: 

- Տիկին Նազարյան, իսկ չե՞ք կարծում, որ ՍԴ-ն ական է ներկա իշխանության ոտքի տակ եւ ի վերջո այդ կառույցը ցմահ մնալու է Հրայր Թովմասնյանի՝ նախկին իշխանության կարակառուն ներկայացուցչի ղեկավարության տա՞կ։

- Չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25246 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել