Կառավարության սուբվենցիոն ծրագրով կնորոգվի Վանաձորի Հայքի հրապարակն ու կերպարվեստի թանգարանը (լուսանկարներ)

Կառավարության սուբվենցիոն ծրագրով առաջիկայում կբարեկարգվի ու նոր տեսքով կներկայանա Վանաձորի գլխավոր Հայքի հրապարակը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը՝ նշելով, որ նույն ծրագրով նաեւ կերպարվեստի թանգարանն է բարեկարգվելու. «Պատկերասրահի շենքը տեխնիկապես լավ վիճակում է, ամրության հետ կապված խնդիրներ չունենք, կոսմետիկ նորոգում կարվի, ջեռուցման խնդիրը կլուծվի, քանի որ թանգարան է, եւ նկարների պահպանման  համար հստակ չափորոշիչներ կան, դրանք կփոխարինվեն, այդ կոնտեքստում նաեւ վիտրաժները կփոխվեն, որը նաեւ էներգախնայողության հարց կլուծի»,-ասաց Սուրեն Աբովյանը՝ նշելով որ պատկերասրահի նորոգման համար նախատեսված է շուրջ 200 մլն դրամ:

Հայքի հրապարակը, որ Հայաստանի 3-րդ քաղաքի հրապարակն է, տարիներ շարունակ զիջել է իր անշուք տեսքով, ջարդված սալիկներով, բեմահարթակով ու կոռոզիայի ենթարկված ու շարքից դուրս եկած շատրվաններով, ամիսներ անց հիշողություն կմնա: Կառավարությունը վերջապես կաջակցի մարզկենտրոնի գլխավոր հրապարակի բարեկարգմանը. «Շատրվանները ամբողջությամբ կփոխվեն, ձայնային ու լուսային  էֆեկտներ կլինեն, բազալտե հարթակը կնորոգվի, հրապարակի շենքերի արտաքին լուսավորության հարցը կլուծենք՝ հետաքրքիր մոտեցումներով, ինչպես նաեւ հրապարակի շրջանաձեւ երթեւեկության մեջ քարե գորգ կլինի»,-ասաց Աբովյանը՝ նշելով, որ փոխվելու են նաեւ նստարանները, աղբամաններն ու լուսավորության համակարգը:

Քաղաքի գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ ներկայումս աշխատանքների նախագծային փուլում են, ավարտելուն պես փաստաթղթերի փաթեթը կուղարկվի կառավարություն՝ հաստատման, որին զուգահեռ կկազմակերպվի գնումների գործընթացը:

Ամիսներ անց Վանաձորի Հայքի հրապարակն ու կերպարվեստի թանգարանը վանաձորցիներին ու Վանաձոր այցելողներին կդիմավորեն այլ տեսքով:

Տպել
8413 դիտում

Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին (լուսանկարներ)

Հրդեհ Աբովյանում. այրվում է 3000 խմ կուտակած թափոն (տեսանյութ)

Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. Քննչական կոմիտե

Հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում

Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը

Հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, մահացել է 2 մարդ՝ 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ

Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. ԿԳՄՍ նախարարը Վերին Գետաշենում է

Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-ից 27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Աշնանացանի համար նպաստավոր տարի է, սակայն գյուղացիները ոչ միշտ են կարողացել գտնել մատակարարներին

Մայր Տաճարը վերականգնող ճարտարապետները բացահայտել են 4-5-րդ դարերի կղմինդրածածկի շարվածքի տեխնոլոգիան

Արթիկում 440 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ փողոցը նորոգվում է տուֆով. ծրագրի արժեքը 41 մլն 232 հազար դրամ է