Երևան
12 °C
Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում, որն ավելի հայտնի է որպես Մաշտոցի պուրակ, «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է ընթանում։ Սա այն պուրակն է, որտեղից 2013 թվականին ինքնորոշված քաղաքացին սկսեց իր պայքարը՝ ընդդեմ նախկին իշխանությունների ապօրինությունների։
Հանրային քննարկմանը մասնակցում են մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վարդգես Գասպարին:
Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միեւնույն է կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որեւէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»,-ասաց Բաթոյանը եւ միանշանակ կարեւորեց քաղհասարակության դերը հարցերին լուծում տալու գործում։
Հայկ Կոնջորյանն էլ խոսեց քաղաքացիների եւ պաշտոնյաների միջեւ կապի մասին՝ նշելով, որ դրա կարեւոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետեւ պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում:
«Նախկինում այդ անջրպետը կար, որովհետեւ պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարեւորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը:
Քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին Կոնջորյանի խոսքից հետո ասաց, որ նախկին իշխանությունները չեն պրծել, ներկաներն էլ չեն պրծնի իր ձեռից․
«Պարո՛ն Կոնջորյան, ձեր՝ իշխող քաղաքականության ուժի կարծիքը քաղաքացու հետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում: Ես ԱԺ տարբեր հանձնաժողովների հարցեր եմ ուղղել, ինձ չեն էլ պատասխանել: Չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել: Ասում եմ՝ լավ, մարդ են, կարող է՝ նոր են եկել, հնարավոր է՝ սովոր չեն, որ իրենց էլեկտրոնային հասցեն պետք է ստուգեն, մի հատ էլ «Ֆեյսբուքով» եմ գրում, ինչ-որ հումորների ֆեյսբուքով արձագանքում են, բայց իմ հարցերին չեն պատասխանում: Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին կոնկրետ նամակ ու հարցեր եմ գրել, բայց չեն պատասխանել»,-ասաց Գասպարին:
Կոնջորյանն ասաց, որ Գասպարին պահանջատեր քաղաքացու մաստեր կլասս արեց եւ պահանջեց ու ստացավ իր իրավունքը՝ հարցադրում անելու։ Պատգամավորը հավաստիացրեց, որ Գասպարիին կհրավիրի Ազգային ժողով եւ կհանդիպի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ, բոլոր հարցերը կփոխանցի նրանց, կբանավիճի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT