Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են. ՌԴ դեսպան

Այսօրվա եղանակը, արեւը լավ նշան է ու վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններին լուսավոր, պարզ, բարենպաստ ապագա է սպասվում, ապագա, որը խարսխված է մեր երկրների եւ ժողովուրդների եղբայրական սերտ փոխհարաբերությունների վրա: Այս մասին այսօր՝ ՀՀ ազգային ժողովի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ, որ հայ-ռուսական բարեկամության ծառուղին դառնա երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը»,- ասաց դեսպանը՝ մաղթելով հայ եւ ռուս ժողովուրդներին երջանկություն եւ բարգավաճում:

Հարցին, թե արդյո՞ք ծառատունկը Ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրյակին անցկացնելը որեւէ կապ ունի վաղվա օրվա խորհրդի հետ, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա կապ ունի մեր ժողովուրդների պատմության իրադարձությունների հետ։ Վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, շատ շուտով մենք տոնելու ենք Հաղթանակի օրը։ Կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը համախմբող նշանակություն ունի, որը խորհրդանշում է մեր բարեկամությունը, եղբայրությունը, մեր ձգտումը երջանկությանն ու խաղաղությանը»,- ասաց Կոպիրկինը։

Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ դեսպանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն ամուր են, ամուր հիմք ունեն եւ միտված են ապագային։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու ղեկավարությունները լիարժեք կերպով գիտակցում են, որ մեր երկների միջեւ եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին։ Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան։ Այցը կկայանա 1 շաբաթից։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումներին, դրանք պարբերական բնույթ են կրում։ Իհարկե, նման հանդիպումների պլաններ կան»:

Անդրադառնալով խորհրդարանում հնչած այն տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցնել, Կոպիրկինն ասաց. «Չեմ կարող ասել, որ հետեւում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են: Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավ է։ Հայերը մեծ դեր են խաղում ռուսական հասարակությունում»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ յուրաքանչյուր օտարերկրյա հեռուստաընկերություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում է որեւէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում:

«Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետեւություններ անեն»,- ասել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշել էր, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։

Տպել
1873 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց