Երևան
12 °C
Հայոց եռագույնն ուսերին, փոքրամարմին, բայց հզոր ուժի տեր Աշոտ Խանոյանն ապրիլի 24-ին իր հերթական ռեկորդը սահմանեց, այս անգամ՝ Գյումրիում: Ատամներոով 10 մեքենա քաշեց: Նոր ռեկորդը նվիրեց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակին:
«Քանի որ մեր հայ ազգին կոտորել են, եւ ես էլ էս շնորհքը ստացել եմ Աստծո կողմից, որոշեցի էսօր ռեկորդ սահմանել, եւ աշխարհին ապացուցել, որ հայ ազգը հզոր ազգ է, եւ ինչքան էլ կոտորեն, ծնկի չի գա: Իսկ Գյումրին դյուցազունների քաղաք է, դրա համար էլ հենց այստեղ եմ ուզում իմ նոր ռեկորդը սահմանել»,-հայտարարեց Աշոտն ու տերունական աղոթքից հետո մոտեցավ Վարդանանց հրապարակում կանգնած մեքենաներին:
Ի սկզբանե 24 մեքենա էր նախատեսել ատամներով քաշել 33-ամյա ջավախքցին, սակայն Գյումրու Վարդանանց հրապարակում այդքան ավտոմեքենա դասավորելու հնարավորություն չեղավ: Ընդամենը 10-ը տեղավորվեց: «Ոչինչ, ես պատրաստ եմ, հենց հարմար եղավ, դա էլ կանեմ»,-ասաց Աշոտը:


Տղան սպորտով չի պարապում, երբեք էլ չի զբաղվել: Ասում է՝ միանգամից որոշում, ռեկորդներ է սահմանում: Առաջին անգամ 6-րդ դասարանում է զգացել, որ ինչ-որ անսովոր ուժի է տիրապետում:
«Դե դպրոցում էի, ատամներով աթոռը բարձրացրեցի, օդում պահեցի, հետո՝ սեղանը, ու սկսվեց այդպես, բայց թե ոնց զգացի այդ ուժը, դա իմ գաղտնիքն է, չեմ ցանկանում ասել»,-զրույցի ժամանակ նշեց Խանոյանը:
Այնուհետեւ հերթը հարսանիքի տորթի սեղանն օդ բարձրացնել, պարեցնելուն, հետո էլ՝ գինովցած մի պահի հախճապակե բաժակ կուլ տալուն է հասել: «Ատամներով նաեւ բաձրացնում եմ 40-ից 50 կգ ծանրաձողը, նաեւ աթոռն եմ պահում բաձրության վրա 1 ժամ 10 րոպե, խռուստալ բաժակներ եմ ուտում 3-ից 5 հատ: Մի քանի օր առաջ Գյումրիում կերել եմ բաժակ, նվիրել եմ տեղի երիտասարդությանը: Փառք Աստծո, ես հիմա առողջ կանգնած եմ Ձեր դիմաց: Ես սպորտսմեն չեմ, իմ գերբնական ուժն Աստծո կողմից ա տրված»:
Աշոտն իր առաջին ռեկորդը սահմանել է 2012 թվականին՝ Երեւանում: Ատամներով քաշել է 2 ավտոմեքենա: Այնուհետեւ իրար միացված քսաներկու մեքենա է քաշել, եւ դա նվիրել է Երեւանի 2800-ամյակին եւ քառօրյա պատերազմի մեր հերոսների հիշատակին:
Աշոտ Խանոյանը 5 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: 57 կգ քաշով պատանին 447 տոննա ընդհանուր քաշով գնացքի 7 վագոն է քաշել Մոսկվայում: «Ես որեւէ մեկի հետ չեմ մրցվում, ես ուղղակի ռեկորդներ եմ սահմանում, եւ դրանք միշտ իրենց խորհուրդն ունեն, նվիրված են ինչ-որ մի առիթի: Անցած տարի Հնդկաստանում 10 լավագույնների մեջ առաջինը ճանաչվեցի, քանի որ իմ քաշն անսովոր էր իրենց համար: Ես 57 կգ եմ եւ քաշեցի 25 տոննա: Իսկ մասնակիցների մեջ ամենափոքր քաշը եղել է 86 կգ»,-զրույցի ընթացքում ասաց Աշոտը:
Այս պահին պատրաստվում է Գերմանիա մեկնել, հրավիրել են: Գերմանիայում էլ նավ է քաշելու, որը 500 տոննա է կշռում: Աշոտին Գերմանիա Տորք Անգեղն է հրավիրել, նույն ինքը՝ սիրիահայ Պատրիք Բաբումյանը:
Աշոտն այսօր Հայաստանում է դեպքերի բերումով: Նախորդ տարի Թավշյա հեղափոխութան օրերին հեղափոխականներին աջակցելու պատճառով է զրկվել Մոսկվայում բնակվելու իր մշտական իրավունքից:
«Ես անցած տարի մայիսի 25-ին մեր հեղափոխության հետ կապված դեպորտ եմ ստացել, քանի որ հեղափոխություն եմ արել Մոսկվայում, եկեղեցու դռները վրեքս փակել են, մեզ դեպորտ են արել: Բայց ես էսօր շնորհակալ եմ բոլորիցդ, որ իմ կողքին եք»:
Աշոտ Խանոյանն ասաց՝ իր ռեկորդներով գումար չի աշխատում, սա իր համար եկամտի աղբյուր չէ: Աստծո տված շնորհը չի վաճառվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT