Այսօր ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են ՔԿՀ-ներից՝ կապի միջոցներով. վարչապետ

Այսօր ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Շատ կարեւոր է հասկանալ մի բան՝ պարտադիր չէ, որ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի եւ ասի՝ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՝ ոչ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե չէ, ելույթներին հետեւո՞ւմ են, թե չէ, լրատվությանը հետեւո՞ւմ են, թե չէ: Այդ մարդիկ հետեւություններ անո՞ւմ են: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Կարո՞ղ եք բացատրել՝ դա ինչ է նշանակում: Եւ այդ ՔԿՀ պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսի փաստ իրեն հայտնի չէ, որ որեւէ մեկի հանձնուքը չի ստուգվում. «Որեւէ մեկի խցի դուռը բաց չէ, որեւէ մեկը արտոնյալ չէ: Այո, հայտնաբերվում են արգելված իրեր..»

Վարչապետի դիտարկմանը, թե հեռախոսներ է՞լ չկան ՔԿՀ-ներում, Զեյնալյանն արձագանքեց, որ կան, հայտնաբերվում են:

«Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել: Որովհետեւ կարող եմ ասել, որ եթե ավանդույթների մասին ենք խոսում, հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Այսօր բազմաթիվ հանցագործություններ ՀՀ-ում կազմակերպվում են հենց այդ քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներն օգտագործելով»,- ասաց վարչապետը:

Զեյնալյանը նշեց, որ ստուգման սարքավորումներով հագեցված չեն եւ շարքային ծառայողների աշխատավարձի ցածր լինելը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր են. «Մենք մտածում ենք, որ լավագույն տարբերակը խլացնելն է: Գուցե ինչ-որ եղանակով մտածվի յուրաքանչյուր ՔԿՀ-ում այդպիսի մեխանիզմ դրվի՝ խլացնելու համար, որովհետեւ այդ հեռախոսներով մասնակցում են նաեւ ազարտային խաղերի»:

Վարչապետը նշեց, թե առանց ՔԿՀ-ի աշխատողների այդ ամեն ինչը հնարավոր չէ անցկացնել:

Նշենք, որ այս խոսակցությունը սկսեց ծավալվել այն բանից հետո, երբ քննարկվում էր Քրեակատարողական հիմնարկներում գործող պահպանության ապահովման ստորաբաժանումների հիմնական եւ ժամանակավոր պահակետերի, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված ծառայողների հաստիքային միավորների թվաքանակը ավելացնելու հարցը: Նախագիծը 1 շաբաթով հետաձգվեց:

Տպել
3056 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց