Երբ դուք ասում եք, որ Ծառուկյանը գին իջեցրեց, անուղղակիորեն նրա կարգավիճակը պատգամավորից իջեցնում եք գործարարի․ Թունյան

Մենք Ազգային ժողովում ստեղծելու ենք ենթահանձնաժողով, որտեղ ներգրավվելու են ցեմենտ արտադրող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները, ցեմենտի մասնագետներ, տնտեսագետներ, որոնք մեկ ամսվա ընթացքում փորձելու են գտնել էն օպտիմալ լուծումը, որից շահելու է մեր երկիրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթյան անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկում է «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստան ներկրվող ցեմենտի տուրք սահմանել 22 հազար դրամը։

Թունյանն իր ելույթում ասաց, որ մենք այսօր խնդիր ունենք, որ թե՛ ներկրվող, թե՛ արտադրվող ցեմենտի որակը հստակ ստուգելու․

«Եթե խոսեցնենք շինարարներին, մի բան են ասում, եթե խոսեցնենք արտադրողներին, մեկ այլ բան են ասում, արտադրողներն իրար մեջ տարբեր բաներ են ասում: Դրա համար մենք պետք է վստահ լինենք թե՛ ներկրվող, թե՛ արտահանվող, թե՛ արտադրվող ցեմենտի հարցի հետ կապված»,- ասաց Թունյանը:

Ապա, դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, վերջինիս հարցրեց, թե ի՞նչ հեռախոս ունի Աբովյանը, տեղակա՞ն, թե՞ արտասահմանյան։ Թունյանն այս հարցը տվեց՝ անդրադառնալով Արման Աբովյանի դիտարկմանը, թե տեղական արտադրությունը պետք է անպայման խթանել։ Երբ Աբովյանը պատասխանեց՝ արտասահմանյան, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամը արձագանքեց․

«Ուզում եմ ասել, որ ամեն ինչ պետք է կշռադատվի։ Տեղական արտադրանքը պետք է խրախուսվի, բայց ոչ միանշանակ, որովհետեւ այդ դեպքում դուք պետք է «Արմֆոն» ունենայիք, ոչ թե արտասահմանյան հեռախոս»,-նկատեց Թունյանը։

Իր ելույթում Բաբկեն Թունյանը բարեկամական խորհուրդ տվեց ԲՀԿ-ի պատգամավորներին․

«Երբ դուք ասում եք, որ Ծառուկյանը 50 հազարից գին իջեցրեց, դուք անուղղակիորեն պարոն Ծառուկյանի կարգավիճակը պատգամավորից իջեցնում եք գործարարի: Իսկ գործարարը չի կարող պատգամավորությամբ զբաղվել: Խնդրում եմ, այսպիսի վատություն մի արեք պարոն Ծառուկյանին»,- ասաց նա:

Պատգամավորը կես կատակ-կես լուրջ ասաց, որ այս ծավալուն քննարկման արդյունքը եղավ այն, որ բոլորը հասկացան՝ ինչ է կլինկերը, իսկ կլինկերը ցեմենտի հետ խառնվող շինարարական նյութ է։․

«Ես, օրինակ, չգիտեի, թե ինչ է, բայց դրա փոխարեն գիտեի, թե ՀՆԱ-ի դեֆլյատորը ինչ է, Ջինիի գործակիցը ինչ է: Կլինեկերն էլ կիմանանք, ընթացում թեմաներ կշոշափվեն, դրանք էլ կիմանանք: Բայց, որ չիմանանք էլ, ոչինչ: Ուզում եմ ասել, որ հանձնաժողովում եթե ինչ-որ բան չենք իմանում, հարցնում ենք, եթե պատասխանողներ էլ լինեն, միշտ բաց ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կարծիքին, թե մինչ նախագիծը ներկայացնելը չեն հանդիպել խոշոր ընկերությունների հետ, Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը կառավարություն գնալիս քննարկվել է մի ընկերության հետ, եւ որեւէ փոքր ընկերության կարծիք չի հարցվել, եթե փոքր ընկերությունների կարծիք հարցվեր, ապա կունենայինք այլ պատկեր։ Թունյանն ասաց, որ ինքը տարբեր ընկերություններից դժգոհություններ է ստացել, որ արդեն ունեն պայմանագրեր իրանական ընկերությունների հետ․ «Մեր խնդիրը բոլորի շահերը բալանսավորելն է»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն մտքին, թե պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է միայն, Բաբկեն Թունյանն ասաց, որ բոլորի պատասխանատվությունը պետք է լինի որոշում ընդունելը, իսկ պատասխանատվությունը պետք է լինի ընդհանուր․

«Եթե դուք պատասխանատվությունը թողնում եք մեզ վրա, ուրեմն մենք կարող ենք առանց ձեզ քննարկել: Բայց եթե ուզում եք մեզ հետ պատասխանատվությունը կիսել, խնդիր չկա: Բոլորիս նպատակը նույնն է, ճանապարհներն ենք տարբեր տեսնում, խնդիրը ճիշտ ճանապարհ գտնելն է, եւ ինձ թվում է, որ մենք այդ ճանապարհը գտնելու ենք վերջում։ Մենք ասում ենք, որ այս պահին սա է ճիշտ լուծումը: Եթե գտնում եք, որ դեմ քվեարկելը ավելի օգուտ է, դեմ քվեարկեք: Բայց մենք կոչ ենք անում այս փուլում այս օրենքի նախագծին կողմ քվեարկել: Մինչեւ երկրորդ ընթերցումը մենք կփորձենք բոլոր հարցերի ճիշտ պատասխանները գտնել»,- ասաց «Իմ քայլ»-ի պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

Տպել
2600 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ