Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ. Գագիկ Ծառուկյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

ՀԱՕԿ նախագահն անդրադարձավ հայ մարզիկների ելույթներին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում եւ լեհական Շեցինում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ արդյունքները լավն են, սակայն ձգտելու և ավելացնելու տեղ կա: Անդրադառնալով հունահառոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ցույց տված արդյուքներին, նա նշեց.

«Մենք ձեզանից սպասում ենք միայն ոսկե մեդալներ: Ճիշտ է, բրոնզե մեդալը նույնպես վատ արդյունք չէ, բայց դուք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցեիք: Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված  արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ, քանի որ նա այդքան զբաղվածության հետ միասին կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ, նաև պետք է հաշվի առնենք նրա տարիքը»:

ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ շատ ուրախ է Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մարզաշխարհի խնդիրներին, փորձում լուծումներ գտնել:

Խոսելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի մասին՝ Գագիկ Ծառուկյանը շատ բարձր գնահատեց 19-ամյա ըմբիշի նվաճումը.

«Զարմանալ կարելի է՝ ինչպես այս տարիքում այդպես տղամարդավարի գոտեմարտեցիր, երբ պարտվում էիր 0:8 հաշվով, հետ բերեցիր ու դարձար չեմպիոն՝ ամբողջ աշխարհին ցույց տալով մեր ուժը: Ամբողջ աշխարհը նայում եւ հիանում էր քեզանով»:

Ծանրամարտի հավաքականի ցույց տված արդյունքը ՀԱՕԿ նախագահը գնահատեց գերազանց և նշեց, որ ծանրորդներից նույնպես սպասելիքները շատ մեծ են: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝ նշելով, որ հայ ծանրորոդը տաղանդավոր և կարող ուժ է, բայց անհաջողությունները հետապնդում են նրան.

«Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս»,- ժպտալով ասաց ՀԱՕԿ նախագահը: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ լավ էր պատրաստվել այս առաջնությանը, պարզապես, իրոք, անհաջողություն եղավ, իսկ եկեղեցի արդեն գնացել է:

Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատեց նաև հայ մարմնամարզիկների ելույթը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, որտեղ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու համար:

«Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- խոսքը եզրափակեց ՀԱՕԿ նախագահը:

Տպել
2040 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին