Երևան
12 °C
Այս տարվա առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,5 տոկոսով:
Այս աճի մեջ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ոլորտներում: Մասնավորապես, առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտում արձանագրվել է 17,3 տոկոս աճ: Շինարարությունն աճել է 10,8 տոկոսով: Երրորդ տեղում առեւտրի շրջանառությունն է, որտեղ աճը առաջին եռամսյակում կազմել է 10,1 տոկոս: Արդյունաբերության ոլորտում աճը առաջին եռամսյակում կազմել է 2 տոկոս: 4,3 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ հասնելով 174 հազար դրամի:
Ընդ որում, պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4,4 տոկոսով` կազմելով 146,550 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 189 հազար դրամի: Առաջին եռամսյակում նվազել է թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը: Արտահանումը նվազել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,1 տոկոսով:
«Հետագայում ավելի մեծ աճ պիտի լինի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
- Պարոն Գեւորգյան, մարտ ամսվա դրությամբ ՀՀ տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 6.5 տոկոս է կազմել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ տնտեսական աշխուժություն կա: Այնտեղ ըստ ոլորտների ունենք, թե ինչպիսի աճեր են արձանագրվել: Դա արդյունաբերությունն է, առեւտուրն է, շինարարությունը: Դա սպասելի էր, աճ պիտի լինի՝ հետագայում ավելի մեծ աճ պիտի լինի:
- Ինչո՞ւ են նվազել արտահանման ծավալները:
- Մեր արտահանման կառուցվածքում հիմնական տեղը զբաղեցնում է մետաղական հանքաքարը: Ինչպես ձեզ հայտնի է՝ հեղափոխությունից հետո չի աշխատել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերության օբյեկտներից մեկը՝ Թեղուտը: Բնականաբար նաեւ նվազել է Թեղուտի արտադրանքի արտահանումը, որը շատ էական նշանակություն ունի արտահանման ծավալների վրա: Բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ այլ հավասար պայմաններում արտահանման անկումը կլիներ շատ ավելի մեծ, եթե արտահանվող մետաղական հանքաքարերի ու խտանյութի տեղը չզբաղեցներ վերամշակող տնտեսության արտադրանքը: Վիճակագիրները դեռ չեն հրապարակել առաջին եռամսյակի ամբողջական մանրամասն բացվածքը՝ դա կհրապարակվի մի քանի օրից: Այդտեղ մենք կտեսնենք, որ նվազում ունեցած խտանյութի, հանքաքարերի տեղը բավական բարձր տեմպերով լրացնում են վերամշակող արդյունաբերության ճյուղերը, ինչը շատ-շատ ուրախալի է:
- Ինչո՞վ է պայմանավորված ներմուծման անկումը, արդյո՞ք սա կապ ունի նրա հետ, որ Հայաստանը սկսում է տեղական արտադրանքին ավելի մեծ կարեւորություն տալ:
- Անշուշտ, որոշակիորեն նման բան կա, որ ներմուծվող ապրանքներին սկսել է փոխարինել ներքին արտադրությունը, բայց դա էլ լուրջ վերլուծության կարիք ունի, որպեսզի ավելի հստակ թվերով հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Բայց ձեր ասածը, անշուշտ, կապ ունի:
- Եթե համեմատենք նախորդ տարվա եւ այս տարվա ԱՎԾ-ի հրապարակած տվյալները, որակական առումով ինչպիսի՞ տարբերություն եք տեսնում:
- Որակական ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ նվազող հանքարդյունաբերությանը գալիս է փոխարինելու վերամշակող արդյունաբերությունը: Այսքան կարճ ժամանակաշրջանում նման տրանսֆորմացիայի հասնելը շատ դժվար է, ինչը տեղի է ունեցել: Ինձ համար դա մի քիչ անհավանական էր թվում: Ես ավելի երկար ժամանակում էի սպասում, որ դա տեղի կունենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT