Բաղրամյան 26-ում չեն թույլատրել «Բաղրամյան 26»-ի շնորհանդեսը

Գրատուն հրատարակչությունը հրատարակել է Սամվել Խաչատուրյանի «Բաղրամյան 26» վեպը: «Բաղրամյան 26»-ը Սամվել Խաչատուրյանի առաջին գիրքն է: 124 էջից բաղկացած վեպը Սամվելը սկսել է գրել 2015 թվականին Երեւանում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերից մեկ տարի հետո:

Հեղինակի խոսքով՝ վեպում շատ բան կարելի էր այլ կերպ անել կամ ընդհանրապես չանել։ Եվ ինչքան էլ ռիսկային լինի «Բաղրամյան 26»-ը լսարանին ներկայացնելը, միեւնույն է, չի փոշմանում, որ նման պատասխանատվության տակ է մտել։

«Բաղրամյան 26»-ի աշխատանքները տեւել են մի քանի ամիս, սակայն գիրքը հրատարակվել է գրեթե 3 տարի անց: Վեպը ծնվել է լրատվության ներկայացրած ինֆորմացիաների եւ տարբեր երիտասարդ ակտիվիստների հետ զրույցների արդյունքում: «Մի քանի ամսում վերջացրեցի, բայց այդ ժամանակ հրատարակել չցանկացա. խնդիրն իմ մեջ էր, չէի ցանկանում հրատարակվի, որովհետեւ հայտնի հեղինակ չեմ, եւ մտավախություն ունեի, որ գուցե գիրքը ոչ մեկին պետք չգա: 2018 թվականի գարնանը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, թավշյա հեղափոխության օրերին որոշեցի գրվածքիս մեջ որոշակի փոփոխություններ մտցնել եւ վերջնականապես որոշեցի, որ այն պետք է հրատարակվի»,-պատմեց վեպի հեղինակը:

«Բաղրամյան 26»-ի աշխատանքներում Սամվել Խաչատուրյանին աջակցել է Գարտուն հրատարակչության տնօրեն Հայկ Կոստանյանը, խմբագրման աշխատանքներն իրականացրել է Մարիամ Մարտիրոսյանը: 

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հոդված 3 ակումբում: «Բաղրամյան 26»-ի շնորհանդեսը ուզում էինք Բաղրամյան 26-ում իրականացնել, ներսում չէ, թեկուզ այգում, մեզ ասեցին, որ կմտածեն ու կարձագանքեն մինչեւ ապրիլի 23-ը, բայց այդպես էլ չպատասխանեցին, ուստի իրականացրեցինք Հոդված 3-ում»,- հայտնեց Հայկ Կոստանյանը: Գրատուն հրատարակչության տնօրենի խոսքով` դեռեւս ապրիլի սկզբին էին դիմել նախագահական, որպեսզի Բաղրամյան 26-ում իրականացվեր գրքի շնորհանդեսը, հստակ ժամանակացույց էին նշել, հայտնել, որ ցանկանում են ապրիլի 23-ին լինի, սակայն ոչ մի արձագաք այդպես էլ չեն ստացել:

««Բաղրամյան քսանվեց» վեպը մեր իրականության, անցյալի, ներկայի, ինչու չէ նաև ապագայի մասին է, վեպում ցանկացած քաղաքացի կտեսնի իրեն կյանքի որոշ փուլերում, վեպը պատմում է 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի ցույցերից սկսած մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Վեպը մեր սպասումների, երազանքների, հիասթափությունների և ազատ քաղաքացի կերտելու մասին է»,-նկատեց հրատարակչության տնօրեն Հայկ Կոստանյանը:

«Անկախ սոցցանցերում տարածված ավելորդ աղմուկից, լարվածությունից ու չհասկացված լինելու բարդույթից, գիրքը չէր լինի, եթե չլիներ հավատն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձ ցույց տվեցին, որ վախենալ ու ենթարկվել պետք չէ»,-նկատեց Սամվել Խաչատուրյանը: Հեղինակը հայտնեց, որ վեպին զուգահեռ գրվելու է նաեւ Էսսե, որտեղ կպատմվի ողջ ստեղծագործական պրոցեսի մասին: Ստորեւ մի հատված նոր գրվող էսսեից.

Չհանդուրժելով վախն ու կասկածամտությունը, պատրաստ հրաժարվելու քծնանքով ու ստրկությամբ ձեռք բերած թանկագին գանձերից ու փնտրել նորերը, վազել ու գտնել այն կետը, որ վերջապես դուրս կտանի մեզ մեկ այլ հարթություն, ուր վերջապես մենք անզուսպ կլինենք... որտեղ մինչ մահը կապրենք մենք: Հավերժ:
Կրկեսը
հիասթափված կգոռա` դրա՛մա, դրա՛մա, բայց մենք թույլ կժպտանք ու դանդաղ քայլերով, մուտքի քայլերով, հպարտ կեցվածքով կգնանք հեռու հեռուներ ու չենք համաձայնի ականջ դնել բոլորին: Մեր ձայնը, որ պատռում է սարերը ստվարաթղթի նման, կլանել է մեզ լայն ու լույս աշխարհում, մենք ինքներս մեզ ունենք
ու
մի երազանք` չստորանա՛լ...

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21064 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ