Արայիկ Հարությունյանը Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը նպատակ ունի տնտեսությունը դնել գիտական և տեխնոլոգիական հենքի վրա: Այս համատեքստում կարևոր խնդիր է դիտվում սփյուռքի գիտական և մասնագիտական ներուժի օգտագործումը, որը միաժամանակ կարող է նպաստել հայկական գիտական մտքի արդյունավետ արտահանմանը:

Կրթության և գիտության նախարարության համար առաջնային նշանակության խնդիրներից է սփյուռքում գործող հայկական դպրոցների պահպանումը, ինչպես նաև հայերենի ուսուցիչների վերապատրաստումը: ԿԳ նախարարի խոսքով` հեռահար նպատակներից է ստեղծել ընդհանուր կրթական միջավայր` Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցների համար: 

Իր հերթին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանն ընդգծել է, որ ժամանակն է նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում և այստեղ կարևոր դերակատարում կարող է ունենալ հատկապես կրթության ոլորտը: Նրա խոսքով, լինելով Ֆրանսիայի երկրորդ համալսարանական քաղաք` Լիոնը պատրաստ է այս հարցում խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ, մասնավորապես՝ աջակցելով կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում: 

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական համագործակացության ընդլայնման արդյունավետ հարթակ է, որի հենքի վրա կարող են նոր համատեղ ծրագրեր մեկնարկել: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ծրագրերին առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:

Տպել
828 դիտում

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)