Կանգնի՛ր, ձեռքերդ վե՛ր. սվիններով ձեռնամարտ, չորքոտանի Լորդի հետ դիվերսիայի կանխում՝ սահմանապահ զորքերում (լուսանկարներ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Սահմանապահի օրը: Այն նշվում է 2007 թվականից:

Այդ կապակցությամբ այսօր զորքերի կենտրոնակայանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ:

Մենք չեն թողնի, որ թշնամին մոտենա մեր սահմաններին. սահմանապահներն այս երգով սկսեցին արարողությունը, ապա հիմնից հետո սկսեց հանդիսավոր շքերթը, ցուցադրվեցին զենքով շարային վարժաձեւեր:

Կանգնի՛ր, ձեռքերդ վե՛ր. արագ արձագանքման ջոկատն էլ սվիններով ձեռնամարտի բռնվեց, հետո՝ գլխավոր դերակատարներից մեկի՝ չորքոտանի Լորդի (շուն) հետ կանխեց սահմանում որոնման ժամանակ դարանից անսպասելի զնված հարձակում գործած դիվերսիոն հետախուզական խմբի վնասազերծումը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր: Եվ այս առումով, այս տոնը՝ Սահմանապահի օրը, տոն է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, այլեւ մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից Երեւանում է աշխատում, թե Հայաստանի Հանրապետության սահմանի որեւէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետեւ սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է»,- շնորհավորելով սահմանապահներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հավելեց, որ սահմանապահ զորքերին է վստահված ամենակարևորը՝ երկրի անվտանգությունը: 

Տոնական պարգեւատրումներից հետո, վարչապետը ծանոթացավ սահմանապահ զորքերի ավտոպարկին, տեխնիկական նորագույն սարքերին: 

Ցուցադրեցին նաեւ հատուկ վարժեցրած շներին: Վարչապետը հետաքրքրվեց՝ «Լաբրադոր» տեսակի կա՞՝ պատասխանեցին, որ սահմանին չունեն «Լաբրադոր». «Հիմնականում նրանք օգնում են պայթուցիկի եւ թմրամիջոցների հայտնաբերման համար»: «Շատ լավ պայմաններում են պահվում, պարոն վարչապետ»,- հավելեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պարգեւատրում ստացած սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսվա մեջ բավականին շատ սահմանախախտման դեպքեր ենք կասեցրել: Այնպես որ սահմանները անառիկ են:

Մեր հարցին, թե այս միտումը ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց. «Միտումը պայմանավորված է նրանով, որ մերձավոր արեւելքում դեպքերը քանի գնում զարգանում են, նույն ասենք քրդերը, աղվանցիք, դա բնականաբար արդեն ենթադրում է, որ մարդկային որոշակի հոսք պետք է գնա դեպի Եվրոպա: Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ տարանցիկ երկրներից մեկը. դրա մասին գիտենք, դրա համար անառիկ պահում ենք սահմանները:

Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արեւելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր՝ Եվրոպա գնալու համար: Սահմանը խախտողները հիմնականում հնդիկներ են, իրանցիներ, բանգլադեշցիներ: Պատճառն այն է, որ փախստականների հոսքը կարգավորելու համար Թուրքիան Եվրոպայից գումար վերցրեց: Այդ գումարի հաշվին Թուրքիան իր սահմանները կարծես թե պնդացրեց, բայց այդ մարդկանց հոսքն ավտոմատ ուղղորդվում է դեպի Հայաստան: Հիմա դա միտումնավոր է, թե՝ ոչ, դա հարցի երկորդ կողմն է: Գալիս են, Թուրքայի կողմից չեն կարողանում հասնել Եվրոպա, արդյունքում կա´մ փորձում են հայ-թուրքական սահմանը հատելով անցնել կամ անցակետերով են փորձում անցնել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր եւ կամ նույնիսկ լեգալ փաստաթղթերով են փորձում մտնել Հայաստան՝  հետագայում Վրաստան գնալու համար»,- մանրամասնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մատնանշեց սահմանային թերացումները, ինչը հրամանատարը չհերքեց՝ նշելով, որ ցանկացած ծառայության մեջ էլ լինում են թերացումներ:

«Զորքերն էլ են կենդանի օրգանիզմ, մենք մեր տանն էլ մի բանը լավ ենք անում, մի բանը՝ վատ: Դրա համար եմ ասում՝ միշտ չէ, որ ինձ ամեն ինչ բավարարում  է: Մենք տեսնում ենք, ֆիքսում, վերլուծում ենք»:

Որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ն հրավիրում էր լրացնել սահամանապահ զորքերի թափուր հաստիքները: Այսօր Վաղինակ Սարգսյանն ասաց, որ սահամանապահ զորքերը համալրվում են բավականին ինտենսիվ: 2-րդ սահմանապահ ջոկատը, օրինակ` ամառվա սկզբին համալրված էր 43 տոկոսով, այսօր արդեն՝ 85 տոկոսով:

Մեր հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց. «Դա շնորհիվ այն բանի, որ ծառայության հանդեպ որոշ մոտեցումներ փոխեցինք, բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ աշխատանքներ ենք տարել, պարբերաբար լավացնում ենք կենցաղային պայմանները, քանի որ սահմանապահներն իրենց ընտանքիների հետ են ապրում, տարբեր ֆակտորներ կան: Աշխատավարձերը գուցե եւ բավարար չեն, բայց արդեն իսկ 30 տոկոսով բարձրացում եղել է: Եվ եթե աշխատավարձից հիմա դժգոհ լինեին, ապա 50 տոկոսով համալրվածության ֆակտորը չէր լինի: Առաջ պայմանագրերը կնքում էին, խոպանի սեզոնին գնում էին խոպան, հետո գալիս էին եւ ուզում էին էլի ծառայել: Հիմա արդեն չեն գնում խոպան, մոտավորապես 40 տոկոսը: Դա արդեն ցուցանիշ է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3847 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե